TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում». Շարմազանով

14:47 26.09.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խատինի աղետը ֆաշիզմի և վանդալիզմի դասական դրսևորում է: Թե՛ 1915 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում, թե՛ 1943 թ. Խատինում և թե՛ 2016 թ. ապրիլին Թալիշում […]

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները

14:19 26.09.2018

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնն ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու համար. Աշոտյան

14:18 26.09.2018

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանն օգտագործել է Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու նպատակով: «ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության  […]

̰
Ես հաճույքով դրանց բոլորին կպատժեի. Ալիկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերի մասին

14:08 26.09.2018

Ազգային ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա ներկայացրել է իր տեսակետը նախկին իշխանությունների վերաբերյալ: Ալիկ Սարգսյանը խոսել է նաև սոցցանցերում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին: «Ինչ ուզում ես ասա, ուզում ես հասարակ բարև տուր, իրենք այդ բարևի տակ ունեն համապատասխան մեկնաբանություններ: Ես հաճույքով սրանց կպատժեի, ովքեր անիրավի, անտեղի, ուղղակի վայրահաչ են […]

̰
Գևորգ Կոստանյանը չբացառեց` վարչապետը կարող է հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

14:06 26.09.2018

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱԺ-ն ցրելու մասին վարչապետի հայտարարությանը` նշելով, որ քաղաքական բնույթի հարցերի չի անդրադառնում: Կոստանյանն ասաց, որ կազմելու են հրավիրման ենթակա անձանց ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման դեպքում լրացուցիչ անձանց հրավիրելու անհրաժեշտություն է առաջանալու: Կոստանյանն ընդգծեց` խոսքը հեռախոսային խոսակցության գաղտնիության ապահովման և դրա համար պատասխանատու սուբյեկտների […]

̰
Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ նոր կառավարությանն աջակցելու հարցով դիմել է եվրոպական կառույցներին

14:05 26.09.2018

Եվրոպայի հայերի համագումարը դիմել է Եվրոպայի խորհրդին, Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական միության գործակալություններին՝  աջակցել Հայաստանի նոր կառավարությանը սիրո և համերաշխության հեղափոխության վերջնական հաղթանակը ապահովելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է դիմումի տեքստն ամբողջությամբ: «Ինչպես գիտեք, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ, յուրահատուկ, թավշյա և խաղաղ հեղափոխություն առանց մեկ կաթիլ արյուն թափելու, իսկ նոր ժողովրդական կառավարությունը, որին աջակցում  է ողջ […]

̰
Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է. ՀՔԾ պարզաբանումը

13:56 26.09.2018

Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենևին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները […]

̰
Սոբչակը, հավանաբար, կմասնակցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրությանը

13:43 26.09.2018

Հեռուստահաղորդավար, ՌԴ «Փոփոխությունների կուսակցություն» դաշնային քաղաքական խորհրդի անդամ Քսենիա Սոբչակը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ տարի կայանալիք Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին, գրում է life.ru-ն: «Ես չեմ բացառում նման հնարավորությունը: Ես արդեն խոսել եմ այդ մասին Սանկտ Պետերբուրգում, դա կախված է մեր կուսակցական պայմանավորվածություններից, թե որքանով է դա նպատակահարմար»,- ասել է Սոբչակը կուսակցության՝ Մոսկվայի մասնաճյուղի […]

̰
ԵԱՏՄ ներսում ազգային արժույթներով հաշվարկները հնարավոր կլինեն 2025-ին. Տիգրան Սարգսյան

13:34 26.09.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխանակումներն ազգային արժույթով իրականացնելուն անցնելու համար դեռ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինի իրավական բազան, ինչպես նաև հենց երկրները պատրաստ լինեն դրան։ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին։ «Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ մեզ մոտ տեղի կունենա ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թվականին դա կստեղծի […]

̰
Պաշտոնատար անձինք ԱԺ քննիչ հանձնաժողովից հրավեր ստանալու դեպքում պարտավոր են ներկայանալ. Կոստանյան

13:33 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը […]

̰
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

13:28 26.09.2018

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը, հայտնում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից: Ռիչարդ Բեզջյանը երևանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առևտրի, իսկ այժմ նաև՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարևոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն […]

̰
Նախագահն Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ

13:10 26.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է, որ 2018 թվականը կարևոր և իրադարձություններով հարուստ տարի է եղել Հայաստանի համար: «Ձեզ և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ ամենայն հաջողություններ պետական և հասարակական ոլորտներում ընթացող […]

̰
Արմեն Ղևոնդյանը լիազորությունների հավատարմագիրը հանձնեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևին

13:03 26.09.2018

Սեպտեմբերի 24-ին Անկախ պետությունների համագործակցության Մոսկովյան գրասենյակում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանն իր լիազորությունների հավատարմագիրը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությանը հետևած զրույցի ընթացքում ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը կառույցի աշխատանքներին, գոհունակություն […]

̰
Անձնագրային ծառայություններում փաստաթղթերը կսկանավորեն, քաղաքացիներից «քսերոքս» չեն ուզի

12:57 26.09.2018

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն առաջիկայում փոփոխություններ է իրականացնելու անձնագրերի տրամադրման ոլորտում։ Հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Նախատեսվում է ներդնել նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, որոնք Բիչախչյանի խոսքով՝ ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն […]

̰
Նախագահ Սարգսյանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի նախագահին

12:53 26.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Անձնագրային ծառայություններում կտեղադրվեն հերթագրող սարքեր՝ ծանոթներին հերթից դուրս սպասարկելը բացառելու համար

12:52 26.09.2018

Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ «Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, […]

̰
Ուիլ Սմիթն ուղղաթիռից ցատկել է Մեծ կիրճի խորխորատը

12:47 26.09.2018

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Ուիլ Սմիթն իր 50-րդ տարեդարձին, անվտանգության նկատառումներով պարաններով կապված, ուղղաթիռից ցատկել է դեպի ամերիկյան Մեծ կիրճի խորխորատը, ընդ որում՝ ուղղաթիռն այդ ընթացքում շարունակել է թռիչքը 120 կմ/ժամ արագությամբ։ Այսօր տարածվել է նրա թռիչքի տեսանյութը։ Դերասանի թռիչքին կիրճի «ափից» հետևել են նրա հարազատները։ Ավելի ուշ նրանց ներկայությամբ Ուիլ Սմիթը դիտել է սեփական թռիչքի […]

̰
Ալեն Սիմոնյանը` ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

12:28 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Որոշումն անցավ միաձայն: Հատկանշական է, որ ինքը` Սիմոնյանը, Հայաստանում չէ և ներկա չէր նիստին: Սիմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է, ինչն էլ հենց ընտրության ժամանակ հաշվի առավ հանձնաժողովը: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ Մարդու իրավունքների […]

̰
Թրամփի որոշ խոսքեր խինդ ու ծիծաղ են առաջացրել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի մասնակիցների մոտ

12:13 26.09.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ նախագահի որոշ արտահայտություններ դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչը չի վրիպել ռուսական մամուլի ուշադրությունից։ Մի դեպքում դա եղել է ընդհանուր զվարճության առիթ, մյուս դեպքում՝ վերաբերել կոնկրետ երկրի։ Առաջինը Դոնալդ Թրամփի արտահայտություններից ծիծաղ է առաջացրել այն, որ ինքը պաշտոնավարման երկու տարում ավելի շատ աշխատանք է տարել Միացյալ Նահանգների համար, քան իր նախորդները։ […]

̰
Նոր գործարար հնարավորություններ ԵՄ և ՀՀ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման շրջանակում

12:02 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ անցկացրեց «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան […]

̰
Հայկական զորամիավորումը Սիրիա կմեկնի սիրիական կառավարության հրավերով. ԱԳՆ

11:34 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիա մեկնող հայկական ռազմական միավորները այնտեղ լինելու են հայկական դրոշի տակ` սիրիական կառավարության հրավերով` միջազգային նորմերին համապատասխան: ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական միավորումը որևէ ռազմական գործողության չի մասնակցելու, այլ կատարելու է հումանիտար առաքելություն, և դա համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

̰
Հայաստանում է անցկացվելու ԱՊՀ հաջորդ տարվա հակաահաբեկչական զորավարժությունը

11:33 26.09.2018

Ղրղզստանում այս օրերին անցկացվող հակաահաբեկչական «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» զորավարժությունը, որը կազմակերպել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը, հաջորդ տարի անցկացվելու է Հայաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։ Այս զորավարժությունը միտված է համագործակցող երկրների զինված ուժերի կողմից ահաբեկչական խմբերի հայտնաբերմանն ու չեզոքացմանը։ Մտավախություն կա, որ ժամանակին Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ գրաված ու […]

̰
Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Ադրբեջանի կողմից հետապնդվող գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը. ԱԳՆ

11:32 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր պատասխանելով Shantnews.am-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն քաղաքական ապաստան տրամադրել այն գործիչներին, որոնք հետապնդումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից` հայամետ դիրքորոշում արտահայտելու համար, ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել այն գործիչներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը, ովքեր դրա համար կդիմեն ՀՀ-ին: […]

̰
Լևոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

11:27 26.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և […]

̰
Փաշինյանն ու Ռոհանին անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման նպատակով

11:21 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]

̰
Ուղևորափոխադրողների հետ քննարկվել են մրցույթների հնարավոր ընթացակարգային փոփոխությունները

11:16 26.09.2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա են իրականացրել նախարարության մոտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փոխադրողները ներկայացրել են իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ […]

̰
Բնակիչները պատրաստվում են պահանջել Արարատի մարզպետի հրաժարականը. «Ժամանակ»

10:38 26.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցից հետո մեծացել է դժգոհությունը մարզպետից: Մարզի բազմաթիվ համայնքների բնակիչներ բողոքում են, որ մարզպետն իրենց չի ազատում տարիներ շարունակ բնակիչների իրավունքները ոտնահարող համայնքապետերից: Մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ»:

̰
Զոհրաբ Մնացականյանը համանախագահների հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը

10:28 26.09.2018

Անհրաժեշտ է զերծ մնալ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից և ագրեսիվ հռետորաբանությունից: Այս մասին, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ-ից հայտնում են, […]

̰
Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. հաջորդը Արա Սահակյանն է. «Ժողովուրդ»

10:12 26.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ նրան հետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը […]

̰
Ինչու են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից․ «Հրապարակ»

09:34 26.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։ Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները և նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։ Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է […]

̰
BACK_TO_TOP