13:05 25.09.2018
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ, 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հաղորդագրությունում ասվում է, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին պարզաբանվել են իր իրավունքները։ […]
13:02 25.09.2018
Ժամանակին Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ գրաված ու այնտեղ սեփական պետություն հռչակած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է հիմա էլ իր պետական միավորները վերածնել Կենտրոնական Ասիայի տարածքում։ Ահաբեկիչների այս մտադրության մասին ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ազդարարել է Ղրղըզստանում մեկնարկած հակաահաբեկչական սցենարով զորավարժության ժամանակ։ Ղրղըզստանը մեկն է կենտրոնասիական պետություններից, որոնց սպառնում է «Իսլամական պետության» այս նոր […]
12:56 25.09.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հնարավոր է` առաջիկա համապետական ընտրությունները լինեն իր մասնակցությամբ վերջինը: Նրա խոսքով` կուսակցությունում երիտասարդացում է եղել: Արդյո՞ք օրհասական է արտահերթ ընտրությունների անցկացումը հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա լավ լինի ժողովրդի համար: Իրենք կողմնակից են, որ անցկացվի որքան հնարավոր է շուտ, բայց առավել իրատեսական է, […]
12:45 25.09.2018
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ուժ կիրառել՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի բենզինի արդյունաբերության վրա, տեսնելու է համարժեք պատասխան»,- ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս կերպ Իրանի նախագահը պատասխանել է այն հարցին, թե իրենք պատրաստվո՞ւմ են փակել Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների։ Հորմուզի նեղուցով են անցնում նաև Պարսից ծոցի […]
12:41 25.09.2018
Այսօր Երևանում կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը: Կոմիտեի համանախագահ Պետրոս Սուրմելիսն ասել է, որ մանրամասն պետք է քննարկեն բոլոր այն դրույթներն ու հոդվածները, որոնք 2014 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են Հայաստանի և Եվրամիության միջև: Խոսքը վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այսօրվա քննարկումը նվիրվել է առևտրային հարցերին: Հիմնական նպատակն […]
12:32 25.09.2018
««Ժառանգություն» կուսակցության պարտությունը հայրենիքի և պետության պարտություն չէ: «Ժառանգություն»-ը բոլոր եղանակների համար է, և բոլոր ժամանակների պայքարող»,- այդ մասին այսօր ասել է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կուսակցությունը չի մասնակցել ինչ-որ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իր ծրագիրը և այլընտրանքն առաջարկելու, որը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, հաջողվեց: Բանախոսը նշեց, որ […]
12:14 25.09.2018
«Մենք ունեցել ենք ավանդական կուսակցություններ՝ հնչակյանները, ռամկավարները և դաշնակցականները, բայց նրանք այնքան անսկզբունքային են եղել իրենց ծրագրերի նկատմամբ, որ մարդիկ կամաց-կամաց հիասթափվել են, լավագույն կադրերն էլ դուրս են եկել: Մնացել է մի խումբ, որը միշտ ման է եկել, թե իշխանության հետ ինչ գործարքի գնա, որ կարողանա իր բարեկեցությունը պահպանել: Ի վերջո, այդ քաղաքականությունը սպառեց իրեն: […]
11:53 25.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների […]
11:35 25.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա […]
11:30 25.09.2018
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության […]
11:27 25.09.2018
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում են հրապարակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու […]
11:23 25.09.2018
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները: […]
11:18 25.09.2018
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր: […]
10:51 25.09.2018
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ. Հայտարարությունում ասվում է. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ շնորհավորում է երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում ԺՈՒԿ ընտրողներին` ցուցաբերած […]
10:40 25.09.2018
Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Զրուցակիցներն […]
10:31 25.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Վարչապետը նշել է, որ 2018 թվականը […]
10:15 25.09.2018
«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը: «Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ […]
09:28 25.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երևան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ […]
09:15 25.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին: Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից […]
09:06 25.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաև՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչև գլխավոր դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։ Ինչ վերաբերում է տեղակալին, […]
08:57 25.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն, Էրեբունի համայնքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ պատգամավորի թեկնածու Հայկ Պլուզյանը, ով նաև նույն համայնքում առաջադրված՝ այդ ժամանակ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մրցակիցն էր, Պետական վերահսկողական ծառայությունում վարչության պետի պաշտոն է ստացել։ Հայկ Պլուզյանն առ այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է հարկայինի նախկին աշխատակից, […]
08:45 25.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով: Մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի գործերը տևական ժամանակ […]
08:34 25.09.2018
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Ինչպես տեղեկացնում է shamshyan-ը, առայժմ հայտնի չէ, թե քրեական ինչ գործի շրջանակում է Երանոսյանը հրավիրվել ՀՔԾ, սակայն նա այնտեղ է եղել և հարցաքննվել է մի քանի ժամ:
08:04 25.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 17-ին: Նախկին նախագահը Փաշինյանի դեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Թե վարչապետի արած ո՞ր արտահայտության համար է Քոչարյանը դիմել դատարան, […]
07:46 25.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհավորել է երևանցիներին և ընտրություններում հաղթողին։ «Սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի ավագանու բացառիկ ազատ ընտրությունների կապակցությամբ: Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա բարձրագույն արժեք է, և երկրում պետք է դառնա գերակա: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին […]
00:34 25.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ շուտով կայցելի Փհենյան՝ Դոնալդ Թրամփի և Կիմ չեն Ինի հանդիպումը կազմակերպելու համար։ «Կարծում եմ, որ կգնամ Փհենյան երկու ղեկավարների միջև երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման կոնկրետ օրը չի նշել՝ հավելելով, որ իր այցը կկայանա մինչև […]
00:22 25.09.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՀՀ կառավարության «Թվիթեր»-ի էջում իր և ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկատվությամբ . «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]
23:31 24.09.2018
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Թեհրանի հետ բանակցել՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Իրանի և իրանցի ժողովրդի նկատմամբ Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել․ առանց պատճառի սպառնացել և սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր […]
23:08 24.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ են եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը: Խաչքարը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155450871632434?__xts__[0]=68.ARAnpJ4Ezpcez67gXw-s21b7bzNzFNFHXvfMXSm1XurCOXXQlrBjjtJx1QpmdblHmWDqrXQxHsdWewMVrIg8F2ExhQlbuatT1T7mvar5zzi6BGXJ46MSR5tGAoq0f2o3ZV5LLNZNSmOPVauhuM6QqCMHBVY0oVLB-YNGVafvHFlor9DM4_F4chk&__tn__=-R
22:33 24.09.2018
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին, վերջինիս աջակցած բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր երևանցիներին ու ամբողջ ժողովրդին՝ 2018թ-ի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ ասվում է. Այս ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքներն են․ 1․ Լավագույնս դրսեւորվեց ժողովրդի բարձր […]