22:26 24.09.2018
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ․ «Երևանցիներ» դաշինքի և իմ անունից շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին ազատ և արդար ընտրություններում արժանի և համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Այս ընտրությունները ևս մեկ շատ կարևոր քայլ էր ժողովրդավարական, մրցունակ, իրավական, ամուր պետություն կառուցելու ճանապարհին: Մենք բոլորս պետք […]
21:21 24.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք […]
21:00 24.09.2018
Ուսանողական տարիներին շատերն են չարաշահել ալկոհոլը՝ չկասկածելով անգամ, թե ինչ վնաս են հասցնում իրենց գլխուղեղին ու, մասնավորապես, օրգանիզմին: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել հիշողության և ընկալման կտրուկ վատացման, գրում է The Daily Mail պարբերականը: Չարաշահում ասելով պետք է հասկանալ 2 ժամվա ընթացքում 4 խմիչք` կանանց և 5 խմիչք` տղամարդկանց համար, ինչպես նաև արյան […]
19:52 24.09.2018
ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]
19:45 24.09.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է ներկայացրել նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային […]
19:36 24.09.2018
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահների թեկնածուների գրանցման գործընթացը: Հոկտեմբերի 28-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 46 թեկնածուից ԿԸՀ-ն գրանցել է 25-ին, ընդ որում, 19-ը քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը նախաձեռնող խմբերի թեկնածուներ են: ԿԸՀ-ն հրապարակել է նաև Վրաստանի նախագահի թեկնածուների մասին մանրամասն տեղեկատվություն: Ըստ այդ տվյալների՝ նախագահի ամենատարեց թեկնածուն Թեմուր Շաշիաշվիլին է […]
19:16 24.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 5%-ով նվազել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ներկա պահին Ֆրանսիայի նախագահի աշխատանքը գոհացնում է բնակչության 29%-ին: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը 34% էր, իսկ 2 ամիս առաջ Մակրոնին սատարում էր քաղաքացիների 39%-ը: Նշվում է, որ Մակրոնի աշխատակազմը լուրջ խնդիրների է բախվել բարձր վարձատրվող չինովնիկներին սատարելու և նախագահի թիկնապահի […]
19:08 24.09.2018
Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների […]
18:50 24.09.2018
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Facebook-ում լուսանկար է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջերմորեն ողջունում են միմյանց: Լուսանկարում երևում է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը: Լուսանկարին կից Արման Եղոյանը գրել է. «Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ […]
18:31 24.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է. «Սիրելի հայրենակիցներ Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, […]
18:26 24.09.2018
Լիբանան կատարած եռօրեայ այցելութեան ծիրին մէջ, սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեան, նախարարութեան Մերձաւոր Արեւելքի եւ հայ համայնքներու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանի եւ դեսպան Սամուէլ Մկրտչեանի ներկայութեամբ, Հայաստանի դեսպանատան մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը` գլխաւորութեամբ Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունիի: Պատուիրակութեան մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի անդամներ Յակոբ Հաւաթեան, Վիգէն […]
18:23 24.09.2018
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այս մասին հաղորդել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի […]
18:06 24.09.2018
Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է ունենա 20 անդամ, որովհետև սխալ է ամբողջ աշխարհի հարցերի լուծումը վերապահել կազմակերպության 194 անդամներից միայն խորհրդի 5 մշտական անդամներին։ Այս մասին նա հերթական անգամ հայտարարել է Նյու Յորքում թուրքական և մահմեդական համայնքների հետ հանդիպման ընթացքում։ «Եթե այդ կառուցվածքը փոփոխվի, կլինի 20 մշտական անդամ՝ […]
17:51 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ի թիվս մի շարք հարցերի՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ […]
17:34 24.09.2018
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոդված է հրապարակել ռուսական «Коммерсант» պարբերականի կայքում, որտեղ խոսում է Սիրիայի հակամարտության համատեքստում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության մասին։ Էրդողանի խոսքերով՝ Սիրիայում և Թուրքիայում գործող քրդական զինված խմբերի դեմ պայքարում ապավինում են Ռուսաստանի աջակցությանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ աննախադեպ աջակցությունը, որ վերջին շրջանում հատկապես ԱՄՆ կողմից ցուցաբերվում էր PYD և YPG կառույցներին, […]
17:27 24.09.2018
Արցախի Պաշտպանության բանակի միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։ Հավաքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատկապես այն հարցերին, որոնք առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը: Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է ՊԲ հրամանատար Լևոն […]
17:25 24.09.2018
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր բացվում է 4-18-րդ դարերի հայ եկեղեցական սրբությունների ու հայկական արվեստի նմուշների ցուցահանդես, որի ժամանակ առաջին անգամ ներկայացվելու է եզակի քարտեզ, որտեղ ցուցադրված են Օսմանյան Թուրքիայի տարածքում երբևէ գոյություն ունեցած բոլոր հայկական սրբավայրերը։ Այս մասին հայտնի է դառնում ցուցահանդեսի մասին պատմող հոլովակից։ Ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսը, որը հանդես է գալիս տեսանյութում, […]
17:24 24.09.2018
«Լույս» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է ավագանու մանդատից: ShantNews.am-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանը: «Մենք դեռևս չենք ավարտել այդ հարցի քննարկումը, բայց օրվա մեջ կարծում եմ՝ կհստակեցնենք, բայց Արտակ Զեյնալյանը ավագանում չի լինի»,- մանրամասնել է Դավիթ Խաժակյանը: Խոսելով ընտրությունների մասին՝ նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ ու […]
17:20 24.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ավագանու ընտրություններից են խոսել ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը խորհուրդ է տվել ՔՊ-ին չկրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի սխալը. «Այսօր ամենալուրջ հրամայականն այն է, որ Հայաստանը խուսափի միակուսակցական պարադիգմայից: Ես կխնդրեի ՔՊ-ի իմ գործընկերներին, որպեսզի նրանք չկրկնեն Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1990-ական թվականների սխալները: Քաղաքական տիրույթը ձևավորվեց ՀՀՇ-ի շուրջ, կար մի […]
17:17 24.09.2018
«Երևանի հանրություն» դաշինքը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 23-ին Երևանում անցկացված ընտրությունների վերաբերյալ: «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը։ Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։ «Երևանի հանրությունը», որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր, շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքացիական հանրությանը […]
17:15 24.09.2018
«Երեկ վարչապետի հետ հայ համայնքի հանդիպման ժամանակ անձամբ ծանոթացա Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ, ով շուտով ժամանելու է Հայաստան մեծ բժշկական առաքելությամբ»,- այս բովանդակությամբ գրառում է արել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/795769530609314/?type=3&theater&ifg=1 Պերճ Աբգարյանը եղել է «Community Medical Centers» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, իսկ 2014 թվականին նշանակվել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս։ […]
17:13 24.09.2018
Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի` Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված […]
17:12 24.09.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ շատ տրամաբանական կլինի, որ Երանի ավագանու ընտրությունների արդյունքները ելակետային լինեն խորհրդարանական ընտրությունների համար: Ըստ Իսկանդարյանի՝ ռացիոնալ է, որ հասարակական աջակցության այսպիսի պայմաններում խորհրդարանական ընտրությունները լինեն, որքան հնարավոր է շուտ: Քաղաքագետը շուտափույթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը շատ բարձր է համարում և նշում, որ խնդիրը միայն տեխնիկական է: «Քաղաքական կամքի դրսևորմամբ և հասարակության լայն […]
16:54 24.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության վերաբերյալ քննարկումներին: «Հիմա շատերը փորձում են ասել, թե ահա երևանցիների մեծամասնությունը չի մասնակցել և սրանից անել քաղաքական հետևություններ: Սրա հետ կապված՝ ուզում եմ ասել, որ այդ փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են, քանի որ նախորդ տարվա Երևանի ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է […]
16:50 24.09.2018
Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ընդունելությանը ներկա էին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական […]
16:48 24.09.2018
Մաքսային վճարներ գանձելու ընթացքում թույլ տված խախտումների հետևանքով Մեծ Բրիտանիան Եվրամիությանը չի վճարել 2,7 միլիարդ դոլար տուրք, որը գոյացել էր վերջին տարիներին։ Այժմ ԵՄ-ն Լոնդոնից պահանջում է վճարել այդ գումարը, հակառակ դեպքում դրանք կստանա դատական կարգով, նշվում է Եվրոպական հանձնաժողովի թվիթերյան գրառման մեջ։ We have decided to send a Reasoned Opinion to the United Kingdom […]
16:40 24.09.2018
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և դրանք որակելով որպես նախորդներից «որակապես տարբերվող»: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում […]
16:30 24.09.2018
Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին: «Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն […]
16:22 24.09.2018
Սեպտեմբերի 25-27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ռազմական արտադրանքի ցուցահանդես, որին, ըստ ադրբեջանական մամուլի, մասնակցելու է 29 երկրի պատվիրակություն։ Մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական հաղորդումների համաձայն՝ ցուցահանդեսին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, որը Բաքու է ժամանելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ադրբեջանում անցկացվելիք ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, մասնակցելու է 200-ից ավելի ընկերություն Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Սերբիայից, Ուկրաինայից […]
16:21 24.09.2018
«Երևի պատկերացնում եք, թե ինչքան անհանգիստ եմ եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա: Կարելի է նաև պատկերացնել, թե ինչ զգացումներ եմ ունեցել, երբ վայրէջք կատարելուց հետո իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկման արդյունքում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ավելի քան 80%: Սա, իհարկե, չափազանց կարևոր իրադարձություն է […]