00:00 23.02.2024
Կանադան և նրա դաշնակիցները միասին աշխատում են Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարումը հնարավորինս մեծացնելու ուղղությամբ։ Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է լրագրողների հետ զրույցում Նոր Շոտլանդիա նահանգ կատարած այցի ժամանակ, նրա ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։ «Մենք աշխատում ենք գործընկերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի համոզվենք, որ հնարավորինս շատ ռազմական տեխնիկա կուղարկենք Կիևին և կշարունակենք […]
23:50 22.02.2024
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպարտամենտին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունների անընդունելիության կապակցությամբ, հինգշաբթի ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Ավելի վաղ Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ, Վլադիմիր Պուտինի հասցեին ասել է․ «Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և […]
22:19 22.02.2024
Ռուսաստանը չի ստացել ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու լուրջ առաջարկներ։ Այս մասին G20-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամերիկացիների կողմից լուրջ առաջարկներ չեն եղել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմավարական կայունության հարցերով շփումներ են նախապատրաստվում ԱՄՆ-ի հետ։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարը մատնանշել է ԱՄՆ-ի […]
22:08 22.02.2024
Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]
21:44 22.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի […]
20:44 22.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանին, համատեղության կարգով, Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս) նշանակելու մասին։
20:15 22.02.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։ Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977թ․, Երևանում, իրավաբանների ընտանիքում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
15:52 22.02.2024
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ քննարկեցինք Երեւանի եւ Փարիզի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:14 22.02.2024
Նյու Դելիում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: «Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։ Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի […]
13:55 22.02.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ուկրաինային աջակցությունը շատ բարձր քաղաքական գին ունի Եվրոպայի համար, աստիճանաբար այնտեղ ոչ ոք չի հավատում հակամարտությունը հաղթելու Կիևի կարողությանը, գրում է հունգարական Magyar Nemzet թերթը։ «Վարչապետը, ինչպես նախկինում, շեշտեց Բրյուսելում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Պատերազմը չի ավարտվում, Եվրոպան ավելի ու ավելի ծանր բեռ է կրում, քանի որ ԱՄՆ-ում Ուկրաինային ֆինանսական […]
13:10 22.02.2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի և ուրբաթ օրերին Երևանում կլինի պաշտպանական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ «Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերությունները, սակայն պաշտպանական հարաբերությունները չեն եղել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի վրա»,- նշել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունում՝ հավելելով, որ սա ֆրանսիացի նախարարի առաջին այցն է Հայաստան։
12:20 22.02.2024
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը որակել է որպես Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի բախում։ «Ինչպես տեսնում ենք, սա միայն պատերազմ չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, դա միևնույն ժամանակ բախում է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև: Հաշվի առնելով այս առանձնահատկությունները, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծում չգտնվի, այն ակնհայտ է, […]
11:42 22.02.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Տիգրան Հարությունի Շոխոյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում: 2012թ. […]
11:14 22.02.2024
Փետրվարի 21-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 45-ամյա ուղևոր Արթուր Ավետիսյանը մահացել է, իսկ 55-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
11:07 22.02.2024
Չինաստանում դատարկ բեռնատար նավը բախվել է Լիսինշա մայրուղու կամրջի հենակետին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական CCTV հեռուստատեսությունը։ Կամուրջը չի կարողացել դիմակայել բախմանը, որը հանգեցրել է ճանապարհի մի մասի փլուզմանը։ Արտակարգ դեպքի հետևանքով դրա վրա գտնվող ավտոբուսն ընկել է ջուրը: Չինացի լրագրողները նշել են, որ կամրջի ամրացման ծրագրի իրականացումը հինգ տարվա ընթացքում երեք անգամ հետաձգվել […]
10:59 22.02.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մեկնաբանել է իրավիճակը Գազայի հատվածում։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Գեբրեյեսուսը Գազան անվանել է մահվան գոտի և ընդգծել, որ դրա տարածքի մեծ մասն ավերվել է։ Նրա խոսքով՝ զոհվել է ավելի քան 29 հազար մարդ, շատերը համարվում են անհետ կորած, ենթադրաբար մահացած։ «Եվ շատ ու շատ վիրավորներ […]
10:26 22.02.2024
Հունվարի 28-ին, գիշերվա ժամը 2-ն անց երեսունի սահմաններում, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվեց հաղորդում բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնում էին, որ երեկոյան բացել են Շիրակացու փողոցի տներից մեկի խոհանոցի պատուհանը, մտել և ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ: Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին […]
09:58 22.02.2024
Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է […]
09:53 22.02.2024
Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ճեպազրույցում պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն պատասխանել է հարցին, թե արդյոք նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է: «Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա քննարկեց երկու երկրների առաջնորդների հետ՝ ուղղակիորեն այդ երկու երկրների ղեկավարների հետ, և խրախուսեց […]
08:15 22.02.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա կշարունակվի փետրվարի 22-ին: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
08:05 22.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր […]
23:22 21.02.2024
Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]
21:46 21.02.2024
Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանն ու նրա կինը 82-րդն են, որ հուղարկավորվում են Ֆրանսիայի պանթեոնում: Այդ արարողությունը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այս կերպ Միսաք Մանուշյանը կդառնա դիմադրության շարժման առաջին օտարազգի գործիչը, որը մուտք կգործի Ֆրանսիայի մեծությունների աճյուններն ամփոփող տաճար: Պաշտոնական արարողությունը` տեսանյութում: […]
21:32 21.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։ «Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում միասին կմասնակցենք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին: Ուզում եմ, պարոն […]
21:20 21.02.2024
Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ, այսօր այս մասին հայտնել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև, Գրիգորյանի վստահեցմամբ, դա կարող է տարածաշրջանում լինել […]
16:40 21.02.2024
Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հունվարի 4-ի մեր առաջարկներին ի պատասխան՝ Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի առաջարկներում շարունակում են մնալ […]
16:08 21.02.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ […]
15:38 21.02.2024
Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել […]
15:11 21.02.2024
Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։ Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է Ֆորումի փոխնախագահ։ Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան […]
14:39 21.02.2024
Վրաստանի տնտեսությունը ԵՄ-ի համար բավարար վիճակում է, ինչը վկայում է Եվրամիությանն անդամակցելու հանրապետության պատրաստականության մասին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խորհրդարանում զեկույցով հանդես գալով։ «2000-ականներից ի վեր Եվրամիությանն անդամակցած 13 երկրներից Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Բուլղարիայի տնտեսական ցուցանիշները ավելի ցածր էին, քան վրացականը նրանց անդամակցության ժամանակ։ Ըստ այդմ, մենք կարող ենք […]