13:59 21.02.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ Հնդկաստանն ու Հունաստանը ունեն ընդհանուր խնդիրներ և առաջնահերթություններ ահակեբչության դեմ պայքարում: «Պաշտպանության և անվտանգության ոլորտում աճող համագործակցությունը արտացոլում է մեր խորը փոխվստահությունը: Այս ոլորտում, աշխատանքային խմբի ձևավորմամբ, մենք կարող ենք ընդլայնել համագործակցությունը ընդհանուր մարտահրավերների շուրջ, ինչպիսիք են` պաշտպանությունը, կիբերանվտանգությունը, հակաահաբեկչությունը և ծովային անվտանգությունը», – ասել է Մոդին։ Հունաստանի […]
13:38 21.02.2024
Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]
12:52 21.02.2024
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել Հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները` որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը: Տնտեսական […]
12:31 21.02.2024
Գործող կարգավորումներով ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումը ենթադրում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով իրականացվող հաջորդող փուլերով գործընթաց: Կարող է կազմակերպվել պատրաստման դասընթաց, սակայն մասնակցության դիմումները քիչ լինեն կամ պատրաստման դասընթացի արդյունքում այն հաջողությամբ հաղթահարեն ու թեկնածուի ցուցակներում ընդգրկվեն այնքան մասնակիցներ, որոնց թիվը բավարար չլինի ՊԵԿ-ում առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Հնարավոր են դեպքեր, երբ թեկնածուների ցուցակում […]
11:00 21.02.2024
Թուրքական 5-րդ սերնդի KAAN կործանիչը կատարել է իր առաջին թռիչքը, հաղորդում է թուրքական պաշտպանական արդյունաբերության և ռազմական ավիացիայի պորտալը՝ SavunmaSanayiST.com: Թռիչքների փորձարկումները նախապես նախատեսված էին դեկտեմբերի վերջին, սակայն մի քանի անգամ հետաձգվեցին։ «Հայտնի է դարձել, որ KAAN ազգային մարտական ինքնաթիռն իրականացրել է իր առաջին թռիչքը»,- ասվում է պորտալի աքաունթում X սոցիալական ցանցում։ Անցյալ մայիսին Թուրքիայի […]
10:30 21.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 7 օրով գործուղում է Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝ Սփյուռքի գործերի […]
22:58 20.02.2024
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր։
22:14 20.02.2024
Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
21:35 20.02.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի «International Affairs» ամսագրում հրապարակված հոդվածում։ «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի եզրափակիչ […]
21:09 20.02.2024
Շվեդիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն կփոխանցի 7,1 միլիարդ կրոնի (գրեթե 682 միլիոն դոլար) չափով։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը։ «Այսօր Շվեդիան հայտարարեց Ուկրաինային օգնության իր ամենամեծ փաթեթը: 15-րդ փաթեթը կկազմի 7,1 միլիարդ կրոն՝ Ուկրաինային ռազմական օգնության ընդհանուր արժեքը հասցնելով 30 միլիարդ կրոնի (մոտ 2,88 միլիարդ դոլար)»,- գրել է նա X-ի […]
20:41 20.02.2024
Ուրբաթ օրը՝ փետրվարի 23-ին, Միացյալ Նահանգները կհայտարարի նոր հակառուսական պատժամիջոցներ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրան մեջբերում է Reuters-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ սահմանափակող միջոցները «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկեն պարոն Նավալնիի հետ կատարվածի համար»։ Քիրբին չի հստակեցրել պատժամիջոցների հայտարարված փաթեթի բովանդակությունը։ Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար […]
17:20 20.02.2024
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։ «2022 թվականի թիվ 266 որոշմանը համապատասխան և քանի դեռ շարունակվում են Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները՝ խախտելով ուժի կիրառման արգելքը, որը միջազգային օրենքի լուրջ խախտում է, նպատակահարմար է ուժի մեջ պահել Միության կողմից […]
13:24 20.02.2024
Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` բարձրաձայնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը եւ կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունները: «Շարունակելով […]
13:04 20.02.2024
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական […]
11:44 20.02.2024
Երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Կարեն Գ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Արսեն Մ․-ի վարած մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ […]
11:34 20.02.2024
Փետրվարի 19-ին Բրազիլիայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բրազիլականը՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է Հայաստան-Բրազիլիա քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի […]
11:24 20.02.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական […]
11:15 20.02.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անկարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել, հայտնում է Էրմենիհաբերը: Մասնավորապես դրանցից մեկը վերաբերել է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև անասնաբուժական դեղորայքի ոլորտի համագործակցությանը: Այն ստորագրել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախագահ Իբրահիմ Յումաքլըն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Մյուսը կապված […]
10:47 20.02.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության մեքենա է նվիրել. այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Մեքենայի մակնիշն ու մոդելը չի նշվում։ KCNA-ի հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի նվերը փետրվարի 18-ին ստացել է նրա քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության (WPK) կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Յոնգը, […]
10:29 20.02.2024
Հութիները ստանձնել են իրենց ամենահզոր հարվածներից մեկը այն բանից հետո, երբ նրանց երկու արկերը հարվածել են Բելիզի դրոշով բեռնատար նավին: Այս մասին գրում է The Guardian-ը։ Եմենի ապստամբները հայտարարել են, որ նավը կարող է խորտակվել, ինչը նրանց համար քարոզչական հաղթանակ կլինի: Բեռնատար նավի ընկերությունը, որը Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) մեկնում էր Բուլղարիա, հայտնել է, որ […]
10:14 20.02.2024
Այսօր՝ փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև […]
09:38 20.02.2024
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել […]
08:42 20.02.2024
Պետդումա կներկայացվի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ «Ռուսաստանում ցանկանում են քրեական պատիժներ սահմանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանությունը ժխտելու համար: Նման օրինագիծ պատգամավորները կներկայացնեն Պետդումա փետրվարի 20-ին: Փաստաթուղթը գտնվում է «Իզվեստիա»-ի տրամադրության տակ»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2020 թվականից […]
23:52 19.02.2024
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պերսոնա նոն գրատա կմնա Իսրայելում, քանի դեռ ներողություն չի խնդրել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները Հիտլերյան Գերմանիայի հանցագործությունների հետ համեմատելու համար, երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։ «Մենք չենք խոնարհի մեր գլուխը: Քանի դեռ Բրազիլիայի նախագահ Լուլան ներողություն չի խնդրել և չի հրաժարվել հրեա ժողովրդի […]
22:51 19.02.2024
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հետ է կանչել Թել Ավիվում երկրի դեսպան Ֆրեդերիկո Մայերային խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի ղեկավարին պերսոնա նոն գրատա է հայտարարել, հաղորդում է բրազիլական Folha de São Paulo թերթը: Ավելի վաղ իսրայելական i24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նախկինում Բրազիլիայի […]
22:29 19.02.2024
Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի թագավորության փոխվարչապետ, երկրի արտգործնախարար Այման ալ Սաֆադիի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքն այն հայտնի, վիճելի, սկանդալային գործարքի շուրջ ստեղծված պատմության մասին է. երկու տարի առաջ Հայոց […]
22:07 19.02.2024
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուսումնասիրում են բոլոր առկա հնարավորությունները՝ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամների հետ հանդիպմանը։ «Ես կարող եմ վստահեցնել պալատին, որ մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր հնարավոր տարբերակները ուսումնասիրելու համար (պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար)»,- ասել […]
21:44 19.02.2024
Շվեդիան ԵՄ անդամ երկրներին առաջարկել է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Շվեդիան այսօր հանդես եկավ նախաձեռնությամբ՝ քննարկելու Ռուսաստանում ներքին բռնաճնշումների դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ռեժիմի ներդրման հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։
21:33 19.02.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հույսի աղբյուր կլինի մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին […]