TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել կարիերայի կենտրոններ ու վերապատրաստել մասնագետներ. Մհեր Շահգելդյանը՝ Շենգավիթում իր պլանների մասին

16:19 17.09.2018

Երևանի քաղաքապետի «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանն այսօր հանդիպել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ: Այս համայնքում նա առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են աղբահանությանը և գործազրկությանը: «Երկու առաջարկություն կա, որոնք անհրաժեշտ կլինեն անմիջականորեն Շենգավիթի համար. խոսքը վերաբերում է կարիերայի կենտրոններին ու վերապատրաստման պրոցեսին: Խորհրդային տարիներին Շենգավիթը եղել է աշխատավորական թաղամաս: […]

̰
Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ դատավորին

16:16 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը  Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԲԴԽ նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: […]

̰
Galaxy Note 9-ը բռնկվել է

16:09 17.09.2018

ԱՄՆ-ի բնակչուհի Դիանա Չունգը մտադիր է դատի տալ հարավկորեական Samsung ընկերությանը, քանի որ Galaxy Note 9 հեռախոսն ինքնաբռնկվել է, գրում է The New York Post պարբերականը: Դիանայի խոսքով՝ ինքը վերելակում նկատել է, որ հեռախոսը շատ է տաքացել, դրել է պայուսակում, սակայն նկատել է, որ այնտեղից ծուխ է դուրս գալիս: Դիանայի փաստաբանը վստահեցնում է, որ աղջիկն այրել է […]

̰
Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվել

16:01 17.09.2018

Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: ShantNews.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց լուրի իսկությունը: «Միջնորդել էին և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Այժմ` որոշակի գործընթացներ իրականացնելուց հետո, Դավիթ Համբարձումյանն արդեն ազատության մեջ կլինի»,- ասել է […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահներին

15:56 17.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է […]

̰
Արարատ Միրզոյանն ու Բակո Սահակյանը կարևորել են բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումը

15:45 17.09.2018

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվել է Արցախում։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը, քննարկել են քաղաքական և տնտեսական համատեղ օրակարգի մի շարք հարցեր, իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում և այլն։ Այցի ընթացքում առաջին […]

̰
Վարչապետն ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին

15:20 17.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը խոսել է ադրբեջանցի գործընկերոջ հետ ապագա հանդիպման մասին

14:45 17.09.2018

Արցախում ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ ապագա հանդիպման մանրամասները: «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է»,- հայտնել է Մնացականյանը: Նախարարը նշել է, […]

̰
Անընդունելի է, դատապարտելի, և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին. ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ Ադրբեջանի զորավարժության մասին

14:41 17.09.2018

«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի ԱԳՆ […]

̰
Հայտնի է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ին վերաբերող առաջին գործերի քննության օրը

14:34 17.09.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]

̰
Մեյն ընտրության առաջ է կանգնեցրել բրիտանական խորհրդարանի անդամներին

14:13 17.09.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]

̰
ԲՀԿ-ն դիմում է եվրոպական կառույցներին՝ ընդդեմ ՔՊ-ի

14:12 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, քանի որ վերջինս օրեր շարունակ զբաղվում է իրենց դեմ հակաքարոզչությամբ: Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, Իվետա Տոնոյանի խոսքերով, ՔՊ ներկայացուցիչները մարդկանց դիմում են կոչով՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին, կարճ հաղորդագրություններ են ուղարկում, տարբեր […]

̰
Երևանում մեքենան բախվել է ՃՈ պահակակետի պատին. կան վիրավորներ

14:03 17.09.2018

Այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության պահակակետի պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ 25-ամյա Նարեկ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը և ուղևորը ենթարկվել են […]

̰
Որևէ մեկին նախապատվություն չեմ տալու, եկեք բանավիճենք 12-ով. Հայկ Մարությանի կոչը

13:58 17.09.2018

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում, հանդես գալիս, քարոզարշավն անցկացնում իր ոճով: Այս մասին սեպտեմբերի 17-ին նախընտրական շրջայցի ժամանակ նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` բանավեճի հրավերին: «Առաջին օրվանից ասել եմ` պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու ինչ-որ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ուստի ես […]

̰
Աշխարհահռչակ Time ամսագիրն այս տարի երկրորդ անգամ կվերավաճառվի

13:49 17.09.2018

Time ամսագրի սեփականատեր Meredith Corp կազմակերպությունը ամսագիրը վաճառքի է հանել 190 միլիոն դոլար գնով։ Այս ընկերությունն ամսագիրը գնել էր ընդամենը այս տարվա հունվարին։ Թե ինչով է պայմանավորված այսպիսի հապճեպ վերավաճառքը, ընկերությունը չի մանրամասնում։ Ամսագիրը մտադիր է գնել ամերիկացի գործարար, Salesforce ընկերության գլխավոր տնօրեն, միլիարդատեր Մարկ Բենիոֆը, ում կարողությունը գնահատվում է մոտ 6․7 միլիարդ դոլար։ Ապագա […]

̰
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով 6 ամբաստանյալներն ազատվել են կալանքից

13:40 17.09.2018

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը և Հարություն Սալնազարյանը քիչ առաջ ազատ են արձակվել կալանքից, հայտնում է news.am-ը։ Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից չորսին. ևս երկուսի […]

̰
ԲՀԿ-ն հրապարակում է նախկին իշխանության հետ կապված ՔՊ-ականների անուններ

12:54 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը թվարկել է այն մարդկանց անունները, որոնք, իրենց տեղեկությունների, սերտ կապեր ունեն նախկին իշխանության հետ, սակայն այժմ ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ՝ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու: «Վիկտոր Մնացականյան՝ Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելլա Աբգարյան՝ ՀՀ նախագահական ապարատի նախկին աշխատող, Հակոբ Բալայան՝ Զորի Բալայանի զարմիկը, ամբողջական ցանկը դեռևս […]

̰
Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը

12:50 17.09.2018

Թուրքիայի նախագահը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է Արցախյան հակամարտության կարգավորումը ձգձգելով։ Այս մասին նա հայտնել է Բաքվից Անկարա վերադառնալու ճանապարհին, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փաստորեն, քննադատել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերը, որոնք հենց Մինսկի խմբի համանախագահներն են։ Խնդիրն այն է, որ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ […]

̰
«Ելք» խմբակցության ղեկավարը խուսափել է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

12:24 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին՝ նշելով, որ նա ավելի կարևոր է համարում անձամբ հանդիպել բնակիչների հետ և խոսել մայրաքաղաքի խնդիրների մասին: Մեղադրանքներին, թե Հակ Մարությանը խուսափում է բանավեճերից, Լենա Նազարյանն ասել է, որ թեկնածուն ինքն է որոշում իր քարոզարշավի ձևաչափը: […]

̰
Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150 հազար մարդու էքզիստենցիալ անվտանգության ապահովումն է. ԱԳ նախարար

12:19 17.09.2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում […]

̰
Ադրբեջանում սկսվել է խոշոր զորավարժություն՝ 20 հազար զինծառայողի մասնակցությամբ

11:51 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]

̰
Միքայել Մինասյանի սանիկը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում է

11:48 17.09.2018

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան […]

̰
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Արցախ, հանդիպել գործընկերոջ հետ

11:30 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպումը մեկնարկեց նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեց ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։ Կողմերը շեշտեցին գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի քննության շրջանակում մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ

11:26 17.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]

̰
«Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման». Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը Փաշինյանին

10:27 17.09.2018

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի […]

̰
Ստամբուլում 10-րդ անգամ հանձնեցին Հրանտ Դինքի անվան մրցանակը

09:59 17.09.2018

Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Ակոս»-ը: Ժյուրին, որի կազմում է նաև Սերժ Թանկյանը,  Թուրքիայում մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքար մղող և դրա համար մի քանի անգամ բանտարկված Մուրադ Չելիքքանին։ Օտարերկրացի իրավապաշտպանների շրջանում մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից […]

̰
Սյունիքի մարզում տուն է այրվել

08:57 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 00:20-ին: Տունն ամբողջությամբ (մոտ […]

̰
Հայտնի է՝  ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը

22:29 16.09.2018

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են երկկողմ համագործակցությանն առնչվող և այլ հարցեր։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն։ «Աշխատանքային այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր և սիրիական կարգավորման խնդիրը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, […]

̰
«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք»․ Փաշինյանը՝ իրեն բռնապետ որակողներին

22:14 16.09.2018

Շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Իլհամ Ալիևն ու նրա հայաստանյան կոլեգան հարցազրույց տվեցին՝ միաժամանակ մեղադրելով ինձ բռնապետ լինելու մեջ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Շատ պաշտոնապես մի բան ասեմ․ 3-րդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, […]

̰
Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին նույնպես ծառայի առաջնագծում․ Փաշինյան

21:56 16.09.2018

Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]

̰
BACK_TO_TOP