TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիևի որդին նույնպես ծառայի առաջնագծում․ Փաշինյան

21:56 16.09.2018

Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]

̰
Դադարե՛ք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելը, հակառակ դեպքում ամեն օր կզարմանաք․ Փաշինյան

20:15 16.09.2018

«Դադարե՛ք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելը, հակառակ դեպքում ամեն օր կզարմանաք»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ Փաշինյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում, որպեսզի կառավարությունն ուղղակի հաց տվողի դեր ստանձնի, լինեն մի քանի օլիգարխներ: «ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ գոյություն չունեն այլևս, որովհետև օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ […]

̰
Մեյը սխալ է համարում Brexit-ը «մահապարտի գոտու» հետ համեմատելը

18:20 16.09.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անտեղի է համարել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի բնորոշումները կառավարության՝ Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) քաղաքականության վերաբերյալ։ Մեյը համարում է, որ ԵՄ կազմից դուրս գալու ծրագրի իր տարբերակը լավագույնն է՝ կառույցի հետ հարաբերությունները պահպանելու տեսանկյունից։ Մինչ այս, Ջոնսոնը մամուլում հրապարակված իր հոդվածում այդ քաղաքականությունն անվանել էր «մահապարտի գոտի»։ Ջոնսոնի բնորոշմամբ՝ այդ […]

̰
Բրիտանիայի իշխանությունները Սկրիպալների սպանության փորձի գործով ևս 2 կասկածյալի են փնտրում

17:46 16.09.2018

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սպանության փորձի գործով բրիտանական իշխանությունները փնտրում են ևս երկու անձի։ Sunday Mirror պարբերականի տեղեկություններով՝ նրանք են գործողության հոգաբարձուն ու բժիշկը, որոնց հետ հայտնի երկու կասկածյալներն առնչվել են։ Սպանության փորձի մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, ըստ այդ տեղեկությունների, երկու մյուս կասկածյալների հետ հանդիպել են Լոնդոնում տեղավորվելուց […]

̰
Հրաձգություն Բելգիայի մայրաքաղաքում․ կան տուժածներ

17:17 16.09.2018

Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում այսօր հրաձգություն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է հրազենային ու բեկորային վիրավորում։ Բելգիական ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել հանցագործների ինքնությունը, նրանց որոնումը շարունակվում է։ Կրակոցները հնչել են արքայական պալատից մի քանի փողոց այն կողմ տեղակայված ակումբներից մեկի մոտ։  Ոստիկանները կասկածում են, որ հանցագործները եղել են խմբով՝ 5-6 հոգի։ Հանցագործները […]

̰
Բրիտանիան առայժմ չի կարողանա Սկրիպալների գործով պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

17:05 16.09.2018

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սպանության փորձի կապակցությամբ Բրիտանիան առայժմ չի կարողանա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ դուրս չի եկել Եվրամիությունից։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով բրիտանացի նախարար Բեն Ուոլեսը։ Նոր պատժամիջոցների սահմանման համար անհրաժեշտ կլինի ավարտել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը և պատժամիջոցների մասին նոր՝ տեղական օրենք ընդունել։ Ընդ […]

̰
Որևէ երկրի, առավել ևս Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Փաշինյան

16:42 16.09.2018

Որևէ երկրի, առավել ևս Թուրքիայի նախագահի հետ որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

16:33 16.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Պեկինում  հանդիպել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ճան Հանհուեյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը հաջորդեցին ՀՀ և ՉԺՀ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացում կողմերը վերահաստատեցին հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման, շարունակականության ու կայուն զարգացման իրենց […]

̰
Իլհամ Ալիևի որդուն զորակոչել են Արցախից ամենահեռու գտնվող զորամասերից մեկը

15:37 16.09.2018

Ադրբեջանի նախագահի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերն, այսօր զինվորական երդում է տվել իր զորամասում։ Նա ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (նախկին ԿԳԲ) զորամասերից մեկում։ Ալիև կրտսերի զորամասը տեղակայված է Բաքվում և Արցախի սահմանից ամենահեռավոր զորամասերից մեկն է, եթե չհաշվենք հակաօդային պաշտպանության զորամասերը, փոխանցում է Razm.info-ն։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1753136181463373/?type=3&theater

̰
Հայ մարզուհին հաղթել է Ռամիլ Սաֆարովի քրոջը՝ հաղթանակը նվիրելով Գուրգեն Մարգարյանի հիշատակին

15:26 16.09.2018

Հայաստանի «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը Թբիլիսիում անցկացող MMA-ի միջազգային մրցաշարում հաղթել է Ադրբեջանը ներկայցնող Ռենա Սաֆարովային, ով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի քույրն է։ Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովն էր, որ 2004 թվականին Հունգարիայում անցկացված դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է […]

̰
Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 83-րդ տեղում է․ ՄԱԿ

15:23 16.09.2018

Հայաստանում կյանքի տևողությունը միջինը 74,8 տարի է, կրթության միջին տևողությունը՝ 13 տարի, մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ն՝ մոտ 9000 դոլար։ Այս և մեկ տասնյակ այլ՝ տնտեսական և հումանիտար, ցուցիչների հաշվարկով Հայաստանն աշխարհի 189 երկրների ցանկում մարդկային զարգացման ցուցանիշով 83-րդ տեղում է, ինչը բարձր ցուցանիշ է համարվում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հերթական զեկույցում։ Հայաստանի հարևան […]

̰
Իրանը պատրաստվում է ԱՄՆ պատժամիջոցների ճնշմանը տնտեսապես դիմակայելուն

15:10 16.09.2018

Իրանի կառավարությունը և Կենտրոնական բանկը պատրաստվում են ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելուն և տնտեսությունն այդ պայմաններում պահելուն։ Երկրի նախագահի՝ բյուջետային պլանավորման գծով տեղակալ Մոհամմադ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ դրա համար իրենք արդեն կազմել են համընդգրկուն մի ծրագիր, որով տեղական տնտեսությանն աջակցություն են ցույց տալու տնտեսական «պաշարման» պայմաններում։ Նոբախթի խոսքով՝ համընդգրկուն ծրագիրը ներառում է ոլորտային 12 ծրագրեր, […]

̰
Հարավային Կորեայից 93 հոգանոց պատվիրակություն է մեկնել Հյուսիս

14:56 16.09.2018

93 հոգանոց անձնակազմը, որում ընդգրկված են պաշտոնյաներ, լրագրողներ, տեխնիկական ծառայողներ, Հարավային Կորեայից մեկնել է Հյուսիսային Կորեա՝ երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար։ Կիմ Չեն Ինի (Հս․ Կորեա) և Մուն Չժե Ինի (Հվ․ Կորեա) հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-20-ը։ Հարավից 93 պատվիրակները Հյուսիս են մեկնել երկու երկրների միջև գործող ցամաքային ճանապարհով, իսկ ղեկավարների հանդիպումից […]

̰
Թրամփը մտադիր է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Մետիսին

14:49 16.09.2018

ԱՄՆ նախագահի և պաշտպանության նախարարի դիրքորոշումները խիստ տարամետ են կորեական հարցի, Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու, տրանսգենդերներին ծառայության վերցնելու և մի շարք այլ հարցերում։ Այս պատճառով Պենտագոնի ղեկավարն արդեն տևական ժամանակ որևէ հարցազրույց չի տալիս՝ տարաձայնությունները չբացահայտելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը։ Լրատվամիջոցի մի քանի աղբյուրների համաձայն՝ Դոնալդ […]

̰
Իրանը սպառնում է շարունակել ուրանի «ռազմական» հարստացումը

14:37 16.09.2018

Եվրոպական երկրները պետք է փոխհատուցեն այն կորուստները, որոնք կրել է Իրանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից։ Դրանից հետո իրանական տնտեսությունը չի կարողանում ստանալ ակնկալվող շահույթը, ինչի համար էլ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում եվրոպացիներին կոչ է արել դադարեցնել պասիվությունը։ Այդ դեպքում Զարիֆը սպառնացել է, […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին

14:09 16.09.2018

Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը երեկ երեկոյան մի խումբ հրթիռներ են չեզոքացրել Դամասկոսի երկնքում։ Այդ հրթիռներն արձակվել էին Իսրայելի օդային ուժերի կողմից՝ օդանավակայանի պահեստներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են սիրիական և իսրայելական աղբյուրները։ Սիրիայի հակամարտությունը վավերագրող վերլուծական կենտրոններից մեկի տվյալներով՝ օդային հարձակման թիրախը Սիրիայի զինված ուժերին մատակարարված նոր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան էին, որոնք […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

13:38 16.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն սեպտեմբերի 15-ին ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, որոնց այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթանը կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։ ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել […]

̰
Ադրբեջանցիները կրակել են ոչ թե Կոթիի, այլ ԶՈւ 3-րդ կորպուսի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

13:22 16.09.2018

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։ Ադրբեջանի զինուժը կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով, որոնց թվում եղել են նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Հայկական բանակը […]

̰
Ինձ ասում էր՝ դուխդ չգցես․ վարչապետը զրուցել է հակառակորդի կրակոցից վիրավորված տավուշցու հետ

13:11 16.09.2018

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորված քաղաքացի Սուրեն Սեփխանյանի (ծնված՝ 1957թ.) հետ ու տեղեկացել, որ նրա վիրավորումը թեթև է։ «Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ […]

̰
Վարչապետն ապացուցեց, որ դատական համակարգի վրա ունի անմիջական և ուղղակի ազդեցություն․ Աշոտյան

13:02 16.09.2018

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։ Ազգային ժողովում և Փարիզում անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հայտնի ձայնագրությանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական և ուղղակի ազդեցություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Սակայն առավել […]

̰
Ուղեղ ունեցողը կհասկանա՝ Օբաման ոչինչ չի արել ԱՄՆ-ի համար․ Թրամփ կրտսեր

12:46 16.09.2018

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, երկրի նախորդ նախագահին անվանել է լավագույն վաճառող ու նշել, որ Բարաք Օբաման կարողանում էր ցանկացած անհաջողություն ներկայացնել, «վաճառել» որպես ձեռքբերում։ Այս մասին Թրամփ կրտսերն ասել է ամերիկյան Breitbart News Saturday պարբերականին։ «Ուղեղ ունեցող որևէ մեկը չի կարծում, թե նա որևէ լավ բան է արել մեր տնտեսության կամ արտաքին քաղաքականության համար։ […]

̰
Նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա. ՀՔԾ

23:20 15.09.2018

ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունը, թե ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: «Մամուլում այսօր լուրեր են շրջանառվել, թե իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը […]

̰
Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերել են

22:49 15.09.2018

Սեպտեմբերի 14-ին` ժամը 18։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Մասիսի ԱՎՎ բաժանմունքի աշխատակիցները ԱՎՎ բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը 2015թ. հուլիսի 1-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ՆԳՆ Գիագինսկիի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր Ադիգեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասի (անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալ) մեղադրանքով: Այս մասին հայտնում են […]

̰
Ես հարսանիքի եմ, միգուցե հարսանիքին նաև հանրապետականներ կան. Արամ Սարգսյան

20:17 15.09.2018

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ես հարսանիքի եմ, Գառնի մ.թ.ա չորրորդ դարի տաճարի հարևանությամբ… Չգիտեմ մի գուցե հարսանիքին նաև հանրապետականներ կան, բայց էդ էական չէ… Կարևորը նորապսակները բախտավոր լինեն???»։ https://www.facebook.com/photo.php?fbid=314822212405194&set=a.103728683514549&type=3&theater

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահի հետ

20:08 15.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին: Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ […]

̰
Տագնապ կա, որ փորձ է արվելու խեղել ընտրական գործընթացը. Նաիրա Զոհրաբյան

19:46 15.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակի առաջին համարը՝ Նաիրա Զոհրաբյանը, մտահոգիչ տարրեր է տեսնում նախընտրական պայքարի գործողություններում։ Այս մասին թեկնածուն հայտարարեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի եթերում։ «Այն մեսիջները, որ «պարտադիր պիտի գնաք և ընտրեք այս թեկնածուին, որովհետև ես այսպես եմ ասում», արդեն ինձ անկեղծ ասած որոշակի տագնապ են ներշնչում, որ այդուհանդերձ փորձ է արվելու […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կարող է ոչ այնքան իշխանությանը վնասել, որքան ՀՀ-ին. փորձագետ

19:21 15.09.2018

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես քաղաքական գործոն գոյություն չունի: Այս մասին նա նշեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Ռոբերտ Քոչարյանը, քանի մեկուսացված չէ հասարակությունից, կարող է վնաս հասցնել, ընդ որում` ոչ այնքան իշխանությանը, որքան Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա: Հարցին` կարո՞ղ է նա դառնալ համախմբող գործոն, […]

̰
Վրաստանում կտուգանեն սեփական տնից դուրս մարիխուանա օգտագործողներին. նախագիծ

19:20 15.09.2018

Մարիխուանա ծխելու պայմանները Վրաստանում խստացվելու են։ Երկրի ներքին գործերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով թմրանյութ օգտագործելը կթույլատրվի բացառապես սեփական բնակարանում կամ տանը, դրսում ծխելը կտուգանվի։ Այս մասին տեղեկացնում է վրացական մամուլը։ Սեփական բնակարանից բացի, ցանկացած շենքում մարիխուանա ծխելը կտուգանվի 90-180 հազար դրամին համարժեք տուգանքով, նույն արարքի կրկնության դեպքում՝ մինչև 280 հազար։ Նույն կերպ՝ մինչև 21 […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա. Փաշինյանը՝ Le Monde-ին

19:13 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Լրագրողի հիշեցմանը, թե իշխանության գալուց հետո արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատասխանելով հարցին` կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը վարել իր ռուս դաշնակցից լիովին անկախ քաղաքականություն, Փաշինյանը նշել է. «Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ հակառուս, ո՛չ ամերիկամետ, […]

̰
Եթե Բաքուն ցանկանում է ապրել նույն պետության կազմում, ինչ ԼՂ-ն, պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել ԼՂ-ի հետ. Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին

18:58 15.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի խնդրին: Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով առկա դիվանագիտական փակուղին, Փաշինյանը պատասխանել է. «Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել […]

̰
BACK_TO_TOP