TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

12:08 18.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել: Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250 […]

̰
Նախագահը Անկախության տոնի առթիվ մի շարք զինծառայողների պետական պարգևներ է շնորհել

11:46 18.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ստորև ներկայացնենք հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության […]

̰
Շվեդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ փոխնախարարին

11:30 18.09.2018

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Նախարարի տեղակալը կարևորեց Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահիմնադրի մասնակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման […]

̰
ՀՀ ՄԻՊ աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. ԵՄ

11:12 18.09.2018

Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը: Եվրոպական միությունը հատկապես ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի դրական դերն այս տարի տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման […]

̰
Սթիվեն Բլանք. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան». «Ամերիկայի ձայն»

11:03 18.09.2018

Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»,- ասել է վերլուծաբանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում. «Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը […]

̰
Քաղաքապետարանի լրատվական ծառայության պետին ազատել են՝ կայքում Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու համար. «Հրապարակ»

10:46 18.09.2018

«Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել են Երևանի քաղա­քապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մեր տեղեկություններով՝  երկուսին էլ իր մոտ է կանչել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ասել՝ դիմում գրեք ազատվեք: Գևորգյանին, մեզ հասած լուրերով, ազատել են Երևանի քաղաքապետարանի կայքում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու […]

̰
Ինչու «Սանիտեք»-ը չի կարողանում կատարել աղբահանությունը, ինչ կապ ունի Տարոն Մարգարյանը. «Ժամանակ»

10:27 18.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիտեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել […]

̰
Գևորգ Կոստանյանը՝ նախաքննական գաղտնիքներին «դոստուպ» ունեցող հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»

10:19 18.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։ Այսինքն, այս հանձնաժողովը […]

̰
«Լուսավոր Հայաստանը» բաղձալի աթոռին չհասնելուց հետո նոր մարտավարություն է որդեգրել. «Իրատես»

10:10 18.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձև են ընտրել: «Այնքան շատ բողոք-դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ աշխատակիցներն ամբողջ օրը միայն դրանցով զբաղվեն: Ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աշխատակիցները, քաղաքի հրատապ խնդիրները թողած, միայն […]

̰
Մարտի 1-ի գործով ծանուցագիր է ուղարկվել Ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին․ «Ժողովուրդ»

09:07 18.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրա­դարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մար­տի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին: […]

̰
Ինչու են ՀՀԿ-ականներն ակտիվացել․ «Ժողովուրդ»

08:59 18.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին: Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաև թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը […]

̰
ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել. «Հրապարակ»

08:47 18.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գևորգ Սիմոնյանին, ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Անգամ «մեծ լավություն» են արել՝ առաջարկելով համակարգում շարքային քննիչ աշխատել։ Սիմոնյանն արձակուրդ է վերցրել, որից, հավանաբար, չի վերադառնա։ Արարատի մարզային քննչականի […]

̰
Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ «Ժամանակ»

08:38 18.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա: Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում […]

̰
Հնարավոր է՝ ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի Գագիկ Ծառուկյանը․ «Իրատես»

08:27 18.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել: Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի […]

̰
Ջոն Քերրին ծաղրել է Թրամփին

00:32 18.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար  Ջոն Քերրին  ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփին  անվանել է  « մանկամիտ»՝ մանրամասնելով, թե  նրա զարգացումը  ութ  տարեկան տղայի  մակարդակի է։ Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է HBO հեռուսատալիքով  հեռարձակվող Real Time With Bill Maher հաղորդման ժամանակ: Նախկին պետքարտուղարը այդ հաղորդման ժամանակ ներկայացնում էր իր նոր գիրքը՝  «Ամեն նոր օրը լրացուցիչ է» (Every Day Is Extra):  […]

̰
Իրանում քննարկում են Ռոհանիի մասնակցությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին

00:20 18.09.2018

Թեհրանում բուռն քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգությաւն խորհրդի  նիստին  նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հարցը, քանի որ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ:  Որոշ իրանցի քաղաքագետներ համոզված են, որ Ռոհանին չպետք է մասնակցի այդ նստաշրջանին, քանի որ  քննարկվելու է Իրանի հարցը:  Նրանք համոզված են, որ բավական է ԱԳ նախարար  Մոհանեդ Ջավադ Զարիֆի […]

̰
«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»․ Նիկոլ Փաշինյան

22:18 17.09.2018

Ողջունում եմ ելույթին ներկա երեխաներին, նրանց շնորհիվ է կայացել հեղափոխությունը, և այդ երեխաների ապագան ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող: Այս մասին հայտարարել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավան վարչական համայքնում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք […]

̰
Հզոր Վրաստանը սպառնալիք չէ Ռուսաստանի համար. Վրաստանի վարչապետ

20:26 17.09.2018

Հզոր Վրաստանը Ռուսաստանի կողմից պետք է չընկալվի իբրև սպառնալիք. Արևմուտքի հետ առճակատման մեջ Թբիլիսին Մոսկվայի հակառակորդը չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, ամերիկյան պարբերականներից մեկի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Մենք վստահ ենք, որ ուժեղ և ծաղկուն Վրաստանը Ռուսաստանի ազգային շահերին չի հակասում և պետք է չդիտարկվի իբրև սպառնալիք: Ավելին, Մոսկվան […]

̰
Ադրբեջանցիների կրակոցներից սահմանամերձ գյուղերում վնասվել են տների տանիքներ ու մանկապարտեզ․ ԶՈւ պաշտոնյա

20:11 17.09.2018

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի զինծառայողները պարբերաբար կրակում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Այս ընթացքում այդ կրակոցների պատճառով հայկական կողմից վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վնասվել են տների տանիքներ ու Չինարի գյուղի մանկապարտեզի շենքը։ Կրակոցների վերաբերյալ մանրամասները ShantNews.am-ին ներկայացրեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյաներից գնդապետ Սամվել Ասատրյանը։ «Չինարիի մանկապարտեզը ժամանակ առ ժամանակ […]

̰
Արթուր Գևորգյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից

20:06 17.09.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է վարչության պետի պաշտոնից: «Հարգելի գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց […]

̰
Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, Էրդողանը` քաղաքական աջակցություն ապահովում. քաղաքագետ

19:35 17.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորումը երկարաձգելու մեջ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Էրդողանն այսկերպ զուտ քաղաքական աջակցություն է ապահովում: «Քանի որ Իլհամ Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, կարծում եմ՝ Էրդողանը զուտ քաղաքական աջակցություն է ապահովում` այսպես ասած «արդարացնելով» Ալիևին, որ նրա գործողությունները «հասկանալի […]

̰
ՌԴ-ի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն Խարտիայի 5-րդ հոդվածը կկիրառի. Ստոլտենբերգ

19:21 17.09.2018

Ռուսաստանի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է՝ Խարտիայի 5-րդ հոդվածը գործի դնի: Այս մասին Axios լրատվական պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Դա կախված է կիբերհարձակման բնույթից: Կարևոր է մեր հստակ դիրքորոշումը, որ անհրաժեշտության դեպքում մենք կգործարկենք 5-րդ հոդվածը, ինչպես նաև կամրապնդենք կիբերպաշտպանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքերով՝ դաշինքը […]

̰
Ոստիկանությունը կզբաղվի Լենա Նազարյանի տեղեկությունների ուսումնասիրմամբ

19:10 17.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԶԼՄ հրապարակումները, համաձայն որոնց՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել է ընտրակաշառք բաժանվելու վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու:

̰
Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը

18:38 17.09.2018

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը խզելու մասին: Այս մասին հաղորդում է RT-ն: Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: «Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018թ. սեպտեմբերի 6-ի «Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին» որոշումը»,- ասված է հրամանագրում: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային […]

̰
Բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

18:20 17.09.2018

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար  Ալվարո Բեռիելին, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/  թիմի ներկայացուցիչներ։ […]

̰
«Սասնա ծռերը» կոչ է անում ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

17:26 17.09.2018

«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել և իր մտահոգությունը հայտնել Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու առնչությամբ: «Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային […]

̰
Ռուսական «Սմերչ», չեխական և իսրայելական հրետանի. ի՞նչ սպառազինություն է Ադրբեջանը կիրառում վարժանքներին

17:08 17.09.2018

Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է հրդեհի 938 դեպք. խորհրդակցություն ԱԻՆ-ում

17:00 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 67498 զանգ և գրանցվել է հրդեհի 938 դեպք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ […]

̰
YerevanToday-ում խուզարկություն կատարելու վերաբերյալ ՄԻՊ-ում սկսվել է քննարկման ընթակարգ

16:29 17.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ YerevanToday լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: «Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության […]

̰
ՀՀ և ՌԴ Կենտրոնական բանկերը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր

16:20 17.09.2018

ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, […]

̰
BACK_TO_TOP