18:44 18.09.2018
Հայ և քուրդ ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկած Սինան Նարինին Թուրքիայում ընդունել են ինչպես ազգային հերոսի: Խոսքը 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի մասին է, երբ խաղաղ ցույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ և քուրդ ակտիվիստներին: Սինան Նարինը այս հանցագործության համար դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման և պատիժը կրելուց հետո վերադարձել […]
18:29 18.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է. «Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց […]
18:20 18.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին […]
18:07 18.09.2018
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]
18:01 18.09.2018
Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Օզմենի հայտնած տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ: Որ նախկին պատգամավորն այցելել է ձերբակալված Ալիին, Ախոյանն ինքն էլ հաստատեց, ավելին, նշեց, որ շատ հետաքրքիր հանդիպում էր։ «Սովորական պատանի […]
17:37 18.09.2018
Սեպտեմբերի 17-19-ը հայկական զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Դրա նպատակներն են՝ ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրների կատարման ստուգումը, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման ստուգումը, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման ստուգումը, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու կարողությունների ստուգումը, […]
17:32 18.09.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20» ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]
17:25 18.09.2018
ՌԴ Պետդուման իջեցրել է պատգամավորների անհարկի բացակայությունների համար սահմանված տուգանքի չափը՝ աշխատավարձի 1/6 չափից դարձնելով 1/9: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պետդումայի պատգամավորների ներկայությունը նիստերին գրանցվում է հատուկ քարտերի, գրավոր հայտարարության միջոցով, այժմ արդեն նիստերի դահլիճում աշխատատեղից ներկայության մասին հայտարարությամբ: «Ընդունվում է միաձայն հաստատում: Հարգելի՛ գործընկերներ, չափազանց կարևոր է, որ այն որոշումներում, որոնք վերաբերում […]
16:50 18.09.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը, ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ, Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների […]
16:44 18.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր ղեկավարած ուժը սատարում է ՀՀ վարչապետին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: «Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ սկիզբ առած հասարակական-քաղաքական քննարկումները՝ ցանկանում եմ հայտարարել՝ ես և իմ կողմից ղեկավարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ […]
16:37 18.09.2018
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետև տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային […]
16:04 18.09.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ՀՅԴ-ն մտադիր է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունից: Ըստ տարածված լուրի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, շուտով կհանրայնացվի: Տեղեկությունը պարզաբանելու համար Shantnews.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: «Անպատասխանատու մամուլի հերթական անպատասխանատու հրապարակումն է: Դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա բացառում է մեկ ամիս […]
15:53 18.09.2018
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցի լուծումը: «Երրորդ նախագահի առանձնատան հետ կապված հետևյալ իրավիճակն է. ինչպես գիտեք, կառավարության ձևավորման ժամանակ դեռ վարչապետն անձամբ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ երրորդ նախագահին տուն կամ բնակարան տրամադրելու գործով: Մենք տարբեր տարբերակներ ենք […]
15:42 18.09.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]
15:14 18.09.2018
Երևանում պետք է զարգացնել արդյունաբերությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը՝ անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին: Անահիտ Թարխանյանը նշել է, որ Երևանի արդյունաբերական հատվածում ոչ թե նոր թաղամասեր պետք է կառուցվեն, այլ պետք է վերականգնել արդյունաբերությունը: «Ի վերջո, Երևանը արդյունաբերական քաղաք էր և ուշ, թե շուտ […]
14:54 18.09.2018
Մինչ խուզարկությունը Yerevan.today կայքն արդեն իսկ հարձակումների էր ենթարկվում: Հիմնականում դա ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի նամակների, զանգերի միջոցով էր կատարվում: Եվ այս ամենը, խմբագրի խոսքերով, ակտիվացավ «Սիրո և հանդուրժողականության» մթնոլորտի հաստատումից հետո: Այլ լրատվամիջոցների խուզարկությունների հետ կապված` այլ լրատվամիջոցների գրասենյակների խուզարկումներ, հավանաբար, չեն լինի, քանի որ աղմուկ եղավ այս խուզարկությունից հետո, սակայն խմբագիրը վստահեցնում է, որ եթե […]
14:45 18.09.2018
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հենց Yerevan.today կայքի խուզարկությունը, կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարեց, որ պատճառներից մեկն այն է, որ վարչապետը հասարակական-քաղաքական դաշտը բաժանել է երկու մասի` սև և սպիտակ, ու իրենք հայտնվել են սև հատվածում: Նրա խոսքերով` իրենք ԱԱԾ և ՀՔԾ պետի գաղտնալսումը տեղադրվել են մյուս կայքերի հետ միաժամանակ, բայց լուրերը տարածվել են հենց իրենց մասին: […]
14:39 18.09.2018
Yerevan.today կայքի խմբագրի խոսքերով` կայքի գրասենյակում խուզարկություն անելու ընթացքում ոստիկանները չեն սպասել, որ փաստաբանը ներկայանա և նրա ներկայությամբ կատարվի խուզարկությունը: Ավելի ուշ փաստաբանի ներկայանալուց հետո միայն իրենց ղեկավարության հետ զանգել-խոսելուց հետո են թույլ տվել, որ փաստաբանը տեսնի այդ ընթացքը: Խմբագրի խոսքերով` խուզարկողները մշտապես զանգում էին այլ մարդկանց ու նրանցից ցուցումներ ստանում: Խմբագիրը պնդում է, որ […]
14:36 18.09.2018
«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]
14:31 18.09.2018
Նախընտրական քարոզարշավը հավասար պայմաններում չի անցկացվում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանակար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը: Թեկնածուն նշել է, որ ինքը հենց այդ պատճառով էլ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս չմասնակցի նախընտրական քարոզարշավին: «Պարոն Փաշինյանը մեր բոլորի վարչապետն է, ոչ թե մի կուսակցության, ոչ թե մի քաղաքական […]
14:23 18.09.2018
Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքերով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում […]
14:20 18.09.2018
2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]
14:20 18.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման […]
14:15 18.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են Ղարաբաղյան […]
13:12 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, […]
13:04 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
12:56 18.09.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել […]
12:52 18.09.2018
«Ինտեգրալ Պետրոլիում» ընկերության ղեկավար Վաչագան Պետրոսյանը պնդում է, որ իրենց ընկերությունը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է նավթի և գազի պաշարներ: Բայց դրանից հետո, ըստ Պետրոսյանի, ընկերության լիցենզիան չեն երկարացրել, որպեսզի նրանք կարողանան աշխատանքները շարունակել: Ընկերության դատապաշտպան Հայկ Եգանյանը պնդում է, որ ընկերությունը դիմել է ևս երկու տարի լիցենզիա ստանալու համար, բայց պատասխան է ստացել, որ […]
12:33 18.09.2018
Հայաստանում 1948 թվականից իրականացվել են նավթի ու գազի որոնումներ, որոնց տվյալներն այժմ համադրվել են և ուսումնասիրվել, որպեսզի հաջորդ քայլերը որոշվեն: Կրկնակի հետազոտություններից հետո որոնումներ կատարող ընկերությունը հայտնաբերել է տասներեք հեռանկարային տարածք, որոնք Արագածի հյուսիսային հատվածից մինչև Նախիջևանի սահման ընկած տարածքում են: Այդտեղ հնարավոր է լինեն նավթի պաշարներ: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց որոնող ընկերության ղեկավար […]
12:08 18.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել: Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250 […]