16:40 18.02.2024
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա […]
16:03 18.02.2024
Արքայազն Ուիլյամը վրդովված էր իր եղբոր՝ արքայազն Հարիի` թագավորական ընտանիք վերադառնալու ցանկությունից։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրին։ Նախօրեին լրագրողները գրել էին, որ արքայազն Հարին պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես կատարել թագավորական պարտականությունները՝ աջակցելու իր հորը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, ով բուժում է անցնում քաղցկեղից։ Սակայն արքայազն Ուիլյամին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, […]
15:39 18.02.2024
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը […]
15:14 18.02.2024
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրոք, շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
14:32 18.02.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Գազայի հատվածում հարվածների և մարտերի արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում «տասնյակ ահաբեկիչների» ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են գործել Խան Յունիսում՝ Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ ահաբեկիչներ ոչնչացվել են և մեծ քանակությամբ զենքեր են առգրավվել: Իսրայելի պաշտպանության հատուկ ջոկատայինները շարունակում են […]
14:13 18.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում […]
14:10 18.02.2024
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և […]
13:21 18.02.2024
Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Խոսքը անկլավի որոշ կենտրոնական շրջանների, ինչպես նաև հարավային Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների վրա մի շարք ավիահարվածների մասին է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռմբակոծված տարածքներում բնակչությունը սննդի սուր պակաս […]
12:32 18.02.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի […]
11:55 18.02.2024
Իրանը, խուսափելով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատումից, մասնավոր կերպով կոչ է անում «Հըզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ, գրում է Washington Post-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին։ «Երբ ԱՄՆ-ի ուժերը այս ամիս հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Եմենում, Սիրիայում և Իրաքում, Թեհրանը հրապարակայնորեն զգուշացրեց, որ իր բանակը պատրաստ է […]
11:13 18.02.2024
Ռուսաստանի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ավդեևկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Այսօր Կրեմլում ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ.Շոյգուն զեկուցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ավդեևկա քաղաքի վերահսկողությունն ամբողջությամբ վերցնելու մասին, որը եղել է Ուկրաինայի զինված ուժերի հզոր պաշտպանական ստորաբաժանումը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ռուսաստանի զինված […]
10:45 18.02.2024
Իսրայելը պատերազմ կսկսի Գազայի հատվածում մինչև ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակը, ինչը ենթադրում է ռազմական գործողություններ Ռաֆահում, ինչպես բազմիցս ասվել է համաշխարհային առաջնորդներին, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Երեկ ես կրկին խոսեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ես խստորեն ասում եմ համաշխարհային առաջնորդներին, որ Իսրայելը կպայքարի մինչև բացարձակ հաղթանակ, ներառյալ Ռաֆահում կռիվը: Նրանք, […]
10:20 18.02.2024
Փետրվարի 17-ին, ժամը 23։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 հասեցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելփակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Կոմիտասի […]
23:36 17.02.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ պաղեստինցիների հետ կարգավորումը հնարավոր է միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների։ «Կաբինետում ես հստակ ասել եմ, և այս գիշեր կրկնում և ընդգծում եմ ողջ աշխարհին. կարգավորումը ձեռք կբերվի միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների: Իսրայելը, իմ ղեկավարությամբ, կշարունակի վճռականորեն ընդդիմանալ ։ պաղեստինյան […]
22:57 17.02.2024
Յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները մտահոգված են լիբանանա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակով և Իսրայելի և շիական «Հեզբոլլահի» միջև հակամարտության հետագա սրման վտանգով։ Այս մասին ասվում է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանի՝ որպես Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման նախագահող արած հայտարարության մեջ: «Մեծ յոթնյակի երկրները նախազգուշացնում են հարավային Լիբանանում ռազմական […]
22:48 17.02.2024
ԱՄՆ-ը կդադարի լինել Ուկրաինայի ռազմավարական գործընկերը, եթե Վաշինգտոնը օգնության փաթեթ չտրամադրի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես համարո՞ւմ եմ, որ սա դավաճանական դիրքորոշում է. ոչ, քանի որ ես չեմ կարծում, որ մեր ռազմավարական գործընկերը կարող է իրեն թույլ տալ չաջակցել Ուկրաինային։ Այսինքն՝ ես ռազմավարական գործընկերոջ նման դիրքորոշման հնարավորություն չեմ […]
22:16 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ: Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում:
22:07 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
21:36 17.02.2024
Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունն ընդլայնված կազմով Հայաստանում էր։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության հետ Հայաստանն ունի սերտ կապեր: Այս համատեքստում մեծ ներդրում ունի նաեւ ԱԺ-ն։ Դա են վկայում խորհրդարանական ակտիվ փոխայցերը: Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
21:20 17.02.2024
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գրանթ Շափսը հայտարարել է, որ Լոնդոնը կարող է վերանայել ռազմական զորակոչի մասին որոշումը համաշխարհային պատերազմի դեպքում։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը կոչ էր արել բրիտանացիներին պատրաստ լինել բանակում ծառայելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Միաժամանակ բրիտանական կառավարությունը հաստատել է, որ չի նախատեսում զորակոչ մտցնել։ Ինչպես […]
21:00 17.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ուրախ էի շփվել Նորվեգիայի, Ալբանիայի և Ռումինիայի գործընկերներիս հետ. այս մասին ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդումը և ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում կարող է խթանել նաև ավելի ամուր տարածաշրջանային համագործակցություն»,-նշել է Միրզոյանը:
20:50 17.02.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր «Երեւանը եւ կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Անդրադարձ է եղել հակակոռուպցիոն քաղաքականության պատշաճ իրականացմանը, ենթադրյալ կոռուպցիայի ամենատարբեր դրսեւորումներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:18 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր: Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին: Կարևորվել […]
19:33 17.02.2024
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող […]
19:22 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և կազմակերպության միջև համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր:
19:12 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները: Այս համատեքստում, […]
18:18 17.02.2024
«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՀՀ վարչապետի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում քննարկման ընթացքում: ՀՀ և ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, և մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»,-ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
17:41 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
17:24 17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։ Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի […]