18:58 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի խնդրին: Հարցին՝ ինչպե՞ս է պատրաստվում հաղթահարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով առկա դիվանագիտական փակուղին, Փաշինյանը պատասխանել է.
«Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել այդ նպատակին` առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսելո՞ւ: Ես չեմ հասկանում` ո՞րն է այստեղ տրամաբանությունը` ասել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը, բայց նրա հետ այդ մասին չխոսել:
Եթե Բաքուն ցանկանում է ապրել նույն պետության կազմում, ինչ Լեռնային Ղարաբաղը, նա պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, կամ Բաքուն ցանկանում է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղը` առանց այնտեղ ապրող մարդկանց:
Դա կնշանակի, որ Ադրբեջանը ցանկանում է արտաքսել կամ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Արդյո՞ք Բաքուն Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է հայերի դեմ նոր ցեղասպանության: Եթե դա այդպես է, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավասու են պնդել, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության տարածքում, ինչ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...