12:25 17.02.2024
Փետրվարի 16-ին Լիմայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական […]
11:49 17.02.2024
Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և վերջին զարգացումներին։
10:04 17.02.2024
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ամերիկյան իշխանություններից պահանջել է չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Վան Ին ԱՄՆ-ից պահանջել է չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները չինական ձեռնարկությունների և անհատների նկատմամբ և չվնասել ՉԺՀ-ի օրինական իրավունքներն ու շահերը զարգացման ոլորտում»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված […]
08:40 17.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան «ֆինանսական հետևանքներ» է ապրում Ուկրաինային աջակցության պատճառով՝ ընդգծելով, որ Կիևին օգնությունը դեռ ճիշտ է համարում։ «Քաղաքացիներն ինձ միշտ հարցնում են՝ ճի՞շտ է, որ մենք զանգվածաբար աջակցում ենք Ուկրաինային։ Եվ ես միանգամայն ասում եմ՝ այո։ Նույնիսկ եթե մենք, իհարկե, ֆինանսական հետևանքներ ունենանք», – ասել է Շոլցը Գերմանիայի Կառավարության […]
08:20 17.02.2024
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելի կառավարական շենքերում բրյուսին թունավոր նյութ պարունակող նամակներ է հայտնաբերել, հայտնում է Politico թերթը՝ հղում անելով երկրի դատախազությանը։ «Ոստիկանները Բրյուսելի մի քանի կառավարական գրասենյակներում հայտնաբերել են թունավոր սպիտակ փոշի՝ բրյուսին պարունակող նամակներ»,- գրում է հրատարակությունը։ Ըստ Politico-ի՝ նամակները հայտնաբերվել են Բրյուսելի Արդարադատության պալատում, որտեղ նստած է արդարադատության նախարարը, և երկրի պետական անվտանգության շենքում։ […]
00:05 17.02.2024
Ֆրանսիան 2024 թվականին Ուկրաինայի հետ անվտանգության պայմանագրի շրջանակներում Կիևին կտրամադրի լրացուցիչ 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս մասին Ելիսեյան պալատում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Որպես այս համաձայնագրի մի մաս, Ֆրանսիան պարտավորվել է 2024 թվականին Ուկրաինային տրամադրել մինչև 3 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական օգնություն»,- նշել […]
23:47 16.02.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Փարիզում երկկողմ համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ «Սա երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու մեր վճռականության նշան է», – Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի X-ի պաշտոնական հաշվում։ Մակրոնն ընդգծել է, որ համաձայնագիրը կոնկրետացնում է 2023 […]
22:45 16.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:
22:24 16.02.2024
Ադրբեջանում այսօր նոր կառավարություն է ձևավորվել: 5-րդ անգան նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ներկայացրել է նոր նախարարներին: Ի՞նչ նորություն կա նոր կառավարությունում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրեթե ոչինչ չի փոխվել: Կառավարությունը կրկին ձևավորելու պարտականությունը հանձնարարվել է Ալի Ասադովին, ով վարչապետ էր մինչև մեկ շաբաթ առաջ։ Ի դեպ, մինչ այդ նա նախագահի՝ տնտեսության հարցերով […]
22:09 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։ Միաժամանակ, կարևորվել […]
21:42 16.02.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: «Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք […]
20:54 16.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում […]
20:27 16.02.2024
Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի […]
19:49 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին: Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության […]
18:04 16.02.2024
Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։
15:43 16.02.2024
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: «Հայ […]
15:23 16.02.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը՝ չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք ցավում ենք ԵԽԽՎ-ի՝ ադրբեջանական պատվիրակության մանդատը չհաստատելու որոշման համար։ Նման որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացուցչության […]
14:06 16.02.2024
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը իրավապահ մարմինների կողմից իրեն քրեական հետապնդման ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերոբյանը նման դիրքորոշում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում՝ նախքան իր նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ նախկին նախարարը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Դատարանը փետրվարի 16-ին Քերոբյանի […]
13:40 16.02.2024
Միլիոնավոր ուկրաինացիներ Ռուսաստանում իրենց զգում են ինչպես տանը, այստեղ նրանց ընկալում են որպես բացարձակ հավասար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Միլիոնավոր ուկրաինացիներ գտել են իրենց ապաստանը, կացարանը մեր երկրում: Այստեղ նրանք ընկալվում են որպես բացարձակապես հավասար եղբայրներ, քույրեր, մարդիկ, որոնց հետ մենք կիսել ենք և՛ ուրախություն, և՛ վիշտ», – նշել է […]
12:49 16.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը: Ջերմությամբ […]
12:29 16.02.2024
Փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի […]
12:11 16.02.2024
ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Գրեգ Ֆերգուսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը։ Երկուստեք շեշտվել է, որ ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
11:57 16.02.2024
Հակակոռուպցիոն դատարանը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գևորգյանը: Փետրվարի 15-ին Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք […]
11:48 16.02.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը անդրադառրձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երդման արարողությունից հետո ունեցած ելույթին։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Բռնատիրության վերարտադրությունը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, Ադրբեջանում այլևս իրողություն է։ Իլհամ Ալիևի հռչակած նոր դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան հռչակված ժողովրդավարության չհայտարարված ուզուրպացիա։ Իր պաշտոնավարման երրորդ տասնամյակով Իլհամ Ալիևը հեռակա մրցակցության մեջ է մտնում անցյալում […]
11:31 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն: Հայաստանը մեծապես կարևորում է ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր երկու երկրների միջև […]
11:24 16.02.2024
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) իր նիստում համաձայնություն է տվել Ալի Ասադովին երկրի վարչապետ նշանակելուն։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ որոշումը կայացվել է նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկի հիման վրա։ Ասադովը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը, երբ սահմանադրությամբ նախատեսված կարգի համաձայն՝ նախարարների կաբինետը […]
10:47 16.02.2024
Փետրվարի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
10:12 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
09:41 16.02.2024
Բելգորոդի հրետակոծության վիրավորների թիվը հասել է 19-ի, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Երեկ երեկոյան Բելգորոդ քաղաքի բնակիչներից մեկը, ով վիրավորվել էր, ինքնուրույն դիմել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ընդհանուր առմամբ վիրավորների թիվը հասել է 19-ի»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Տուժածներից երկու մեծահասակ և երկու երեխա գնացքով ուղարկվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, հավելել է […]