TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի իշխանությունները Գազայի հարավում գտնվող Ռաֆահի մոտ սկսել են պատ կառուցել

09:32 16.02.2024

Եգիպտոսի իշխանությունները սկսել են պատ կառուցել Գազայի հատվածի հարավային սահմանին՝ Ռաֆահ քաղաքի մոտ, որտեղ իսրայելական բանակը ռազմական գործողություն է նախապատրաստում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու շինարարության մասնակիցներին։ Հրապարակման համաձայն՝ արբանյակային լուսանկարները հստակ ցույց են տալիս, թե ինչպես է բուլդոզերներով մեծ տարածք մաքրվում սահմանակետից հարավ գտնվող Ռաֆահ սահմանային անցակետի միջև ընկած բուֆերային […]

̰
Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոն կատարած երկշաբաթյա այցի ընթացքում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

09:14 16.02.2024

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը: Հայ դատի Ամերիկայի […]

̰
Հունաստանի խորհրդարանը հաստատել է միասեռ ամուսնությունների օրենքը

08:12 16.02.2024

Հունաստանի խորհրդարանը հինգշաբթի ուշ երեկոյան քվեարկել է միասեռ ամուսնությունների մասին օրենքի օգտին, ասել է նիստի նախագահը։ «Քվեարկությանը մասնակցել է 254 պատգամավոր, կողմ է քվեարկել 176 պատգամավոր, 76-ը դեմ են եղել, 2 պատգամավորներ ձեռնպահ են մնացել, օրենքն ընդունվել է»,- ասել է նա։ Օրենքի քննարկումը և քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանական հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Քվեարկությունը անվանական է եղել […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

23:47 15.02.2024

Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Արդյո՞ք Իլհամ Ալիևի որդին կնշանակվի Ադրբեջանի փոխնախագահ

22:27 15.02.2024

Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]

̰
Ստոլտենբերգը որպես օրինակ բերել է Շվեդիան, թե որքան արագ Կիևը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին

22:20 15.02.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որպես օրինակ է բերել Շվեդիան, թե որքան արագ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե դաշինքի երկրները երբևէ որոշեն հրավիրել նրան: Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի (ՄԱԿ) նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով ուկրաինացի լրագրողների խնդրանքը ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ առ այն, որ Կիևը դաշինքի […]

̰
Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին ու ուկրաինացիներին. Պուտին

21:17 15.02.2024

Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին ու ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Սվերդլովսկի մարզ է ժամանել հինգշաբթի օրը։ Նիժնի Տագիլի «Ուրալվագոնզավոդում» ՌԴ նախագահը զրուցել է աշխատողների հետ: «Ուզում եմ ուղղակիորեն ասել, թե ինչպես էր դա: Սա բոլորը գիտեն՝ մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, […]

̰
Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը 1 տարով երկարաձգվել է

20:40 15.02.2024

Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը երկարաձգվել է մեկ տարով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը նոր շենք կգնի: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է վարչապետի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

20:27 15.02.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ մեկնաբանելով վարչապետի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ […]

̰
Մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլը

20:15 15.02.2024

Օգոստոսի 28-ից հայտարարվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2023-2024 թթ. ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելություն-մրցույթ։ Շարունակվում են ծառայության համալրման աշխատանքները, որի շրջանակում 368 մրցույթային տեղերի 195-ը նախատեսվել է մայրաքաղաքի, իսկ մնացածը մարզերի համար։ Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով՝ մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։ Այս պահին ՆԳ նախարարության կրթահամալիրում ընթանում է ընդունելություն-մրցույթի ստուգումների […]

̰
Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները

20:10 15.02.2024

2024թ. փետրվարի 15-ին ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանում տեղի ունեցավ ՊԳԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանի և ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության հարցեր, Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները: Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան

15:30 15.02.2024

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը […]

̰
Մակրոնն ու Զելենսկին Փարիզում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն

14:29 15.02.2024

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Ելիսեյան պալատում երկկողմ համաձայնագիր կստորագրեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմին հղումով։ «Այս համաձայնագիրը բխում է 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Յոթնյակի խմբի կողմից ստանձնած պարտավորություններից», – մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի հայտարարությունը: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի […]

̰
Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան

12:27 15.02.2024

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններ: Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի մրցույթը […]

̰
Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վարում է հարկադրանքի քաղաքականություն. Փաշինյան

12:13 15.02.2024

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին հանդի սահմանային հատվածում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կանզաս Սիթիում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել՝ 29 մարդ

10:56 15.02.2024

ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում հրաձգության տուժածների թիվը հասել է 29-ի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով բժիշկներին։ «Առնվազն 29 մարդ բժշկական օգնություն է ստանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու հրաձգությունից հետո, ըստ տեղական չորս հիվանդանոցների», – ասվում է զեկույցում: Գիշերը Կանզաս Սիթիում, որտեղ տեղի էր ունենում շքերթ՝ ի պատիվ Super Bowl-ի հաղթողների, հրաձգություն է տեղի ունեցել։ Քաղաքի […]

̰
ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով կոմիտեի մարզային ստորաբաժանման երկու քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

10:35 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը ՝ պաշտոնից ազատումը։ Հարուցված կարգապահական […]

̰
Երդմնակալության արարողության ժամանակ Ալիևը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին

10:04 15.02.2024

Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին, չորեքշաբթի երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բոլորն էլ տեսնում են, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում այսօր։ Աշխարհն իրականում շատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։ Ոմանք կարծում են, որ այն արդեն սկսվել է, կարող են լինել տարբեր ենթադրություններ։ Իհարկե, ժամանակակից պատերազմները տարբերվում […]

̰
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ներկայացվել են ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները

22:38 14.02.2024

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով գործընկերներին՝ երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում […]

̰
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ

21:07 14.02.2024

Ավստրալիա համայնքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ։ Հանդիպման մեկնարկին նրանք մոտեցել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին, այցելել հուշահամալիր, ինչպես նաև Ռայդի քաղաքային խորհրդի պալատ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր: Այժմ քաղաքում բնակվում է մոտավորապես 15000 հայ, և քաղաքը հանդիսանում է Սիդնեյի շրջանի […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը Լյուքսեմբուրգում գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը

20:34 14.02.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Բետել, հարգելի՛ Քսավյե, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և […]

̰
Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

20:05 14.02.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը:

̰
Ստոլտենբերգն ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատում

14:55 14.02.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը արագ կհաստատի Ուկրաինային օգնության նոր փաթեթը։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ «Ես ողջունում եմ ԵՄ-ի որոշումը՝ հատկացնել օգնություն (50 միլիարդ եվրո առաջիկա չորս տարիների ընթացքում – ՏԱՍՍ) և ակնկալում եմ, որ դրան կհետևի ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը», […]

̰
Մավրիտանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

14:28 14.02.2024

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և […]

̰
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին

14:14 14.02.2024

Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա: Անդրադարձ է […]

̰
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու ձեզ․ Քերոբյան

13:59 14.02.2024

Վահան Քերոբյանը հայտնել է, որ այլևս չի զբաղեցնելու Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում […]

̰
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում. Անդրեյ Սերդյուկով

11:47 14.02.2024

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք ունենալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել ուղիղ մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս […]

̰
Բացահայտվել են ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետությունից որպես փոխհատուցում տրամադրվող միջոցները խարդախությամբ հափշտակելու դեպքեր

11:14 14.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։ Քրեական վարույթներից մեկով, […]

̰
Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները

10:58 14.02.2024

Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո հայտարարությունում  ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն […]

̰
BACK_TO_TOP