10:02 14.02.2024
ՀՀ նախագահի հրամանով Կամո Քոչունցը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր […]
09:41 14.02.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ պատվիրակությունը պաշտոնական այցով փետրվարի 14-17-ը գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլայ Դենկովի, ԲՀ նախագահ Ռումեն Ռադեւի, ԲՀ Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի բարեկամական խմբի անդամների հետ:
22:26 13.02.2024
Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]
21:18 13.02.2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ-ԵՄ գործընկերության մասով Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է. «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, […]
20:52 13.02.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Մոսկվա նախատեսված է փետրվարի վերջին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։ «Մենք կարող ենք հաստատել, որ գործադիր տնօրենի այցը Մոսկվա ներկայումս նախատեսված է փետրվարի վերջին»,- նշել են մամուլի ծառայությունից։ Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը չորրորդ անգամ այցելեց Զապորոժիեի ԱԷԿ։ Նրա առաջին այցը կայարան տեղի ունեցավ […]
19:56 13.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային: «Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում, Ադրբեջանը նախաձեռնեց նոր սադրանք, ինչի հետևանքով […]
19:33 13.02.2024
Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին: «Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը անավարտ կմնան, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան […]
19:10 13.02.2024
Ադրբեջանական հերթական ագրեսիան սկվսել է վաղ առավոտյան: 05:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Նշվել էր նաև, որ ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Կեսօրին արդեն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 4 զոհ և […]
18:20 13.02.2024
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական գործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացմանն առնչվող մի շարք հարցերի։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու առանձնահատկությունները, այն ոլորտները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման տեսանկյունից՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, […]
18:02 13.02.2024
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի Ժոզեպ Բոռելի համատեղ ասուլիսը և ուղիղ հեռարձակմամբ հասանելի է հետևյալ հղումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
15:53 13.02.2024
Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել եւ հրավիրել իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների` ներկա գտնվելու այս քննարկմանը: Արդյունքում, եթե մենք գտնենք, որ այստեղ կա օրենսդրական կարգավորումների կարիք, ապա Ազգային ժողովը պատրաստ է դրան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` իր նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպված «Հանքարդյունաբերական […]
14:37 13.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով: Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել […]
13:20 13.02.2024
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվածների հիշատակը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգվել է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների տրամադրման ռեժիմը, որը նախատեսում է ավելի ցածր եկամտահարկ փոքր ընկերությունների համար: Սակայն, ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք […]
11:56 13.02.2024
Ուկրաինային և Իսրայելին օգնելու օրինագիծը՝ առանց ԱՄՆ սահմանների անվտանգության խստացման միջոցների, վերջնական ընթացակարգային քվեարկություն է անցել երկուշաբթի երեկոյան Սենատում և այժմ կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից, ցույց են տալիս քվեարկության արդյունքները։ Այս որոշմանը կողմ է արտահայտվել 66 սենատոր, դեմ՝ 33-ը։ Փաստաթղթի քննարկումը սպասվում է այս շաբաթ և կարող է տեղի ունենալ արդեն չորեքշաբթի։ Օրինագիծը […]
11:38 13.02.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)։ Նշվում է, որ Էրդողանը Դուբայում կմասնակցի «Ապագայի կառավարությունների ձևավարում» խորագրով գագաթնաժողովին, այնուհետև կհանդիպի ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Թուրքիայի նախագահի հետ ԱՄԷ են մեկնել արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, […]
11:15 13.02.2024
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի […]
11:11 13.02.2024
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ագրեսիային: «Հայաստանի ՊՆ-ի տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի` Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։ Ադրբեջանը շարունակում է իր անօրինական ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ»,-գրել […]
11:06 13.02.2024
Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակին։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց. «Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր տղաների […]
10:13 13.02.2024
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում հաջողությամբ արձակել են հեռահար բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը հասել է մի քանի նոր ձեռքբերումների, որոնցից մեկը ռազմանավից հեռահար բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է Իրանի օդատիեզերական ուժերի հետ միասին, ինչը […]
10:05 13.02.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) կառուցման շրջանակներում Մ-1‚ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի կմ55+980-կմ56+180-ի և կմ56+300-կմ56+370-ի հարակից հատվածներում այսօր՝ փետրվարի 13-ին‚ ժամը 15։00-17։00‚ կկատարվեն պայթեցման աշխատանքներ։ Ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։
09:56 13.02.2024
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ Հանգամանալից […]
09:05 13.02.2024
ԱՄՆ-ն ակնհայտորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք հավատում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտին հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»,- ասել է Միլլերը։ Պետքարտուղարության խոսնակը չի մեկնաբանել լրագրողի այն հարցն այն մասին, որ կողմերը […]
23:24 12.02.2024
Մինչեւ ամառ ԵՄ երկրները կհամաձայնեցնեն համայնքի համար անհրաժեշտ բարեփոխումների առաջարկները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Փարիզում իր ֆրանսիացի և լեհ գործընկերների հետ հանդիպմանը։ «ԵՄ-ին ուժեղ և արդյունավետ լինելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, և մենք շարժվում ենք դեպի դրանք: Բոլոր 27 անդամ երկրները ցանկանում են դրա համար համատեղ ծրագիր կազմել մինչև […]
22:27 12.02.2024
Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]
22:23 12.02.2024
ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել […]
21:58 12.02.2024
Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։ Վերջինիս […]
15:35 12.02.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի […]
15:21 12.02.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջեւ ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության […]
13:02 12.02.2024
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի […]