22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում:
Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Համենային դեպս հեղինակավոր Forbes պարբերականը տեղեկություն ունի այն մասին, որ Իրանի իշխանությունները նման մեղադրանք են ուղղել Թուրքիայի իշխանություններին:
Նրանք տեղեկություն ունեն այն մասին, որ Թուրքիան, ժամանակակից գիտական տեխնոլոգիաներ կիրառելով, կարողանում է ամպերը Իրանի տարածքից ներգրավել սեփական երկրի տարածք և այնտեղ հարստացնելու միջոցով հարուցում է ձյուն կամ անձրև:
Արդյունքում, անգամ տիեզերքից արված լուսանկարներից է երևում, որ Թուրքիայի սահմանից ոչ հեռու շրջաններում սարերը պատված են ձյունով, իսկ սահմանից դեպի Իրան լեռներին ձյուն չկա, ինչն արդեն հարուցում է տեղին հնչող հարցեր»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Այդ գործիքը իսկապե՞ս կարելի է զենք համարել:Որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան ևս տիրապետի այդ տեխնոլոգիային ու արդյո՞ք կա վտանգ, որ այդ տեխնոլոգիան կկիրառվի նաև Հայաստանի դեմ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...