TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում․ Լավրով

15:09 18.01.2024

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսում։ «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Ադրբեջանի և Հայաստանի միջև) ստորագրվի միայն իրենց տարածքում։ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր […]

̰
Լավրովը Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքն անվանել է երկրի ղեկավարության ընտրություն

14:46 18.01.2024

Մոսկվայի և Արևմուտքի հետ Երևանի ներկայիս հարաբերությունները Հայաստանի ղեկավարության ընտրությունն են։ Այս մասին 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիասթափեցրեց իրենց, և Ռուսաստանը՝ հիասթափեցրեց նրանց, բայց Արևմուտքը չհիասթափեցրեց. սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,- ասաց նա։

̰
Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր

13:27 18.01.2024

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»  բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]

̰
Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»-ը

11:57 18.01.2024

Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է 2023թ. նոյեմբերի 27-ին Ասիական զարգացման բանկի հետ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի րջանակներում իրականացված ծրագրերը, որի մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է.   «2023թ. նոյեմբերի 27-ին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրեցինք «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսված աշխատանքները ներառում է. […]

̰
Ադրբեջանում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ

11:50 18.01.2024

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, ինչպես նաև բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը։ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Բաքվի դեմ պատժամիջոցների մասին Ֆրանսիայի Սենատի փաստաթղթի։ «Սանկցիաներ կիրառեք Ֆրանսիայի դեմ: Եթե հայտնաբերվի, ապա Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ պետք է սառեցվի: Դադարեցրեք բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: […]

̰
Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

11:37 18.01.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ, փոանցում է «Արմենպրես»-ը։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության […]

̰
Վահան Քերոբյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը

11:19 18.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով: Այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

11:14 18.01.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված […]

̰
Թուրքական բանկերը զանգվածաբար հրաժարվել են աշխատել ռուսական ընկերությունների հետ

09:59 18.01.2024

Պատժամիջոցների մտավախության պատճառով թուրքական բանկերը հրաժարվում են համագործակցել ռուսական ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Коммерсантъ հրատարակությունը՝ հղում անելով ֆինանսական շուկայի աղբյուրներին և արտաքին առևտրի մասնակիցներին։ Թղթակցային հարաբերությունները և վճարումների ընթացքը կասեցվում են առանց պայմանագրի պաշտոնական փակման: Բացառություն են կազմում Ռուսաստանում օտարերկրյա բանկերի որոշ դուստր ձեռնարկություններ: Դժվարությունները վաղուց կային, սակայն 2023 թվականի վերջին իրավիճակը զգալիորեն […]

̰
Իրանը հայտնել է Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով յոթ զոհի մասին

09:50 18.01.2024

Իրանի սահմանամերձ շրջանի վրա Պակիստանը հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Սիստան և Բելուջիստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։ «Այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում մի քանի պայթյունի ձայն է լսվել։ Պակիստանի կողմից հրթիռակոծվել է մեր սահմանամերձ գյուղերից մեկը… Երեք կին և չորս երեխա, որոնք չեն եղել. Այս միջադեպի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ

21:50 17.01.2024

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկիի հետ: Զրույցի ընթացքում ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը: Այս համատեքստում երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հարաբերություններում առկա են փոխշահավետ համագործակցության դրական նախապայմանները և ներուժը: Զրույցի […]

̰
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում

20:25 17.01.2024

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 17-ին հյուրընկալվել է Աթենքի դասական հետազոտությունների ամերիկյան դպրոցում՝ տնօրեն Բոննա Դ. Ուեսթքոթիի և նույն հաստատության Գենադիուսի գրադարանի տնօրեն, դոկտոր Մարիա Գեորգոպուլունիի ուղեկցությամբ։ Այս մասին  Հունաստանում Հայաստանի դեսպանը գրառում է կատարել  «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք ապագա համագործակցության վերաբերյալ՝ ներառելու նաև բյուզանդական դարաշրջանի հայ […]

̰
Մինչև 2050 թվականը կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան

16:14 17.01.2024

Մինչև 2050 թվականը կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան: Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբաններն անվանել են երկրագնդի այն տարածաշրջանը, որն ամենաշատը կտուժի գլոբալ տաքացումից, վերիջինիս ուսումնասիրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունից Ասիայում ընդհանուր տնտեսական կորուստները կարող են կազմել 3,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ տուժած շրջանների ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպան […]

̰
Ավստրիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

16:07 17.01.2024

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների […]

̰
Բլինքենն ասել է, որ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների հեռանկարներ չկան

14:19 17.01.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այժմ Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների նույնիսկ մոտ հեռանկար չի տեսնում։ «Հիմա ես չեմ տեսնում, որ դա տեղի ունենա», – ասել է Բլինքենը Դավոսում՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք կայուն երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցությունների մոտավոր հեռանկար: Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը միշտ «բաց» է դրա համար, […]

̰
2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ

11:50 17.01.2024

Շարունակելով 2023թ. եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփոիչ անդրադարձերը՝ ԱԳՆ-ից նշում են, որ 2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ընթացքում […]

̰
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

11:41 17.01.2024

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 35-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում մշակում է կանեփ, տանն ու օժանդակ կառույցներում պահում և օգտագործում է թմրամիջոց: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունվարի 11-ին տեղեկությունը ստուգվեց: 35-ամյա տղամարդը ներկայացրեց երկու փաթեթ` ընդհանուր մոտ 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնեց, թե […]

̰
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը իրականացրել է  1500-րդ պարեկությունը

11:34 17.01.2024

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի հարթակում: «Այսօր ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է 1500 պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ։ Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը։ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 գործող բազաներից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, […]

̰
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը

11:23 17.01.2024

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է  եռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ «Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի […]

̰
Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրները

10:52 17.01.2024

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ

10:17 17.01.2024

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին […]

̰
ԱՄՆ-ը կմնա ՆԱՏՕ-ում՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից․ Ստոլտենբերգ

23:51 16.01.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ԱՄՆ-ը չի լքի դաշինքը՝ անկախ այս երկրում նախագահական ընտրությունների արդյունքներից։ «Միացյալ Նահանգները կմնա հավատարիմ և կարևոր դաշնակից, քանի որ Միացյալ Նահանգների անվտանգության շահերից է բխում ավելի քան 30 ընկերներ և դաշնակիցներ ունենալը», – ասել է գլխավոր քարտուղարը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Ավելի վաղ […]

̰
Արաբական երկրները չեն ցանկանում վերականգնել Գազայի հատվածը՝ առանց պաղեստինյան խնդրի լուծման․ Բլինքեն

23:46 16.01.2024

Արաբական երկրները չեն ցանկանում մասնակցել Գազայի հատվածի վերականգնմանը, քանի որ կարծում են, որ առանց պաղեստինյան հարցի լուծման անկլավը կրկին կկործանվի առաջիկա տարիներին։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Պաղեստինի հարցը պետք է լուծվի: Արաբական երկրներն ասում են, որ չեն զբաղվի Գազայի վերականգնմամբ միայն այն բանի […]

̰
Ինչո՞ւ է իր թեկնածությունը հանել ԱՄՆ նախագահի հայամետ թեկնածուն

22:30 16.01.2024

Միացյալ Նահանգներում կայացել են առաջին նախնական ներկուսակցական ընտրությունները: Հանրապետական կուսակցության դեպքում դրանք հաստատել են ակնհայտ ֆավորիտին: Դոնալդ Թրամփը հաղթում է մեծ տարբերությամբ: Ո՞վ է Թրամփի գլխավոր մրցակիցը կուսակցության ներսում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ներկուսակցական նախնական ընտրությունները տարբեր նահանգներում տարբեր ձևաչափերով են տեղի ունենում. Caucuses կամ Primaries: Caucuses-ը ներկուսակցական ժողովներն են, երբ կուսակցական […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:21 16.01.2024

Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։ Մտքեր են փոխանակվել կուսակցության քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկին և Զարգացման […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ տեսնում է Մերձավոր Արևելքում էսկալացիայի սպառնալիք և փորձում է խուսափել դրանից

21:53 16.01.2024

Վաշինգտոնի վարչակազմը իրական է համարում մերձավորարևելյան հակամարտության սրման վտանգը, ԱՄՆ-ը, տարածաշրջանի երկրների հետ համագործակցելով, միջոցներ է ձեռնարկում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Ռիսկը իրական է հոկտեմբերի 7-ից, և այն իրական է նաև այսօր»,- ասել է Սալիվանը՝ նկատի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը

21:20 16.01.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են երկու […]

̰
Վահագն Խաչատուրյանը Բելգիայի թագավոր Ֆիլիպին հրավիրել է Հայաստան

20:43 16.01.2024

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը: Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում։ Զրույցի ընթացքում […]

̰
Փոխվարչապետ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին, քննարկել համագործակցության հարցեր

19:27 16.01.2024

Այսօր Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեց ամյակին։ Հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը: ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանի հետ

18:24 16.01.2024

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 16-ին իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը․ «Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային […]

̰
BACK_TO_TOP