TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ օրակարգեր էին դրված Դավոսում, ինչպե՞ս կազդեն դրանք Կովկասի վրա.  ամփոփում է ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը

20:09 19.01.2024

Նախորդ օրերին աշխարհի ուշադրությունը ուղղված էր դեպի շվեյցարական Դավոս: Սա այս տարվա միջազգային առաջին խոշոր հավաքն էր, որ միավորել էր աշխարհի քաղաքական լիդերներին, բիզնես աշխարհի ներկայացուցիչներին ու փորձագետներին: Դավոսում էր նաև Հայաստանի նախագահը, որտեղ նաև երկկողմ հանդիպումներ էր անցկացնում: Ինչպիսի՞ն էր Դավոսի այս տարվա համատեքստը, աշխարհաքաղաքական ինչպիսի օրակարգեր էին դրված, որոնք կարող են ազդել նաև […]

̰
Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է «Կլովիչի պարտեզ» պատկերասրահ

20:02 19.01.2024

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև «Կլովիչի պարտեզ» պատկերասրահ, որտեղ ցուցադրված են խորվաթ ժամանակակից հայտնի քանդակագործ Իվան Մեշտրովիչի աշխատանքները, հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ից:

̰
Վարչապետը մասնակցել է Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկմանը

18:05 19.01.2024

Մինչ Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: Առաջինը վերաբերել է Արդարադատության նախարարության՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելուն: «Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունն ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ […]

̰
Արևմուտքը կանխատեսում է արել Ուկրաինայի հակամարտության ավարտի ժամկետների վերաբերյալ

17:54 19.01.2024

Արևմուտքը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տևել ևս երկու-հինգ տարի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետախուզության պաշտոնյաներին։ «Գնահատականները տարբեր են, բայց գրեթե բոլորը ենթադրում են, որ մարտերը կշարունակվեն առնվազն ևս երկու տարի», – հեռուստաալիքը մեջբերում է հետախուզությանը ծանոթ աղբյուրների խոսքերը: Իսկ որոշ անանուն արևմտյան պաշտոնյաներ էլ կարծում են, […]

̰
Պետք է բարձրացնել կարգապահությունը՝ բացառելով ցանկացած բռնություն. Վահե Ղազարյան

17:00 19.01.2024

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման […]

̰
Ձեռք է բերվել պայմանավորվածութուն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ

16:49 19.01.2024

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինային

15:58 19.01.2024

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

̰
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը

15:47 19.01.2024

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, փոխնախագահ՝ «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլու, քարտուղար՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցւթյան պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլու։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրծված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սամանտա Փաուերի հետ

14:23 19.01.2024

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և […]

̰
Ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը․ ինչ հարցեր կան օրակարգում

14:02 19.01.2024

Ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

̰
Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը

13:39 19.01.2024

Հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Հայաստանի […]

̰
Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. վարչապետ

13:33 19.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

13:26 19.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

13:08 19.01.2024

Խորվաթիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Խորվաթիայի ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ առանձնազրույցը:

̰
Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի բանտ

11:49 19.01.2024

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի Ռադոմի և Օստրոլեկայի բանտեր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը հրավիրվել է հակասեմիտիզմի դեմ պայքարի կոնֆերանսին, որը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 21-23-ը, և նա պետք է ներկայանա սեփական քաղաքական շոուի հաղորդավար Բեն Շապիրոյի հետ։ «Հարգելի Իլոն Մասկ, Ազատ լեհերի անունից, […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը և Խորվաթիայի վարչապետը մտքեր են փոխանակել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման և այլ հարցերի շուրջ

10:17 19.01.2024

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրել են, որ ՀՀ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում, և ընդգծել, որ վերջին շրջանի բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդել բարեկամության, փոխադարձ ըմբռնման […]

̰
Ռուսաստանն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին

10:09 19.01.2024

Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում […]

̰
Սուրեն Պապիկյանը Քրիստինա Քվինի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

10:03 19.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

̰
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

09:57 19.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: […]

̰
Վաշինգտոնը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել նախորդ բանակցությունների թափը և համաձայնագիր կնքել. Միլլեր

09:47 19.01.2024

Մենք ողջունում ենք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած […]

̰
Բայդենը լուսանկարվել է կոնգրեսականի հետ, որն այնտեղ չի եղել

09:25 19.01.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ինքը լուսանկարվել է կոնգրեսականի հետ Հյուսիսային Կարոլինայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, թեև նա այդ ժամանակ այլ վայրում էր։ «Կցանկանայի նշել կոնգրեսական Դեբորա Ռոսին: Որտե՞ղ է Դեբորան, ես հենց նոր լուսանկարվեցի նրա հետ, հավանաբար դրա համար էլ նա հեռացավ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը Դրանից հետո նա անմիջապես […]

̰
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

08:53 19.01.2024

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ, ինչի մասին են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է արվել ռուսական կողմի մասնակցությամբ։ […]

̰
Վահան Կոստանյանն ու Տոյվա Կլաարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները

08:16 19.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու […]

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով

23:15 18.01.2024

Հունվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը․ Վահան Կոստանյանը՝ Տոյվո Կլաարին

22:56 18.01.2024

Հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու […]

̰
Ադրբեջանում հասկանում են, որ նոր ռազմական գործողությունը ինքնիշխան Հայաստանի տարածքի դեմ հղի է հետևանքներով. Արմեն Պետրոսյան

22:26 18.01.2024

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել քաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Փորձագետի կարծիքով՝ վերջին ամսիներին իրավիճակային առումով փոփոխություններ չկան: «Դարձյալ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հնարավորությունը բավականաչափ մեծ է: Հարցը պատեհ առիթի և ժամանակահատվածի ընտրությունն է: Ալիևի վարչակարգը հստակ ծրագրեր ունի և՛ Հայաստանի մասով, և՛ տարածաշրջանի մասով, ու իր քայլերը […]

̰
Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան

22:19 18.01.2024

Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին․ Միրզոյանը՝ Խորվաթիայում

21:36 18.01.2024

Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը, ով նաև հայ-խորվաթական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, ինչպես նաև եվրոպական հարցերով կոմիտեի նախագահն ու խորհրդարանի այլ անդամներ։ Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի […]

̰
Կապահովվի նոր ներդրումների հոսք, կստեղծվեն բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ

15:36 18.01.2024

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է նոր ներդրումների հոսքի ապահովումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսավորման ինստիտուտի ներդրմանը: Դա էլ իր հերթին կարևոր նախապայման է կապիտալի շուկայի զարգացման համար: Արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն երեք նոր ֆոնդեր՝ այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն ընձեռելով տնտեսավարողներին, միևնույն ժամանակ ներդրումային ֆոնդերին ներդրումային […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

15:32 18.01.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված […]

̰
BACK_TO_TOP