TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Հաագայի դատարանում պատրաստվում է ներկայացնել իր ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին

21:44 12.01.2024

Այսօր Միջազգային իրացական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

20:52 12.01.2024

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ: «Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ […]

̰
Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023թ.-ը

20:26 12.01.2024

Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները, երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերը առաջնակի զննություն կիրականացնեն: Նպատակ կա օրենսդրական փոփոխություններով ընդլայնել պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի ծառայությունների շրջանակն ու մեծացնել շահառուների թիվը: Առողջապահության նախարարն ամփոփել է 2023թ.-ի աշխատանքներն ու խոսել 2024-ի անելիքներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին

16:55 12.01.2024

Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

̰
ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները ԼՂ-ում

15:25 12.01.2024

ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Ղարաբաղում տեղակայման գոտում, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները: Մենք դրանք համարում ենք իրականությանը չհամապատասխանող: Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են», – ասել է Զախարովան: Նրա խոսքով, ՌԴ […]

̰
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ

11:57 12.01.2024

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածում գտած մի տեսանյութի վերաբերյալ, որում ասվում է. «Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։ Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]

̰
Հավասարապես դատապարտելի են թե՛ Իսրայելի ցեղասպան քայլերը,եւ թե՛ այդ քայլերի նկատմամբ Թուրքիայի կեցվածքը. ՀՅԴ Հայ դատի Միջին արեւելքի հանձնախումբ

11:34 12.01.2024

Հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկեցին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան հանրապետության հայցի լսումները։ Մի շարք պետություններ՝ նեռառյալ Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Հարավաֆրիկյան հանրապետության նախաձեռնությանը։ Գրում է ՀՅԴ Հայ դատի Միջին արեւելքի հանձնախումբը: «Ցեղասպան Թուրքիան իրավունք չունի ցեղասպանություն հանցագործության մեջ մեղադրելու այլ պետությունների այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել իր պատասխանատվությունը […]

̰
Գազայի հատվածում իսրայելական կողմից բնակելի շենքի գնդակոծման հետևանքով զոհվել է հինգ մարդ

10:50 12.01.2024

Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ առնվազն հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Մաշալա բնակավայրում իսրայելական զինվորականների կողմից բնակելի շենքի գնդակոծության հետեւանքով։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման […]

̰
Քննարկվել են հայ-հնդկական առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող հարցեր

10:28 12.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, […]

̰
Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին

10:14 12.01.2024

Կարմիր և Արաբական ծովերը փակ կմնան Իսրայելի հետ կապված նավերի համար այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և չվերացնի իր շրջափակումը, ասել է Հյուսիսային և կենտրոնական Եմենում իշխող շիա Անսար Ալլահ շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը:։ «Այս թշնամական և չմտածված գործողությունների միջոցով Վաշինգտոնը և Լոնդոնը փորձում են շեղել ուշադրությունը ցեղասպանության շարունակվող հանցագործություններից: […]

̰
ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է. պետդեպ

09:57 12.01.2024

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս շաբաթ տարածաշրջանում հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններին: «Դա մի բան է, որի ուղղությամբ վարչակազմը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Լուիս Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված […]

̰
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. վախերն ակնհայտորեն գերակշռում են. Gallup International-ը հրապարակել է 2024թ-ի մասին հարցումների արդյունքները

09:40 12.01.2024

Մոլորակի յուրաքանչյուր չորրորդ մարդն ակնկալում է, որ գալիք 2024 թվականը կլինի ավելի խաղաղ, մինչդեռ գրեթե 40%-ը սպասում է հակառակը՝ ավելի բուռն տարի, ցույց են տվել աշխարհի 40 երկրներում հարցվածների գլոբալ հարցման «Տարվա վերջ» հետազոտական ​​գործակալությունների միջազգային ասոցիացիայի Gallup International-ի ընդհանուր արդյունքները: «Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդ (26%) ակնկալում է ավելի խաղաղ 2024 թվական, մինչդեռ հինգ […]

̰
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են Եմենի ավելի քան 60 թիրախների հարվածներ հասցնելու մասին. հրապարակվել են կադրեր

09:29 12.01.2024

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հարվածներ են հասցրել Եմենի ավելի քան 60 թիրախների՝ օգտագործելով տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք, ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ռազմաօդային ուժերի հրամանատար Ալեքս Գրինկևիչը: «ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանով ռազմաօդային ուժերը  կանխամտածված հարվածներ են հասցրել ավելի քան 60 թիրախների: Իրանի կողմից աջակցվող հութիներին հարվածների ժամանակ օգտագործվել է […]

̰
Եմենում ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ ՄԱԿ-ն Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

09:19 12.01.2024

Եմենի թիրախներին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների կապակցությամբ Ռուսաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 23։00-ին նախատեսված մերձավորարևելյան կարգավորման հարցով հանդիպումից հետո, հայտնում է ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունը։ Ինչպես նշվում է մշտական ​​առաքելության Telegram ալիքում, հանդիպումը կանցկացվի բաց ձևաչափով։ Ավելի վաղ Մշտական ​​առաքելությունը հայտնել էր, որ Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի […]

̰
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե որն է Եմենում ԱՄՆ-ի հարվածների նպատակը

09:06 12.01.2024

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ով դեռ անհայտ ժամանակով է մնում հիվանդանոցում, ասել է, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերոջ հարվածների թիրախները եղել են անօդաչու սարքերը, հրթիռները, ինչպես նաև հութիների տեխնիկական հետախուզական հնարավորությունները։ Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 23 ավիահարված են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, Հոդեյդաում, Թաիզում և Սաադայում, «ՌԻԱ […]

̰
ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է սկսել Եմենում

08:34 12.01.2024

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գործողություններ են սկսել Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման (հութիների) օբյեկտների դեմ, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Սկսվել է ամերիկա-բրիտանական ռազմական գործողությունը Հութիների թիրախների դեմ»,- ասել են հեռուստաալիքի զրուցակիցները Աղբյուրները նշում են, որ հարձակումը, մասնավորապես, իրականացվել է Հոդեյդա նավահանգստի մատույցներում։ Նաև, ըստ նրանց, հինգ ավիահարվածներ են հասցվել Հութիների թիրախներին […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

23:35 11.01.2024

Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

̰
Ստեֆան Սեժուրնեն նշանակվել է Ֆրանսիայի արտգործնախարար

23:01 11.01.2024

Ստեֆան Սեժուրնեն դարձել է Ֆրանսիայի արտգործնախարարության նոր ղեկավարը։ Այս նշանակման մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը։ Նա կփոխարինի Կատրին Կոլոնային, ով 2022 թվականի մայիսից գլխավորում էր ֆրանսիական դիվանագիտությունը։ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նորանշանակ նախարարը Ֆրանսիայի նոր վարչապետի «ամուսինն» է։ 38-ամյա քաղաքական գործիչը նախագահ Էմանուլ Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդն է 2022 թվականի […]

̰
Իլհամ Ալիևը Ջերմուկն ադրբեջանական քաղաք է հռչակել

22:31 11.01.2024

Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը: Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել. առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, […]

̰
Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

20:15 11.01.2024

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զարգացնել երկու երկրների առևտրային և արդյունաբերական հարաբերությունները: Քերոբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար […]

̰
Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում

15:11 11.01.2024

Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է եւ համարվում է պետության կարեւորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաեւ պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Այս մասին հունվարի 10-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում […]

̰
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել զենքի շրջանառության կարգավորմանը վերաբերող օրենսդրական փաթեթին

14:18 11.01.2024

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի նիստում: Օրենսդրական փաթեթով ակնկալվում է Հայաստանում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը: Նախագծի հեղինակը տեղեկացրել է, […]

̰
Արցախից բռնի տեղահանված անձանց պետությունը կաջակցի ուսման, ապա նաև աշխատանքի անցնելու հարցում

12:50 11.01.2024

Արցախից բռնի տեղահանվածներին պետությունը միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում  կաջակցի մասնագիտական ուսուցման  և աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցերում: Նախագիծն այսօր հաստատվել է գործադիրի նիստում: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը  վճարովի պրակտիկան է, դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, դրանից […]

̰
2023թ-ին Արարատ Միրզոյանը կատարել է թվով 40 պաշտոնական և աշխատանքային այց դեպի այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ

11:51 11.01.2024

2023 թվականը խիստ հագեցած էր այցերի տեսանկյունից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարվա կտրվածքով կատարել է թվով 40 պաշտոնական և աշխատանքային այց դեպի այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ: Այցերն իրականացվել են ինչպես այն երկրներ, որոնց հետ կան ավանդական բարեկամական հարաբերություններ, այնպես էլ երկրներ, որոնց հետ քաղաքական […]

̰
Ադրբեջանը հրաժարվել է զորքերի հայելային դուրսբերումից

11:30 11.01.2024

Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի հետ պայմանական սահմանից. զբաղեցրած դիրքերը հայելային կերպով լքելու առաջարկը մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Interfax-ը։ «Մի քանի գործընկերներ ինձ խնդրեցին, որ կողմերը հայելային ձևով զորքերը դուրս բերեն, ես հարցրի՝ ո՞ւր տանեն, ասացին, թե որտեղից եկել են, ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք։ Այս տարածքներում […]

̰
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ․ հարցը կառավարության նիստի օրակարգում է

10:41 11.01.2024

Հայաստանի կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում է Դավիթ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթի հետ միասին քվեարկության կդրվի նաև Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։ Հունվարի 5-ին կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատվել էր Էդվարդ Հովհաննիսյանը։ Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի […]

̰
Կանադայում 33 եկեղեցի է այրվել հնդիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերման հետ կապված սկանդալից հետո

10:11 11.01.2024

Առնվազն 33 քրիստոնեական եկեղեցի է այրվել Կանադայի տարբեր շրջաններում 2021 թվականի մայիսից, երբ երկրում հատուկ դպրոցների տարածքում հայտնաբերվել են բնիկ երեխաների մի քանի զանգվածային գերեզմաններ։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը, որն անցկացրել է սեփական հետաքննությունը։ Աղբյուրի հաղորդմամբ, միայն երկու անգամ հրդեհների պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Փորձագետներն արդեն ապացուցել են 24 հրկիզումներ, մնացած դեպքերը […]

̰
Էկվադորի անվտանգության ուժերը ձերբակալել են գրեթե 330 մարդու

09:54 11.01.2024

Էկվադորի զինված ուժերը և ազգային ոստիկանությունը ձերբակալել են 329 կասկածյալ հանցագործների և սպանել հինգ մարդու՝ երկրում անկարգությունների սկզբից ի վեր, ասել է երկրի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելա Էրասոն: «Մենք գրավել ենք տարբեր տրամաչափի 61 զինատեսակ, 418 փամփուշտ, 24 պայթուցիկ սարք, կալանավորել ենք 329 ահաբեկչի։ 41 մարդ փրկվել է գերությունից։ Մենք ոչնչացրել ենք […]

̰
ԱԺ փոխխոսնակը DataArt Armenia ընկերությունում ծանոթացել է կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին

23:16 10.01.2024

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների հետ այցելել են DataArt Armenia ընկերություն։ «Տեղում ծանոթացանք կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին, Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետների ապրելու և աշխատելու պայմաններին, գոյություն ունեցող մարտահրավերներին և զարգացման նոր հնարավորություններին։ Ուրախալի էր արձանագրելը, որ ի թիվս այլ կարևոր ծրագրերի` ընկերությունը զբաղվում է նաև ԼՂ բռնի […]

̰
ՔՊ վարչության նիստում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցաջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցեր

22:45 10.01.2024

Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական դպրոցի […]

̰
BACK_TO_TOP