10:13 16.01.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է Այովա նահանգում հանրապետականների նախնական ընտրություններում՝ համաձայն կուսակցության տեղական գրասենյակի հրապարակած միջանկյալ ընտրությունների արդյունքների։ 40 հազար ձայների հաշվման արդյունքներով Թրամփը ապահովել է հանրապետականների աջակիցների մոտավորապես 52%-ի աջակցությունը՝ դրանով իսկ հաստատելով իր առաջատար դիրքը մրցավազքում։ Հետևում են Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը (20%) և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին (19,4%): […]
09:55 16.01.2024
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուններ են որոտացել, հայտնում է սիրիական Al Watan թերթը։ «Հալեպ քաղաքում չորս պայթյուն է լսվել», – գրում է թերթը։ Հրատարակությունը նշում է, որ Հալեպի միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով և չի հրթիռակոծվել։
09:47 16.01.2024
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել առնվազն 25 մարդ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Նրա աղբյուրների համաձայն՝ Իսրայելի օդային հարվածը Ռաֆահից հյուսիս գտնվող բնակելի շենքի վրա 11 մարդու կյանք է խլել։ Եվս ութ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են Խան Յունիս քաղաքի քաղաքացիական […]
08:56 16.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018-ից ի վեր Արմավիրի մարզում իրականացված շուրջ 114 միլիոն դոլարի աշխատանքները: Նա այս մասին խոսել է կառավարության նիստի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
08:44 16.01.2024
Քուրդ գործարար Փեշրա Դիզային և նրա ընտանիքի անդամները սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հարվածների հետևանքով Իրաքի Էրբիլ քաղաքի վրա, հաղորդում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով Քրդստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Քրդստանի դեմոկրատական կուսակցության քաղբյուրոյի անդամ Հեմնա Հավրամիին։ «Հայտնի քուրդ գործարար և Falcon Group-ի սեփականատեր Փեշրա Դիզային, որը ներգրավված է […]
08:04 16.01.2024
Չորս մարդ է զոհվել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վրա հարձակման հետևանքով, գրում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Իրաքի անվտանգության մարմիններում աղբյուրը RIA Novosti-ին հայտնել էր երեքշաբթի գիշերը Էրբիլում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին՝ ԱՄՆ հյուպատոսության և միջազգային օդանավակայանի տարածքում։ Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ հարձակման հետևանքով ԱՄՆ օբյեկտները և ամերիկացի […]
22:48 15.01.2024
Ուկրաինան կցանկանար ավելի դինամիկ հարաբերություններ Չինաստանի հետ և կարծում է, որ Պեկինը կարող է դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան լեհական Uklad Sil ամսագրին տված հարցազրույցում։ «Մենք ցանկանում ենք ավելի դինամիկ հարաբերությունների հասնել Չինաստանի հետ: Մենք հավատում ենք, որ նրանք խաղացող են, որոնք կարող են դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերականգնման […]
22:30 15.01.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Շվեյցարիային կազմակերպել բարձր մակարդակի խաղաղության համաժողով, Բեռնը դրական է արձագանքել այդ խնդրանքին։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդը։ «Պարոն Զելենսկին խնդրեց Շվեյցարիային կազմակերպել բարձր մակարդակի խաղաղության գագաթնաժողով, և ես հաստատեցի, որ մենք պատրաստ ենք համաժողով կազմակերպել», – ասել է Ամհերդը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում։ Նա նշել […]
22:19 15.01.2024
Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]
22:03 15.01.2024
Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է, իսկ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով, 52-ով աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։ Նախարար Վահե Ղազարյանի փոխանցմամբ՝ վերացվելու […]
16:00 15.01.2024
Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ՀՀ եւ ԵՄ առանց թույլտվության անձանց հետընդունման ընդհանուր համաձայնագրի կիրարկման անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ««ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Փոխնախարարի խոսքով առաջարկվում է […]
13:48 15.01.2024
Հայաստանում նախատեսվում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով համակարգի ներդրման նպատակով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից մշակվել է նվազագույնը 4 չափորոշիչ: «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով նախանշված տեղեկությունների փախանակումն այդ չափորոշիչներից է: Փաստաթղթով նախատեսվում է, որ բազմազգ […]
13:20 15.01.2024
Կառավարության քաղաքականությունն ուղղված է առանձին մասնագետների խրախուսմանը` չափելի եւ կոնկրետ արդյունքների վրա հիմնված գործիքակազմով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջադեմ երկրներում պատվավոր կոչումների ինստիտուտ առհասարակ առկա չէ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք է հայտնել […]
12:18 15.01.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը: «Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն […]
11:12 15.01.2024
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտնել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք կեղծ ուկրաինական անձնագրեր են արտադրել եվրոպական երկրներում ապաստան ստանալու և առանց վիզայի ազատ տեղաշարժվելու ցանկացողների համար։ «Բացահայտվել են անդրազգային հանցավոր խմբի գործողությունները, որոնք ապօրինի կերպով ուկրաինական պետության պաշտոնական փաստաթղթեր են տրամադրում Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներին, որպեսզի Ուկրաինայի քաղաքացիների քողի […]
11:05 15.01.2024
Հունվարի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ֆոտոշարք: Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել օրինագծերի քննարկումը:
10:49 15.01.2024
Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նվազումը միայն Երեւանի եւ Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է: Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաեւ Երեւանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,-գրել […]
19:55 14.01.2024
Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը […]
19:12 14.01.2024
Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Հայտնում են ԱԽ […]
15:20 14.01.2024
Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը՝ երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում […]
14:59 14.01.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան չգործող մարզադպրոցին և կից ներկայացրել տեսանյութ․ «Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները: Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան […]
10:50 14.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ երեկվա նիստից և կից գրել․ «Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն»։ Նշենք, որ վարչապետը երեկվա իր ելույթում, խոսելով պետության մասին, նշել էր, որ այն նաև կարգուկանոն է, և օրինակ բերել, որ անգամ սիգի հետ հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է․ […]
23:47 13.01.2024
Թուրքիան երբեք թույլ չի տա իր հարավային սահմաններում «ահաբեկչական պետության» առաջացումը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված անվտանգության հարցերի շուրջ հանդիպման արդյունքներով հայտարարությանը։ «Թուրքիան կտրականապես թույլ չի տա «ահաբեկչական պետության» ստեղծում»,- նշում է հրատարակությունը։ Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ահաբեկչության դեմ […]
23:27 13.01.2024
Իսրայելը չի դադարեցնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում, քանի դեռ չի հասել ամբողջական հաղթանակի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։ «Պատերազմը շարունակելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք վճռական հաղթանակի և մեր բոլոր նպատակներին»,- ասում է քաղաքական գործիչը։ Դրանց թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, բոլոր պատանդների […]
21:14 13.01.2024
Թայվանի նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետության ներկայիս փոխնախագահ Լայ Չինգ Տեն՝ իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից, որը մերժում է Չինաստանի տարածքային հավակնությունները կղզու նկատմամբ։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը։ Չինգ-Տեն հաղթել է իր հակառակորդներին՝ պահպանողական Կումինթանգ կուսակցությունից Հոու Յու-իին և Չինաստանի Հանրապետության մայրաքաղաք Թայբեյի նախկին քաղաքապետ Կե Վենչեին ձախ կենտրոնամետ Թայվանի ժողովրդական կուսակցությունից: Հաղթանակն […]
20:18 13.01.2024
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում Եմենի զինված ուժերի ռազմածովային բազային՝ Եմենի արևմտյան Հոդեյդա նավահանգստային քաղաքի ափին, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղական իշխանությունների աղբյուրը։ «Ամերիկյան և բրիտանական ինքնաթիռները հարձակվում են Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքի ռազմածովային բազայի վրա»,- նշել է աղբյուրը։ Իր հերթին Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյուններ են լսվել […]
19:17 13.01.2024
Հունվարի 13-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում։ «Նիստին մասնակցել են կուսակցության Գեղարքունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել […]
17:52 13.01.2024
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել տեսանյութ:
08:43 13.01.2024
Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայանին: Սանայի վարչակազմի աղբյուրն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր Եմենի մայրաքաղաքի հյուսիսում նոր ավիահարվածի մասին։ «Հունվարի 13-ին Սանայի ժամանակով ժամը 3.45-ին ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայանին», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ: Հարվածն իրականացվել է ամերիկյան […]
22:44 12.01.2024
Եվրոպական մամուլը քննարկում է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: Կա՞ն Հայաստանի համար կարևոր նշանակումներ. նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալի թիմի կազմն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Հիշեցնեմ՝ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվեց, երբ նախագահ Մակրոնը վարչապետ նշանակեց 34-ամյա Գաբրիել Աթալին: Մեզ համար կարևորագույն փոփոխությունը Ֆրանսիայի կառավարության կազմում, իհարկե, Արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, […]