15:14 14.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, […]
14:21 14.12.2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների դուռը» բացվել է։ Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա նշեl 1, որ Հայաստանը պետք է սա հասկանա ու գործի։ Գյուլերը հույս է հայտնել, որ Հայաստանը պատրաստակամություն կցուցաբերի համագործակցել իր հարեւանների հետ։
13:30 14.12.2023
Ռուսաստանի գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է, ուստի գլխավորն այն ամրապնդելն է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես սա արդեն բազմիցս ասել եմ, բայց կրկնելը մեղք չէ. Ռուսաստանի նման երկրի համար պարզ գոյությունն առանց ինքնիշխանության անհնար է, այն պարզապես չի լինի, թեկուզ այն տեսքով, որով դա կա, գոյություն ունի այսօր և […]
13:19 14.12.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական Շաբաթ 2023-ի շրջանակում դեկտեմբերի 12-ին և 13-ին մասնակցել է պանելային քննարկումների։ Քննարկումներից մեկը նվիրված է եղել աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին և առաջիկայում այդ ծրագրում Հայաստանի ընդգրկմանը: Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Կայունություն և վերականգնում. հաղթահարելով պատերազմի և համաճարակի ցնցումները» […]
13:06 14.12.2023
Կորոնավիրուսի համավարակից վերականգման փխրուն գործընթացն ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։ «Միջազգային անվտանգության խոշոր ճգնաժամը, մատակարարման […]
11:56 14.12.2023
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 35-ամյա մի երևանցի իր մոտ պահում է թմրամիջոց և այդ պահին Գեղանիստ գյուղի գերեզմանատան մոտ է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
11:50 14.12.2023
Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և առկայություն: Իսկ այդ կապերն ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը: «Սա է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, […]
11:37 14.12.2023
Գազայի հատվածում ցամաքային գործողության ընթացքում զոհված Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների թիվը հասել է 116-ի, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երեկ Գազայում մարտերի ժամանակ սպանված պահեստազորի զինվորի մահվան մասին. այսպիսով ցամաքային գործողության ընթացքում զոհվածների թիվը հասել է 116-ի։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի […]
11:31 14.12.2023
ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 11-ի ժամը 18.15-ին Ախուրյան գյուղի գերեզմանատանը հայտնաբերել, ձերբակալել և, իրեղեն ապացույց գողոնով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 19-ամյա և 33-ամյա երկու տղամարդու: Բաժնում նրանք խոստովանել են, որ գերեզմանատնից զարդանախշեր են գողացել: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: Ծանուցում. […]
11:10 14.12.2023
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդի. իջևանցի 26-ամյա երիտասարդը «աջ զստափոսում երկու կտրած-ծակած վերքեր, սրտի կանգ և կլինիկական մահ» ախտորոշմամբ, իսկ Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդը՝ «նստատեղի կտրած-ծակած վերք» […]
10:58 14.12.2023
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]
10:54 14.12.2023
Առնվազն 16 մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Վենեսուելայում տեղի ունեցած վթարի հետևանքով, երբ բեռնատարը մխրճվել է մի քանի մեքենաների մեջ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ղեկավարին։ «Առնվազն 16 մարդ զոհվել է, ևս վեցը ծանր վիրավորվել են այն բանից հետո, երբ բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների Վենեսուելայի մայրուղու վրա», – ասվում է գործակալության հայտարարության […]
10:28 14.12.2023
Ս․թ․ դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: Ներկաեն եղել ԲԱ աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, բաժանմունքի գիտական քարտուղար Նարինե Դավիդյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն […]
23:51 13.12.2023
Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով գերիների փոխանակմանը։ «Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերեվարվածների վերադարձը, որ տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք լրացուցիչ միջոցները: Մենք նախկինի […]
21:57 13.12.2023
Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»,-գրել է նախարարը։
21:45 13.12.2023
Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն, դեսպան Կումար Թուհինի (Kumar Tuhin) հետ: Հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ուղղված մշակութային ոլորտում համագործակցության զարգացմանն ու հետագա ընդլայնմանը։
21:12 13.12.2023
Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողներն այս պահին բուժզննում են անցնում Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացանի) հոսպիտալում, որի ավարտից հետո իրենց տուն և ընտանիքների մոտ կվերադառնան այն զինծառայողները, որոնք առողջական որևէ խնդիր չեն ունենա։ Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում բուժզննումից հետո ու արդյո՞ք զինծառայողները հարցաքննվելու են։ «Հայաստան […]
21:02 13.12.2023
Ս․թ․ դեկտեմբերի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից․ «Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավ-կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։ Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
17:00 13.12.2023
Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։ «Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները […]
16:47 13.12.2023
Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Անշուշտ, քննարկված թեմաներից մեկն առանց վիզայի մուտքի և ելքի մասին զրույցն էր: Հուսամ՝ եկող տարվա ընթացքում […]
16:39 13.12.2023
Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել յոթ անձանց նկատմամբ, որոնք կապված են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, չորեքշաբթի օրը հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ՀԱՄԱՍ-ի հետ առնչություն ունեցող ևս յոթ անձանց նկատմամբ՝ ահաբեկչական կազմակերպության կողմից բխող սպառնալիքին դիմակայելու համար, դադարեցրել է ֆինանսավորման հասանելիությունը և նոր սահմանափակումներ սահմանել […]
16:29 13.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու […]
16:20 13.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ միջխորհրդարանական կապերին, բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությանը: Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր […]
16:00 13.12.2023
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է. 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. […]
15:57 13.12.2023
ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի նիստի մասնակիցները Մինսկում քննարկում են օտարերկրացիների նկատմամբ միգրացիոն վերահսկողության և նրանց ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի և ՀԱՊԿ քարտուղարության պատվիրակությունները կամփոփեն 2023 թվականին ապօրինի միգրացիայի […]
15:34 13.12.2023
Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»: Կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ: Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի […]
15:14 13.12.2023
Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։ «Սա վստահության կառուցման […]
14:21 13.12.2023
Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, սակայն Սլովակիան չի խանգարի դրանց մեկնարկին, չորեքշաբթի հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոն։ «Մենք չենք միջամտի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու Եվրամիության որոշմանը: Իհարկե, մենք ամեն ինչ հասկանում ենք և բացահայտ խոսում ենք դրա մասին, մենք խոսում ենք քաղաքական որոշման մասին, դա իրականության հետ կապ չունի: Ուկրաինան պատրաստ […]
13:59 13.12.2023
Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ կարեւոր է, որ այս գործընթացը շարունակվի եւ բանակցությունները կրկին չվերադառնան զրոյական կետի: Հայկական կողմը միշտ պատրաստ է բանակցությունների, սակայն վերջին ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն է խուսափում […]
13:51 13.12.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։ «Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետ դառնալու առթիվ։ Ակնկալում եմ հայ-լեհական հարաբերությունների հետագա ամրապնդում երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև սերտ համագործակցություն ԵՄ-ի շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի […]