TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Ուկրաինա

23:55 12.12.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Ուկրաինա: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2023 թվականի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

23:11 12.12.2023

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։

̰
Շիրակի մարզի պարեկները պարգևատրվել են հասարակական կարգի պահպանման և ծառայությունը հավուր պատշաճի իրականացնելու համար

22:14 12.12.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հասարարական կարգի պահպանման, բարեխիղճ ծառայության համար դեկտեմբերի 12-ին պատվոգրեր է հանձնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի մի շարք պարեկների՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։ «Անչափ գնահատելի է, երբ բազմիցս ականատես ենք եղել, որ պարեկային ծառայությունը ջանք […]

̰
Ի՞նչ ռիսկեր կան հայ-ադրբեջանական վերջին հայտարարության համատեքստում. ամփոփում է Արմինե Մարգարյանը

21:37 12.12.2023

Վերջին օրերն աչքի ընկան հայ-ադրբեջանական մի հայտարարությամբ, որով հաղորդվեց 32 ռազմագերիների ազատ արձակման մասին տեղեկատվությամբ: Եվրամիությունը կավելացնի դիտորդների թիվը: Արտաքին գործերի նախարարը մասնակցում է ԵՄ նախարարական հանդիպմանը:  Վերջին օրերի զարգացումներին անդրադարձել է  ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ «Հորիզոնի» հետ զրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ է սպասվում Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին՝ նրանց գործերով միասնական քննչական խմբի ստեղծումից հետո

21:26 12.12.2023

Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին:  Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]

̰
ԱՄՆ-ն և Կանադան ընդլայնել են հակառուսական պատժամիջոցները

20:48 12.12.2023

ԱՄՆ-ը և Կանադան երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, ընդլայնել են իրենց հակառուսական պատժամիջոցների ցուցակները։ Այս մասին համապատասխանաբար հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պորտալում և Կանադայի կառավարության կայքում։ Այսպիսով, կանադական պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի 30 քաղաքացիներ։ Իր հերթին, ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ավելացվել է 23 ֆիզիկական անձ Ռուսաստանից, Չինաստանից, Պակիստանից, Կորեայի Հանրապետությունից և Թուրքիայից։ Բացի դրանից, ավելի քան […]

̰
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

19:40 12.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների […]

̰
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

18:50 12.12.2023

Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սայմըն Մորդյուի հետ

18:15 12.12.2023

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

̰
Հետախուզման մեջ գտնվող 10.000 մեր հայրենակիցները ոչ ծառայել են, ոչ պատասխանատվություն են կրել, ոչ էլ գումար են տվել․ Կոնջորյան

16:00 12.12.2023

Հետախուզման մեջ գտնվող 10.000 մեր հայրենակիցները ոչ ծառայել են, ոչ պատասխանատվություն են կրել, ոչ էլ գումար են տվել։ Այս մասին ԱԺ ամբիոնից խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար  Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով 27 տարին լրացած, բայց բանակում չծառայած քաղաքացիների վերաբերյալ օրենքի նախագծին։ Հիշեցնենք, որ առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն […]

̰
27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտրվի օգտակար լինել պետությանը ծառայությամբ կամ գումար վճարելով. Հայկ Սարգսյան

15:28 12.12.2023

Առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից: Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ […]

̰
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

14:50 12.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։ Օտարերկրյա գործընկերների հետ զրույցների ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության […]

̰
Վահան Կոստանյանը մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

14:37 12.12.2023

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների […]

̰
Կա փոխըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի․ Վաղարշակ Հակոբյան

14:30 12.12.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Նրա խոսքով՝ այս ամսով Հայաստանն Ադրբեջանի հետ այժմ գտնվում է խորը բանակցային գործընթացի մեջ։ «Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը և խաղաղության, անվտանգության վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասել է Հակոբյանը: […]

̰
Ինչ նախագծեր են քննարկվել ԱԺ արտահերթ նիստին

14:15 12.12.2023

Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել` օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ որոշմամբ կքննարկվի հատուկ ընթացակարգով: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` […]

̰
Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

14:03 12.12.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։ «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-կիպրական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

13:56 12.12.2023

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն մեկնարկել է դիմավորման հանդիսավոր արարողությամբ՝ Կիպրոսի ազգային գվարդիայի պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պետական օրհներգերը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալասի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված […]

̰
Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի

13:43 12.12.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը: Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, […]

̰
Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին

13:37 12.12.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կարող է փոխանցել 32 հայ գերիների վերադարձի հետ կապված։ «Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք։ Պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ […]

̰
Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ. ոստիկաններն ու պարեկները Քաջարանի գերեզմանատան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր

12:51 12.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այսօր՝ դեկտ 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության […]

̰
Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանին

12:33 12.12.2023

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին եւ 23-ին: Համաձայնագրով նախատեսվում է 50 մլն եվրոյի չափով վարկ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը: «Գումարներն ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի նպատակով մենք պետական բյուջեով 350 […]

̰
Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք. Ա. Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը

11:54 12.12.2023

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև. «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան

11:43 12.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան: Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին: Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:

̰
ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում

10:44 12.12.2023

Եվրամիությունը Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելության թիվը 138-ից կհասցնի 209-ի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դուք գիտեք, որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական […]

̰
Գազայում ցամաքային գործողության ընթացքում իսրայելական բանակի կորուստների թիվը հասել է 105-ի

10:38 12.12.2023

Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողության մեկնարկից հետո Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում կորցրել է 105 մարդ։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Հրատարակության տվյալներով՝ բանակը հայտնել է նոյեմբերի 20-ին վիրավորված պահեստազորայինի մահվան մասին։ Ցամաքային գործողության ընթացքում զոհված զինծառայողների թիվը հասել է 105-ի, նշված է նյութում։ Նշվում է նաեւ, որ […]

̰
Պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արևմուտքում. կան զոհեր և վիրավորներ

10:14 12.12.2023

Հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանական բաժանմունքում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս անվտանգության աշխատակից, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ ևս 28 մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորվել է նույն նահանգի Դերա Իսմայիլ Խան շրջանում իրականացված հերթական ահաբեկչության հետեւանքով։ Միջադեպերի պատասխանատվությունը ստանձնել է արգելված «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը (TTP, Թալիբան շարժման պակիստանյան մասնաճյուղը): […]

̰
Իսրայելի Ռաֆահ քաղաքի վրա օդային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի

10:05 12.12.2023

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են, նշում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ WAFA պաղեստինյան գործակալությունը հայտնել էր, որ առնվազն 12 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, զոհվել է Ռաֆահի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով։ Գործակալությունը հայտնել է, […]

̰
ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցեր

09:44 12.12.2023

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը: Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և […]

̰
Բելգորոդի շրջանի օդային տարածքում ուկրաինական հրթիռ է խոցվել

09:18 12.12.2023

Ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռը խոցվել է Բելգորոդի շրջանի վրա հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Այսօր ժամը 5.00-ին կասեցվել է Կիևի ռեժիմի՝ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռի միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Ուկրաինական հրթիռը ոչնչացվել է Բելգորոդի շրջանի օդային պաշտպանության հերթապահ համակարգերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի կեսերին […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիպրոս

08:34 12.12.2023

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

̰
BACK_TO_TOP