13:06 14.12.2023
Կորոնավիրուսի համավարակից վերականգման փխրուն գործընթացն ավելի է խաթարվել գլոբալ մակրոտնտեսական բարդ պայմանների պատճառով, ինչը մեծացրել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համակարգային և աշխարհագրական խոցելիությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։
«Միջազգային անվտանգության խոշոր ճգնաժամը, մատակարարման շղթաների խաթարումները, պարենի և վառելիքի գների աճը և կլիմային փոփոխության ազդեցությունը հանգեցրել են նկատելի հավելյալ բարդությունների երկրների մեր խմբի զարգացման հեռանկարների համար: Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում են անհավասարությունների և խտրականության հասցեագրում և ներառականության ապահովում:
Մարդկանց, բեռների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական և սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է հանդիսանում գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար: Կարևոր է վեր հանել տարանցիկ քաղաքականության, ենթակառուցվածքների կառուցման և պահպանման, առևտրի դյուրացման, տարածաշրջանային ինտեգրման, կառուցվածքային տնտեսական վերափոխման և զարգացման աջակցության ոլորտներում առկա բացերը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված նախարարական հանդիպումը և դրա ընթացքում տեղի ունեցող քննարկումներն ու գեներացվող նոր գաղափարները նպաստ կբերեն գործողությունների նոր ծրագրի մշակմանը:
«ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև:
Այս առումով մենք կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանացիկ ներուժի լիարժեք իրականացումը, ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի և հավասար օգտագործման ապահովման և առևտրի դյուրացման միջոցով: ՄԱԿ-ի առավել նվազ զարգացած երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առաջատար դեր է խաղում երկրների մեր խմբի կարիքների հասցեագրման նպատակով՝ ՄԱԿ-ի համակարգված գործողությունների համադրման և այդ ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերների ջանքերի մոբիլիզացիայի գործում:
Բարձր գնահատելով գրասենյակի կողմից կատարված ախշատանքը՝ դրա հետ մեկտեղ կցանկանայի շեշտել դրա մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ հնարավորություն տալով լիարժեք և արդյունավետ կերպով իրացնելու իր մանդատից բխող գործողությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը:
08:40 22.05.2025
Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պաշտպանության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների բացասական հետևանքներինՄայիսի 19-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը` ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանի շրջանակներում, կազմակերպել է հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների դեմ պայքար հանուն կենսաբազմազանության պաշտպանության․ ազգային ռազմավարությունների և նախաձեռնությունների դերը» խորագրով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ […] ...
08:30 22.05.2025
Axios. IDF-ն պատրաստվում է հարվածել Իրանին, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձախողվենԻսրայելի բանակը պատրաստվում է արագ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանք հայտնել են, որ իսրայելական զինվորականները կարծում են, որ քիչ ժամանակ կունենան Իրանի վրա հարձակվելու համար, եթե միջուկային բանակցությունները ձախողվեն, և պատրաստվում են արագ հարված հասցնել՝ առանց մանրամասնելու, թե […] ...
08:20 22.05.2025
Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ․ Ամորիմ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ անակնկալ հայտարարություն է արել. «Կներեք, «Մանչեսթեր Յունայթեդի» համար Եվրոպա լիգան հաղթելն այնքան էլ կարևոր չէ: Սա մեր թիմի համար ամենակարևոր տիտղոսը չէ: Դա պարզապես իմ կարծիքն է: Եվրոպա լիգան կարևոր տիտղոս է, բայց ինձ մոտ միշտ կա տպավորություն, որ այն հաղթելը չի կարող բավարար լինել: […] ...
08:15 22.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 22.05.2025
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենաՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում […] ...
08:00 22.05.2025
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...