TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդները չեն մասնակցի Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

10:57 10.12.2023

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները չեն մասնակցի Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը՝ չնայած այն հանգամանքին, որ նա նրանց համարում է գլխավոր դաշնակիցներ։ Արարողությունը տեղի կունենա կիրակի օրը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Միլեյը բազմիցս ասել է, որ մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ համագործակցության վրա։

̰
Բայդենի որդին հայտարարել է իր դեմ ծրագրված մահափորձի մասին

23:44 09.12.2023

ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, մեղադրել է «Հանրապետական» ​​կուսակցությունից իրեն քննադատողներին իր դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ՝ հորը վնասելու նպատակով։ Այս մասին նա խոսել է YouTube-ում ամերիկացի դիջեյ Մոբիի փոդքասթի ժամանակ։ «Նրանք փորձում են ոչնչացնել Ջո Բայդենի նախագահությունը։ Նրանք գիտեն, որ այս ցավը շատ կլինի հորս համար», – ասել է Հանթերը: Նրա խոսքով՝ հանրապետականները գիտեն, որ […]

̰
Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահի հետ

23:24 09.12.2023

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։ Ողջունելով նախագահ Խաչատուրյանին՝ Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ «Ինձ համար պատիվ է […]

̰
Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել հայ գերիների վերադարձի շուրջ բանակցությունների մասին

22:15 09.12.2023

32 հայ զինծառայողներ կազատվեն ադրբեջանական գերությունից, իսկ Հայաստանն ազատ կարձակի ադրբեջանցի 2 գերիներին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դրական կգնահատեմ, որովհետև հնարավորություն է ստեղծել, որպեսզի 32 գերի վերադառնա Հայաստան, նաև հնարավորություն է ստեղծվել ուղիղ պայմանավորվածություններ ձեռք բերել Բաքվի հետ, ինչը նաև աննախադեպ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն […]

̰
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված հանցանքներին

21:45 09.12.2023

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն […]

̰
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը

21:33 09.12.2023

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 17700-ի, վիրավորների թիվը հասել է 48780-ի, շաբաթ օրը հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան։ «Այս տարվա հոկտեմբերի 7-ի սկզբից Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 17700 նահատակների և 48780 վիրավորների», – ասել է ալ-Կուդրան վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

̰
Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

20:24 09.12.2023

Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է նարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են նուսակցության Տավուշի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

̰
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը․ Ժաննա Անդրեասյան

18:57 09.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։ – Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, – ասում են […]

̰
Վարչապետը ներկա է եղել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացիկ ծրագրերին

17:59 09.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ […]

̰
Վիրաբույժը թվարկել է արտաքին տեսքը փչացնող պլաստիկ վիրահատությունները

12:48 09.12.2023

Որոշ մարդիկ, փորձելով երիտասարդ երևալ, դիմում են արտաքինի տեսքը շտկող վիրահատությունների, ասել է պլաստիկ վիրաբույժ Իվան Յուրչենկոն։ Lenta.ru-ի հետ զրույցում նա թվարկել է պլաստիկ վիրահատությունները, որոնք կարող են փչացնել մարդու արտաքինը։ Յուրչենկոյի խոսքով, աղետալի արդյունք կարելի է ակնկալել բլեֆարոպլաստիկայից հետո (վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի […]

̰
Կանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունը

10:18 09.12.2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության առնչությամբ. «Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է  երկխոսությունը հաստատելու և խորացնելու իրենց մտադրությունը, հայտարարում երկու երկրների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման մասին։ Կանադան ողջունում է 2 ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Մենք ընդունում ենք […]

̰
Ֆիլիպիններում ինը իսլամիստ գրոհային է սպանվել հանրապետության զինված ուժերի կողմից

09:00 09.12.2023

Ֆիլիպիններում «Դաուլա Իսլամիյա» ծայրահեղական խմբավորման ինը զինյալներ են սպանվել հանրապետության զինված ուժերի կողմից Մագուինդանաո նահանգում իսլամիստների բազայի տեղակայմանն ուղղված հարվածների արդյունքում։ Այս մասին հայտնում է The Manila Times-ը։ Ըստ Ֆիլիպինների ռազմական հրամանատարության՝ խմբավորումը «պատրաստվում էր հարձակումներ իրականացնել՝ օգտագործելով պայթուցիկներ՝ տոնական սեզոնի ընթացքում Մինդանաո կղզու բնակեցված տարածքներում բռնություն տարածելու համար»: Օդից հարվածներ են հասցվել նաև գրոհայինների […]

̰
ՄԱԿ-ը հայտնել է մեկ օրում Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը

08:51 09.12.2023

Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 310 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի տվյալներին։ Հինգշաբթիից ուրբաթ 24 ժամվա ընթացքում առնվազն 310 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում, երբ իսրայելական ուժերը օդից, ցամաքից և ծովից ռմբակոծել են պաղեստինյան խիտ բնակեցված անկլավը, ասվում է ՄԱԿ-ի […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին

23:39 08.12.2023

ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին։ Դեսպանը մասնավորապես վերահաստատել է Հայաստանի երախտագիտությունը երկու պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող հարաբերությունների առնչությամբ։

̰
Քիրբին հայտարարել է Ուկրաինային օգնության շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին

23:27 08.12.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի հանրապետականների միջև բանակցություններում առաջընթաց չկա՝ Ուկրաինային նոր օգնության վերաբերյալ, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին: «Չկա առաջընթաց, որի մասին կարողանամ խոսել», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Ուկրաինային օգնության թեմայով Կոնգրեսի հետ Սպիտակ տան բանակցություններում առաջընթացի մասին հարցին։  

̰
Ո՞ր երկրի աջակցությամբ է ընդունվել հայ-ադրբեջանական  համատեղ հայտարարությունը

22:18 08.12.2023

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]

̰
12 անձ հաղթահարել է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլը

21:53 08.12.2023

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ամփոփվել են 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլի թեստային առաջադրանքների և իրավիճակային խնդրի գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքների քննության արդյունքները: Բողոքարկման արդյունքների հաշվառմամբ՝ որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 12 մասնակից: Տեղեկատվության կարգով՝ նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք […]

̰
Լիբանանյան բանակը հայտարարել է Իսրայելի կողմից բժշկական կենտրոնի գնդակոծման մասին

21:36 08.12.2023

Լիբանանի հարավային Այն Իբլ գյուղում գտնվող լիբանանյան բանակի բժշկական կենտրոնը հայտնվել է իսրայելական կրակի տակ. զոհեր և գույքային վնասներ չկան, հայտնում է լիբանանյան բանակը։ «2023 թվականի դեկտեմբերի 8-ին հարավային Այն Իբլ գյուղի բանակի բժշկական կենտրոնը ենթարկվել է իսրայելական թշնամու գնդակոծմանը, ինչի հետևանքով զոհեր և նյութական վնասներ չեն եղել»,- ասվում է լիբանանյան բանակի հայտարարության մեջ։ Իրավիճակը […]

̰
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

20:40 08.12.2023

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերին: Երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը: Հայաստանի և Հունաստանի ԱԳ […]

̰
Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանին

20:05 08.12.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կոլյա Միքայելյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա ախատանքում։ Նախարարը շնորհավորել է Կոլյա Միքայելյանին պաշտոնի ստանձման առիթով։ Նախարար Սանոսյանի խոսքով` Միքայելյանը լավ տիրապետում է մարզին, մարզի խնդիրներին, և հույս է հայտնել, […]

̰
Վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

19:43 08.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի, Ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք: Զեկույցներով հանդես են եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները: […]

̰
Պեսկովն անիրատեսական է անվանել Կիևի պայմաններով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ԱՄՆ ծրագիրը

16:55 08.12.2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ է, որ ԱՄՆ-ի ծրագիրը՝ ստիպելու Ռուսաստանին Կիևին ձեռնտու պայմաններով բանակցել, չի կարող իրականացվել։ «Ոչ, դա բացարձակապես անիրատեսական է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի ծրագրերը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆեյները հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ Ռուսաստանը […]

̰
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը

16:15 08.12.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել ու դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի լրամշակված փաթեթին: Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եւ ազգային պահուստներում առկա իրերի համալրման, հաշվառման, օտարման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին […]

̰
Երևանից արձագանքել են ռուսական կողմի պնդմանը, թե Հայաստանն Արևմուտքից անորակ սպառազինություն է գնում

15:44 08.12.2023

Երևանն արձագանքել է ռուսական կողմի մեկնաբանություններին, թե Հայաստանն Արևմուտքից անորակ զենք է ձեռք բերում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, և այդ հարցում կա գործընկերային փոխվստահություն։ […]

̰
Կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը

15:31 08.12.2023

Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը: Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում: «Գործող կանոնակարգմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129 պրիմ 2 հոդվածի 3-րդ պարբերությունն […]

̰
Հայաստանը կարևորում է, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում և Բրյուսելում

14:57 08.12.2023

Հայաստանը հուսով է, որ ԱՄՆ-ն բավարար ջանք և ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները շարունակվեն Վաշինգտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղեկություն կա Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ակնկալվող հանդիպումից և Ադրբեջանը դրակա՞ն է տրամադրված […]

̰
Նշվել է, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր

14:40 08.12.2023

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, թե որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր։ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը […]

̰
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում

14:06 08.12.2023

Գործադիրը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսել Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում: Նոր կարգավորումներն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Քրեական օրենսգրքով նախատեսվում է առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցակազմի համար նախատեսել այնպիսի ծանրացնող հանգամանք, որն է՝ արարքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, […]

̰
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եղել են երկկողմ ձևաչափով, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին նշում չկա. Խանդանյան

13:09 08.12.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով, որի արդյունքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում միջնորդ եղել է։ «Տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետի […]

̰
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. Խանդանյան

12:51 08.12.2023

Մինչև Ադրբեջանում պահվող գերիները չհատեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, Հայաստանը չի կարող անուններ հրապարակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում հրապարակված գերիների ցուցակի իսկությանը։ «Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնել, նախ, որ մանրամասներին ծանոթ չեմ և, բացի այդ՝ շատ զգայուն թեմա է: Մինչև […]

̰
BACK_TO_TOP