10:25 30.11.2023
Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ փոխգործակցության հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ փոխադարձ բարձրաստիճան այցերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ […]
00:06 30.11.2023
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ […]
22:51 29.11.2023
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով ընդլայնելու նպատակով։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության […]
21:35 29.11.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման […]
21:11 29.11.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 3-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, […]
20:07 29.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 29-ին, որոշում է ստորագրել․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»:
16:39 29.11.2023
Նախագծի նպատակն է կանոնակարգել ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի հերթական նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ առաջին ընթերցմամբ […]
14:22 29.11.2023
Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում […]
13:14 29.11.2023
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170գ3 հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել` հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը. այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 29-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է […]
11:52 29.11.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում: Գլխավոր դատախազը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում […]
11:48 29.11.2023
Վրաստանի պաշտպանության նախարարն Ջուանշեր Բուրճուլաձեն Ադրբեջանում է: Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Բուրճուլաձեն մասնակցում է պաշտպանության նախարարների մակարդակով Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ նախարարական հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։ Նշվել է, որ արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է անվտանգության, կայունության և կայուն զարգացման համար։ Վրաստանը ևս մեկ անգամ հաստատել […]
11:25 29.11.2023
Իրանական անօդաչու թռչող սարքը թռել է ԱՄՆ USS Eisenhower ավիակիրի վրայով Պարսից ծոցի միջազգային ջրերում, նոյեմբերի 28-ին Fox News-ին հայտնել է անանուն պաշտոնյան։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ իրանական անօդաչու թռչող սարքը անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները։ ԱՄՆ զինվորականները տեղի ունեցածը համարում են ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ Իրանի կողմից։ Անօդաչու թռչող սարքերը հայտնվել են ավիակիրի վերևում, երբ […]
23:40 28.11.2023
Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերը անցյալ տարի անցկացված ամանորյա լուսավորության հետևանքով չեն: Այդ մասին փաստում են արխիվային լուսանկարները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
23:16 28.11.2023
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Տեղի են ունեցել կուսակցության 2024 թվականի բյուջեի նախնական քննարկումներ։
21:45 28.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային […]
20:50 28.11.2023
Հյուսիսատլանտյան դաշինքն ակտիվ դեր չի խաղում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։ «Կարծում եմ, որ կարևոր է ընդունել, որ ՆԱՏՕ-ն որպես դաշինք ակտիվ դեր չի խաղում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում»,- ասել է նա:
19:40 28.11.2023
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված […]
19:20 28.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը: ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների […]
18:30 28.11.2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի` «ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը» հայտարարությանն է անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն համարելով ԱՄՆ պաշտոնյայի կողմից արված զգուշացում: ԱԺ նախագահը հավելել է, որ Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա: ԱԺ […]
18:25 28.11.2023
ՀՀ Ազգային ժողովի սրահում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ։ Բացման ելույթում, ապա նաև տեղի ունեցած ասուլիսին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հետևողականորեն պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված […]
15:56 28.11.2023
Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։ «Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում […]
15:52 28.11.2023
Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգների զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր […]
15:13 28.11.2023
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը: Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի […]
15:08 28.11.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունն օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Իրակլի Ղարիբաշվիլին […]
15:03 28.11.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի […]
14:36 28.11.2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը […]
12:19 28.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին: Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում: Հանդիպման […]
11:57 28.11.2023
Նոյեմբերի 27-ին մեկնարկել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: Այցի առաջին օրվա ընթացքում պատվիրակության անդամներին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն […]
11:43 28.11.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներից Զոհրաբ Մ.-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի մտել է Հալաբյան փողոցում գործող ԴԱՀԿ շենք և սպառնում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ […]
11:12 28.11.2023
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ: Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես […]