Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում

15:52 28.11.2023

Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգների զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացրած արագ արձագանքման այցերի շրջանակում:

Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը:

Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:
Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ պետական մարմինները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն «անօրինական» խաղաղ հավաքների նկատմամբ: Ինքնաբուխ հավաքների նկատմամբ ակնկալվող հանդուրժողականության սահմանները կախված են կոնկրետ հանգամանքներից, օրինակ՝ դրա հետևանքով առաջացած հասարակական անկարգությունների տևողությունը, աստիճանը և այլն:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ պետական իշխանությունների կողմից՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված իրենց գործողությունների համաչափությունը հաստատելու համար ներկայացվող հիմնավորումները պետք է լինեն «վերաբերելի և բավարար», «համոզիչ և ծանրակշիռ» և հիմնված լինեն «համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա»:

Այսպիսով, պետությունն է կրում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորելու պարտականությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ խնդրահարույց է իրավասու մարմինների գործողություններով այնպիսի հանրային ընկալման ձևավորումը, որ հավաքի ընթացքում ժամանակավոր շինությունների կամ վրանների տեղադրումն անթույլատրելի է ու հակաօրինական: Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ քննարկվող իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն այդ ընթացքում պետք է պահպանվեն իրավունքի սահմանափակման իրավաչափության չափանիշները, իսկ այդ սահմանափակումը պետության կողմից պետք է հիմնավորվի ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը հնարավոր է գնահատել բացառապես յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ դեպքին վերաբերելի հանգամանքների և քննարկվող չափանիշների համադրման և մանրամասն վերլուծության արդյունքում:

Նմանատիպ դեպքերից մեկով սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին, ներկայացված պատճառաբանությունների համատեքստում դրանք չեն կարող դիտարկվել անհրաժեշտ և համաչափ, իսկ Ոստիկանության կողմից ներկայացված հիմնավորումները հիմնական իրավունքի սահմանափակման համար ծանրակշիռ և համոզիչ չեն:

Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ

12:12 16.05.2025

«Ալ Իթիհադը» դարձավ չեմպիոն առաջնության ավարտից երկու տուր առաջ

«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվել էր «Ալ Ռաեդին» և հաղթել 3-1 հաշվով։ Այսպիսով ակումբը վաղաժամ ապահովել է չեմպիոնությունը: Լորան Բլանի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 77 միավորով անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Ալ Հիլալի» համար: «Ալ Իթիհադը» 10-րդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն: Նախորդ անգամ ակումբը տիտղոսը նվաճել էր […] ...

Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններում

11:50 16.05.2025

Reuters-ը հայտնել է, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Ստամբուլի բանակցություններում

ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Էնթոնը կներկայացնի Միացյալ Նահանգները Ստամբուլում ռուսական պատվիրակության հետ բանակցություններում, հաղորդում է Reuters-ը։ «Քաղաքականության պլանավորման հարցերով տնօրեն Մայքլ Էնթոնը ուրբաթ օրը Ստամբուլում կներկայացնի Միացյալ Նահանգները՝ ռուսական պատվիրակության հետ բանակցություններ վարելիս», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

AFP. Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

11:40 16.05.2025

AFP. Ռուբիոն ժամանել է Ստամբուլ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

11:30 16.05.2025

Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

11:19 16.05.2025

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

11:05 16.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ը

Բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...

BACK_TO_TOP