TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում աջակցություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

09:47 28.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարություններում։ ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին»։ Միևնույն ժամանակ, […]

̰
Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»

09:40 28.11.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ […]

̰
Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները. Ավինյան

09:22 28.11.2023

«Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրել են […]

̰
Փաշինյանը համարձակ ձայն է տվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա. Ջեյմս Օ’Բրայեն

09:05 28.11.2023

ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ քայլ է արել՝ հայտարարելով, որ ցանկանում է, որ Հայաստանը առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Ըստ […]

̰
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

08:12 28.11.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված ջանքերին, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին», – հաղորդում է ամերիկյան դիվանագիտական ​​ծառայությունը։ Զրույցի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին

21:51 27.11.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր […]

̰
Ստորագրվել են սեյսմիկ անվտանգության բարելավման և Երևանի քաղաքային զարգացման վարկային ծրագրերի համաձայնագրերը

20:50 27.11.2023

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ […]

̰
Եվրոպական փաստահավաք առաքելություն է եկել Հայաստան

20:44 27.11.2023

Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԱԵԾ) համատեղ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,-գրել է Հովհաննիսյանը։

̰
Լավրովը կարծում է, որ ԵԱՀԿ-ն փրկելու շանսերը չնչին են

15:36 27.11.2023

Դեռևս կարելի է փորձել «փրկել» ԵԱՀԿ-ն որպես երկխոսության հարթակ, բայց շանսերը քիչ են, ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ցավոք, ես չեմ կարող լավատես լինել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից գերիշխող ասոցիացիաների ճակատագրի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, Յոթնյակի խումբը, իսկ այժմ՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Վերջին երկու կազմակերպություններն ի սկզբանե ստեղծվել են որպես լայն, […]

̰
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը

15:30 27.11.2023

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հիշեցրել է, որ կարգավորման նպատակը «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված՝ ազգային օպերատորի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության սահմանումն […]

̰
Ազգային ժողովում կկազմակերպվի ցուցահանդես

15:03 27.11.2023

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես:

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը

14:51 27.11.2023

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ […]

̰
2023 թ. պետբյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

14:31 27.11.2023

Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսությունները շարունակում են դրական աճ ունենալ: 2023 թվականի ինն ամիսների տնտեսական աճը դրական տիրույթում է, սակայն որոշ երկրներում նկատվում է աճի տեմպերի դանդաղում, որոշ երկրներում ունենք նաեւ արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը` ներկայացնելով 2023 թվականի […]

̰
«Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ». վարչապետը ներկա է գտնվել Երևանի թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը

14:25 27.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայումս այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ: Վարչապետը […]

̰
Քննարկվել են «Ներքին աուդիտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

14:08 27.11.2023

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի […]

̰
Էրդողանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

11:32 27.11.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից հետո Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակը, պաղեստինցիներին տրամադրվելիք մարդասիրական օգնության, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը: Նախագահները նաև մտքեր են փոխանակել Թուրքիայում […]

̰
Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հնչել է ամերիկացի ջութակահար Ստելլա Չենի մեկնաբանմամբ

10:29 27.11.2023

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ջութակահար Ստելլա Չենը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր, ամերիկացի ջութակահարուհի Ստելլա Չենը մուտք է գործել միջազգային երաժշտական ասպարեզ 2019թ․ Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը նվաճելուց հետո։ Որպես մենակատար ջութակահարուհին ելույթներով հանդես է եկել Գերմանիայի պետական […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:34 27.11.2023

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է։ Նիստը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։    

̰
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում երկարաձգել հրադադարը

23:58 26.11.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է անում երկարաձգել հրադադարը Իսրայելի հետ քառօրյա ժամկետից հետո՝ ձգտելով ավելացնել ազատ արձակումների թիվը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը ձգտում է երկարաձգել զինադադարը քառօրյա ժամկետի ավարտից հետո՝ լրջորեն ձգտելով ավելացնել ազատ արձակված կալանավորների թիվը, ինչպես նշված է մարդասիրական զինադադարի համաձայնագրում», – ասվում է շարժման՝ Telegram ալիքում տեղ […]

̰
Էրդողանի վարչակազմը մեղադրում է Իսրայելին Գազայում լրագրողների վրա հարձակումների համար

23:37 26.11.2023

Թուրքիայի նախագահի վարչակազմը մեղադրել է Իսրայելին Գազայում իրադարձությունները լուսաբանող լրագրողներին «ճնշելու» մեջ և դատապարտել է հարձակումը լրագրողների վրա, որոնք հաղորդում են Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների փոխանակման գործընթացի մասին։ Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ ձեռք են բերել առաջին լայնածավալ համաձայնությունը հոկտեմբերի 7-ին հակամարտությունների սրումից հետո. կողմերը պայմանավորվել են չորս օրով դադարեցնել ռազմական […]

̰
Ռուսաստանից Լիտվա սահմանին մեքենաների կուտակումներ են.  մուտքի սպասող բեռնատարների թիվը հասել է 145-ի

22:42 26.11.2023

Կալինինգրադի մարզից Լիտվա մուտքին սպասող բեռնատարների հերթը հասել է 145 մեքենայի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային մաքսատան մամուլի ծառայությունը։ «Հարյուր քսան բեռնատար՝ արգելապատնեշի դիմաց, 25-ը՝ չեզոք գոտում։ Սա ճանապարհի մի հատված է, որը գտնվում է անցակետերի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մաքսատանը նշել են, որ լիտվական կողմը ժամում ընդունում է ընդամենը երեք մեքենա, […]

̰
Կարմիր Խաչը ևս չորս պատանդի է ազատ արձակել Գազա-եգիպտական ​​սահմանին

22:13 26.11.2023

Կիրակի օրը ազատ արձակված պատանդների երկրորդ խումբը Կարմիր խաչի աշխատակիցները տեղափոխել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ռաֆահի սահմանային անցակետով տեղափոխել են չորս ազատված պատանդների: Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները և Գլխավոր անվտանգության ծառայության ուժերը ներկայումս ուղեկցում […]

̰
Վրաստանում հայտարարել են եվրաինտեգրման պատճառով երկրում քաոս առաջացնելու ընդդիմության փորձերի մասին

20:41 26.11.2023

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Իրակլի Չիկովանին ասել է, որ ընդդիմության անդամները հույս ունեն, որ Թբիլիսին բացասական արձագանք կստանա Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ՝ «քաոս առաջացնելու համար»: Նրա խոսքերը մեջբերում է «Իմեդի» հեռուստաալիքը։ «Ընդդիմության ներկայացուցիչները հուսով էին, որ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ բացասական առաջարկ կլինի։ Նրանք պատրաստվում էին դա օգտագործել իրավիճակը ապակայունացնելու և քաոս […]

̰
Կարմիր Խաչն ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված պատանդների երրորդ խմբին

20:17 26.11.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է ընդունել ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված պատանդների երրորդ խմբին։ Այս մասին հայտնում է Al-Qahera Al-Ekhbariya հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ եգիպտական ​​կողմն արդեն սկսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների ու կալանավորների փոխանակման գործընթացը։ Այս խմբում, բացի 13 իսրայելցիներից, ընդգրկվել են այլ երկրների հինգ քաղաքացիներ։ Նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ը խոսել է Գազայում մարդասիրական […]

̰
Շոյգուն ասել է, որ փաստացի ստեղծվել է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգ

19:56 26.11.2023

Փաստացի ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը, և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ պայմանագրեր։ Այս մասին «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Իրականում այն ​​ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք համաձայնագիր ունենք յուրաքանչյուր պետության հետ՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ, բնականաբար […]

̰
Հորն ասել են, որ նրան սպանել են. 9-ամյա Էմիլին ազատվել է ՀԱՄԱՍ-ի գերությունից

19:22 26.11.2023

Թոմաս Հենդը շան հետ գնացել է հանդիպելու իր 9-ամյա դստերը, ով գերության մեջ անցկացրել է գրեթե 50 օր։ Նշվում է, որ աղջկա հայրը՝ Թոմաս Հանդը, կնոջ մահից հետո ինքն է մեծացրել դստերը։ Նրան ասել են, որ Էմիլին սպանվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ, սակայն նա եղել է շաբաթ երեկոյան ազատ արձակված իսրայելցի պատանդների թվում։ […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտնել է չորս հրամանատարների զոհվելու մասին

17:33 26.11.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը՝ Ալ-Քասամ բրիգադները, հայտարարել են չորս հրամանատարների զոհվելու մասին, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Հայտարարության համաձայն, ռազմական կազմակերպության հրամանատարները զոհվել են «Ալ-Աքսայի ջրհեղեղի ճակատամարտում»: Հաղորդվում է, որ նրանց թվում են Ալ-Քասամ բրիգադների ռազմական խորհրդի անդամը և նրա Հյուսիսային բրիգադի հրամանատարը՝ Ահմեդ ալ-Գանդուրը՝ Աբու Անաս մականվամբ։ Կազմակերպության հայտարարության մեջ չի նշվում, թե […]

̰
Ուկրաինական հեռուստաալիքը բացահայտել է Ուկրաինայի զինված ուժերի կորուստները

17:16 26.11.2023

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը հեռարձակման ընթացքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի 1,1 միլիոն զոհված և անհետ կորած զինվորականների մասին։ Վազող տողում նշված է եղել Ուկրաինայի զինված ուժերի կորուստները՝ 1,126,652 անհետ կորած և սպանված: Ավելի վաղ Economist-ի բրիտանական հրատարակությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հակամարտության ընթացքում ուկրաինական զորքերի ընդհանուր կորուստները գնահատում է 190 հազար սպանված և վիրավոր։

̰ ̰
Ռուսաստանին փորձում են դուրս մղել Ղարաբաղից. Դմիտրի Պեսկով

16:56 26.11.2023

Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դերակատարություն ունենալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է: Մոսկվան շարունակում է իր ջանքերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում «Մոսկվա. Կրեմլ» Պուտին» ծրագրի ընթացքում հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում: Պեսկովին հարցրել […]

̰
BACK_TO_TOP