20:04 01.12.2023
Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա […]
19:54 01.12.2023
Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել ներկայացուցիչների հետ։ Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
13:04 01.12.2023
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Ի շարունակություն երկու նախարարների միջև ակտիվ քննարկումների՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների […]
11:56 01.12.2023
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը:
11:51 01.12.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Ըստ ռադիոկայանի՝ դա տեղի է ունեցել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից «մի քանի րոպե» անց:
11:28 01.12.2023
Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել են Իրաքի արևելյան Դիյալա նահանգում տեղի պատգամավորի հարազատների վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմինների երկու աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Դիյալա նահանգի Ումրանիյա գյուղի մոտ։ Ճանապարհի եզրին տեղադրված երկու ռումբով անհայտ անձինք հարձակվել են տեղացի պատգամավորի հարազատների վրա, […]
11:22 01.12.2023
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։ Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր:
11:05 01.12.2023
ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ […]
10:53 01.12.2023
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գրել է հուշերի գիրք՝ «Իմ կյանքը. կախվածությունից մինչև ազատություն», որտեղ առաջին անգամ խոսել է իր կնոջ՝ Ասել Իսաբաևայի և նրա երկու որդիների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ծավալուն հրատարակությունը բաղկացած է 694 էջից, 22 գլուխներից։ Յուրաքանչյուրը նվիրված է իր անձնական կյանքի կամ քաղաքական կարիերայի որևէ իրադարձության: Այսպիսով, կան գլուխներ […]
10:39 01.12.2023
Ուրբաթ առավոտյան Գազայի հատվածին իսրայելական հարվածների ժամանակ վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ «Վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարվածների հետևանքով», – հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի ժամկետն ավարտվել է ուրբաթ առավոտյան, […]
10:26 01.12.2023
Նոյեմբերի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին: Հնդկաստանի նախագահական պալատում կայացած հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի պատմամշակութային և հաստատուն ժողովրդավարական արժեքներով հարուստ ավանդույթներին, ինչպես նաև զարգացող տնտեսական առաջընթաց գրանցող երկկողմ կապերին: Հանդիպմանը Հնդկաստանի […]
10:19 01.12.2023
Իսրայելի պաշտպանության ուժերը Telegram-ում հայտնել են, որ ուրբաթ առավոտյան ժամանակավոր զինադադարի ավարտից հետո օդային հարվածների ազդանշաններ են հնչել Գազայի հատվածի մոտ գտնվող Կիբուց Հոլիտ, Սուֆա և Նիր Յիցհակի շրջաններում: «Օդային տագնապի ազդանշանները հնչել են Կիբուց Հոլիտում, Կիբուց Սուֆայում, Կիբուց Նիր Յիցհակում՝ Գազայի հատվածի մոտ», – հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Ուրբաթ օրը Կիբուց Հոլիտում օդային […]
10:06 01.12.2023
ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով […]
10:00 01.12.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Telegram-ում հայտնել է, որ իր օդուժը ներկայումս հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: «Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները ներկայումս հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածում»,-ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարը և կրակ բացել […]
09:50 01.12.2023
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանց լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ:
09:15 01.12.2023
Իրաքում շիա զինված խմբավորումները սպառնացել են վերսկսել հարձակումները օտարերկրյա ռազմական ուժերի ռազմական օբյեկտների վրա, եթե պաղեստինյան Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը դադարեցվի, ասվում է Իրաքում Իսլամական դիմադրության շարժումը Telegram-ի իր ալիքում տարածած հայտարարության մեջ։ «Մենք հայտարարում ենք մեր պատրաստակամությունը ուժեղացնելու ռազմական գործողությունները Իրաքի ներսում և դրսում, եթե ագրեսիան շարունակվի Գազայի հատվածի կամ հարավային Լիբանանի դեմ», – […]
08:57 01.12.2023
Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի, հայտնում է Haaretz թերթը։ Հինգշաբթի առավոտյան երկու զինված ահաբեկիչներ մեքենայով ժամանել են Երուսաղեմի մուտքի Գիվատ Շաուլ խաչմերուկ և կրակ բացել ավտոբուսի կանգառում կանգնած խաղաղ բնակիչների վրա։ Հարձակվողները տեղում վնասազերծվել են։ Ահաբեկչության հետևանքով զոհվել են 24-ամյա մի աղջիկ, 60-ամյա կին և 73-ամյա տղամարդ, վիրավորվել է 5 մարդ։ […]
08:40 01.12.2023
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս մեկ օրով երկարաձգել զինադադարը, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։ «Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի պայմանավորվել են երկարաձգել Գազայում ժամանակավոր հրադադարը ութերորդ օրը», – ասել են եգիպտական պաշտոնյաները: Ակնկալվում է, որ գործարքը կհանգեցնի ևս 10 պատանդների՝ հիմնականում կանանց և երեխաների ազատ արձակմանը, գրում է ամսագիրը:
23:28 30.11.2023
Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։
23:19 30.11.2023
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հանդիպումը։ Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև ձևավորված բարեկամական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել գործընկերության հետագա զարգացման […]
21:49 30.11.2023
Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի […]
20:45 30.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով […]
20:35 30.11.2023
Այսօր նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման շրջանակներում նախատեսված գործողություններից յուրաքանչյուրի […]
15:57 30.11.2023
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
13:53 30.11.2023
Ադրբեջանական գործողությունների արդյունքում զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյանը միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է […]
13:43 30.11.2023
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում` մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Այցի շրջանակում […]
12:42 30.11.2023
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության օրակարգին և առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել […]
11:42 30.11.2023
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի […]
11:22 30.11.2023
Քաթարի պաշտոնյաները մոռացել են դիմավորել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Քաթարի օդանավակայանում՝ Դոհա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որը տևել է երեք ժամ։ Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Deutsche Welle-ն։ Կադրերում երևում էր, թե ինչպես է Գերմանիայի առաջնորդը սպասել ինքնաթիռում մոտ կես ժամ, մինչև նրան դիմավորեն դիվանագիտական արարողակարգով։ Երևում է, որ կարմիր գորգն արդեն փռված է, զինվորական […]
10:36 30.11.2023
Ահաբեկչություն է տեղի ունեցել հինգշաբթի՝ նոյեմբերի 30-ի առավոտյան, Երուսաղեմում, հաղորդում է 9-րդ ալիքը՝ YouTube-ի եթերում։ Ահաբեկիչները ամերիկյան M-16 ինքնաձիգներից կրակել են Երուսաղեմի մուտքի մոտ գտնվող Վայզման փողոցի ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց վրա։ Ահաբեկչության վայրը Երուսաղեմի առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է վեց մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներից մեկը մահացել է։ Երիտասարդ […]