TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուգաչովան պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին

21:52 11.11.2023

Ալլա Պուգաչովան պատասխանել է իր մասին բացասաբար արտահայտվողներին՝ նշելով, որ այժմ արտիստի ճակատագիրը տնօրինում է տիեզերքը, և նրա վրա այլևս հնարավոր չէ ազդել, նրանք դժվար թե իր երկրպագուներին շեղեն երգչուհուց, նրա ձայնը դեռևս գրավում է ունկնդիրների, այդ թվում՝ «նախանձողների» սրտերը։ «Զվարճալի և տխուր է դիտել կատաղած անմիտների, նախանձողների ու զրպարտիչների խմբին: Դուք ինձ հասցեագրված ձեր […]

̰
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է «զանգվածային սպանություններ»

21:18 11.11.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ Ռիադում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը՝ Իսրայելի գործողություններն անվանելով «զանգվածային սպանություններ», շաբաթ օրը հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ Էր Ռիադում արաբական և […]

̰
Իսրայելական բանակը շրջապատել է Գազայի ամենամեծ հիվանդանոցը

20:23 11.11.2023

Իսրայելական բանակը երկու կողմից շրջափակել է Գազայի հատվածի ամենամեծ հիվանդանոցային համալիրը՝ «Աշ-Շիֆան», որում, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, թաքնված են ՀԱՄԱՍ-ի անդամները, հայտնում է al Arabiya հեռուստաալիքը։ «Իսրայելական բանակը երկու կողմից շրջափակել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցը»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի անդամները թաքնվում են Գազայի […]

̰
Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Կատրին Կոլոննայի և Անն Իդալգոյի հետ

11:49 11.11.2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Փարիզի Խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակում մտքեր է փոխանակել Ֆրանսիայի իր գործընկեր Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, տարածաշրջանային հարցերը մեր քաղաքական երկխոսության մաս են կազմում»,- գրել է Միրզոյանը:

̰
Պենտագոնի նախկին խորհրդականը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության փաստացի ավարտի մասին

08:59 11.11.2023

Ուկրաինայում զինված հակամարտությունը գրեթե ավարտվել է, մինչդեռ Մերձավոր Արևելքում հակաիսրայելական դաշինք է ձևավորվում։ Այս մասին նոյեմբերի 10-ին գրել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը X սոցիալական ցանցի իր էջում: Նրա կարծիքով՝ Իսրայելի դեմ մի ամբողջ դաշինք է հավաքվում, որը երբեք չէր կարող գոյանալ այլ պայմաններում։ «Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և Համասի վրա և տեսնում […]

̰
Միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչներն արդյո՞ք քաջություն ունեն նոր էջ բացելու Միջին Արևելքի պատմության մեջ. Արամ 1-ին կաթողիկոսը դասախոսությամբ է հանդես եկել

08:50 11.11.2023

Նոյեմբերի 10-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին կաթողիկոսը դասախոսությամբ է հանդես եկել «Ջորդ Վաշինգտոն» համալսարանում, հայտնում է մամուլի ծառայությունը: Ուրբաթ, 10 Նոյեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն մը տուաւ «Ճորճ Ուաշինկթըն» համալսարանին մէջ՝ խորագրեալ «Կրօնքը Միջին Արեւելքի Աշխարհաքաղաքական Յարաբերութիւններու Ծիրէն Ներս»: Առաջին հերթին, Նորին Սրբութիւնը ընդհանուր գիծերով ներկայացուց ներկայ աշխարհին մէջ հետզհետէ […]

̰
Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մոտ պայթյուններ են տեղի ունեցել

08:44 11.11.2023

Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մոտ ուրբաթ երեկոյան ռմբակոծություն է լսվել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով հաստատության բժշկին: «Անընդհատ, ամեն րոպե, ռմբակոծություններ ենք լսում մեր շուրջը», – հեռուստաալիքին ասել է հաստատության բժիշկը: Բժշկի խոսքով, ամբողջ ուրբաթ ամբողջ ընթացքում հիվանդանոցի շրջակայքում նույնպես բազմիցս հրետակոծություններ են եղել։ «Մենք չենք կարող տարհանել հիվանդանոցը, քանի որ այստեղ շատ հիվանդներ կան, […]

̰
Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիսի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր

23:25 10.11.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

̰
ՀՀ վարչապետն անդրադարձել է Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորությանը

23:13 10.11.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովում» անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորության հետ կապված հարցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը փաստացի համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում, հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ […]

̰
Փաշինյանը Փարիզում ևս մեկ անգամ վկայակոչել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ

22:38 10.11.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է Իրանի դիրքորոշումը՝ ըստ որի՝ պաշտոնական Թեհրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի հայկական հուշարձաններն անվանել է Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն ու խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը

22:19 10.11.2023

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն  առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]

̰
Ե՞րբ կարող է հայ-ադրբեջանական հերթական էսկալացիան տեղի ունենալ. զրույց Արմեն Պետրոսյանի հետ

21:57 10.11.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին: Զրույցի սկզբում անդրադարձ է եղել Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգներին, դրա հավանականությանը: Փորձագետի խոսքերով՝ քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, գլոբալ քաղաքական խնդիրները չեն լուծվել: Չկա ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծում, քանի դեռ Ադրբեջանը չի լուծել իր բոլոր խնդիրները Հայաստանի հետ, չի առարկայացրել իր հավակնությունները, էսկալացիայի հնարավորությունը […]

̰
Վարչապետ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի»-ի շրջանակում հանդես է եկել ելույթով և պատասխանել պանելային քննարկման մասնակիցների հարցերին

21:50 10.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի մոդերատոր, Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի հարգելի մասնակիցներ, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը […]

̰
Զոհերի թիվը Գազայի հատվածում՝ նոյեմբերի 10-ի դրությամբ

21:39 10.11.2023

Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Al-Arabiya-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։ Այսպիսով, զոհերի թիվը ներառում է 4506 երեխա։ Եվս 27490 մարդ վիրավորվել է։ Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպո Լազարինին հայտնել էր, որ հոկտեմբերի […]

̰
ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը

21:35 10.11.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանին

20:21 10.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ: Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

̰
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը չի գրոհել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա

14:48 10.11.2023

Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Իրանը կապ չունի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ոչ մի հարձակման հետ», – ասել է նա՝ հավելելով, […]

̰
Քննարկվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

13:22 10.11.2023

Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]

̰
Երևան քաղաքի իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում

13:08 10.11.2023

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը […]

̰
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը

13:01 10.11.2023

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող […]

̰
Վայոց ձորի մարզպետարանի վարչության նախկին պետը մարզի դպրոցներին և համայնքապետարաններին ուղղորդել է ապրանքներ և ծառայություններ գնել փաստացի իրեն պատկանող խանութներից

11:56 10.11.2023

Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպքեր

11:40 10.11.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման […]

̰
Հիանալի առանձնազրույց նախագահի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին

11:33 10.11.2023

Հիանալի առանձնազրույց նախագահ Էմանուել Մակրոնի հետ. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը և Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի ամրապնդումը, համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»: Excellent entretien avec le Président @EmmanuelMacron. Nous avons échangé sur l’approfondissement des relations […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է

11:01 10.11.2023

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։

̰
Երիտասարդները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի տեղամասում բենզասղոցով հատել, ապա մասնատել են հաճարենիներ և բեռնել ավտոմեքենան

10:35 10.11.2023

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղի տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի և անհրաժեշտ փաստաթղթերի «ԿամԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խմ հաճարենու կոճղերով: 27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև երեք ուղևորները հայտնել են, […]

̰
ՄԱԿ-ի տվյալներով՝ Արևմտյան Դարֆուրում բախումների հետևանքով զոհվել է 700 մարդ

09:46 10.11.2023

Արևմտյան Դարֆուր նահանգում Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ 700 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայտարարությունը։ Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 4-5-ը բախումներ են տեղի ունեցել Արեւմտյան Դարֆուրի վարչական կենտրոն Էլ Ջենեյնա քաղաքի մոտ։ Գործակալության կողմից վկայակոչված ՄՄԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բացի 700 զոհերից, […]

̰
Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ամերիկայի ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախից հայ քրիստոնյա փախստականներին

09:39 10.11.2023

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (Ռ-ԼԱ), նախագահ Նենսի Փելոսիի հետ քննարկումների ժամանակ կոչ է արել Ամերիկայի ղեկավարությանը և ԱՄՆ մեկ տասնյակ ներկայացուցիչներին աջակցել Արցախի 100,000 հայ քրիստոնյա փախստականներին: Նա Կոնգրեսի բլրի վրա էր Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆի (D-CA) հրավերով: Բանախոս Ջոնսոնի, Կոնգրեսի Շիֆի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հոգեւոր […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Ելիսեյան պալատում մասնակցել է պաշտոնական ընթրիքին

09:27 10.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:

̰
Ալ-Շիֆա հիվանդանոցին հարող տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել

08:54 10.11.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցին հարող տարածքի վրա հարվածներ են հասցրել. վեց մարդ է զոհվել, Sky News Arabiya-ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը։ «Վեց մարդ զոհվել է, մնացածը վիրավորվել հիվանդանոցի հարակից տարածքի վրա հարձակման հետևանքով», – հեռուստաալիքին ասել է ալ-Շիֆայի հիվանդանոցի տնօրենը: Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանին մոտ, որտեղ գտնվում էին […]

̰
Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան անօդաչու թռչող սարքի արձակման

08:28 10.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Սիրիայի տարածքին հարվածելու մասին՝ ի պատասխան Էյլաթ քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայում գտնվող խմբին, որը երեկ (հինգշաբթի) արձակել է անօդաչու թռչող սարք, որն ընկել է Էյլաթ քաղաքի դպրոցի վրա»,- հայտնել է բանակն իր Telegram ալիքում: Հինգշաբթի օրը հութիների զինված […]

̰
BACK_TO_TOP