11:37 14.11.2023
Human Rights Watch-ը (HRW) կոչ է արել որպես ռազմական հանցագործություններ՝ հետաքննել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներին Իսրայելի կողմից կրկնվող հարվածները, որոնք վատթարացնում են մարդասիրական իրավիճակը անկլավում: «Իսրայելական բանակի կրկնվող և ակնհայտորեն անօրինական հարձակումները բժշկական հաստատությունների, անձնակազմի և տրանսպորտի վրա ավելի են կործանում Գազայի առողջապահական համակարգը և պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ», – ասվում է կազմակերպության […]
11:20 14.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Telegram-ում հայտնել է, որ երկրի նավատորմը հարվածել է ռազմական ճամբարին, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի նավատորմի կողմից ուսուցման և զենքի պահպանման համար: «Գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորները հարձակվել են ռազմական ճամբարի վրա, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի նավատորմի կողմից ուսուցման և զենք պահելու համար», – ասվում է զեկույցում: Բացի դրանից, իսրայելական բանակը հայտնել […]
11:03 14.11.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով: «Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար […]
10:49 14.11.2023
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից անժամանակ հեռացած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Պատգամավորը նոյեմբերի 6-ին հանկարծամահ էր եղել: Հաջորդիվ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ […]
10:37 14.11.2023
Նոյեմբերի 6-ից 11-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանի համաձայն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողների հետ կազմակերպվել և անց են կացվել փրկարարի որակավորման նպատակով հերթական քննությունները։ Որակավորման նպատակը փրկարարների առջև դրված խնդիրների լուծման պատրաստականության որոշումն է, որի ընթացքում ստուգվել են փրկարարների մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը։ Որակավորման քննություններին մասնակցել են Հատուկ ջրափրկարարական […]
10:24 14.11.2023
Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 46-ի, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի տվյալները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ևս երկու զինվոր է սպանվել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ կռվելիս՝ Իսրայելի ցամաքային գործողության ընթացքում զոհվածների թիվը հասցնելով 46-ի», – գրում է թերթը: Իսրայելա-պաեստինյան լարված իրավիճակը […]
10:06 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 07:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 26-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:27-ին, մարվել՝ 08:43-ին: Այրվել […]
09:29 14.11.2023
Հյուսիսային պաղեստինյան անկլավի «Ալ-Քուդս» հիվանդանոցի մոտ 300 աշխատակից և հիվանդներ մնում են հիվանդանոցի շենքում՝ առանց սննդի, ջրի և էլեկտրականության: Այս մասին հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS): ««Ալ-Քուդս» հիվանդանոցը տարհանելու փորձը ձախողվել է, և մեր բժշկական խմբերը, հիվանդներն ու վիրավորներն իրենց ընկերների հետ միասին մնում են հիվանդանոցում փակված՝ առանց սննդի, ջրի և էլեկտրականության»,- ասել […]
09:11 14.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը Վաշինգտոնում քննարկել են ձմռանը Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Պետդեպարտամենտը։ «Նրանք քննարկել են մարտադաշտի վերջին զարգացումները և ձմռան նախապատրաստական աշխատանքները, ներառյալ հակաօդային պաշտպանության կարողությունների շարունակական ապահովումը և Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի ամրապնդումը ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումների դեմ», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
09:02 14.11.2023
Դեկտեմբերի 9-ին Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։ Առաջնությունն անց է կացվելու սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել միջոցառմանը։ Միջոցառմանն առանձին թիմերով կմասնակցեն IT և Web3 համայնքի ներկայացուցիչները: Առաջնության ողջ […]
08:36 14.11.2023
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Թուլկարմ փախստականների ճամբարում իսրայելական գործողության հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել ինը մարդ, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, Իսրայելը ավիահարված է հասցրել ճամբարին։ Հաղորդագրության համաձայն՝ ճամբարի վրա իսրայելական հարվածի ժամանակ վնասվել է իսրայելական երեք ռազմական մեքենա, պայթեցվել է նաև բուլդոզեր։ «Գրավված Հորդանան գետի Արևմտյան ափի Թուլկարմ փախստականների […]
22:52 13.11.2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի […]
22:30 13.11.2023
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են կուսակցության Վայոց ձորի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։
21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
21:34 13.11.2023
Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Փոխնախարար Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից […]
20:48 13.11.2023
Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցների կողմից երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ի և ՄԹ-ի միջև վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության […]
20:05 13.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն […]
15:59 13.11.2023
Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն […]
12:44 13.11.2023
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- նշեց Քոչարյանը։
12:17 13.11.2023
Նոյեմբերի 13-ի դրությամբ՝ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 494 է, որից 349-ը երեխաներ են, 145-ը՝ մեծահասակ, 4 քաղաքացի հոսպիտալացված է, 319 քաղաքացի դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
11:58 13.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Ֆրանսիայից Հայաստան։ Երեւանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահամեքենաներ ուղարկելը Հայաստան: Ֆրանսիայի իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, բայց նրա քայլերըլրջորեն կասկածի […]
11:47 13.11.2023
Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները: Այս մասին նոյեմբերի 12-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Նույն գրառման մեջ նոյեմբերի 8-ի իրենց որոշումը Եվրահանձնաժողովը պատմական պահ է համարել. «Մենք վճռորոշ քայլեր ենք անում մեր հարևան երկրների և ընդլայնման ուղղությամբ»: Եվրահանձնաժողովը ևս մեկ […]
11:02 13.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Սերգո Աբշիլավան իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի–Քեթի ավտոճանապարհի 2-րդ ոլորանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվելով՝ բախվել երկաթե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: […]
10:28 13.11.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ: Հանդիպմանը նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Քննարկվել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ հնարավոր աջակցությունը: Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ ոլորտի բարեփոխումներն իրապես կարևոր են և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանում տեղի […]
20:26 12.11.2023
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Իրանից բխող սպառնալիքները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Սալիվանի խոսքերով, խոսակցությունը լինելու է Իրանի միջուկային ծրագրի և դրանից եկող վտանգների մասին: «Իրանի միջուկային ծրագրի հարցը և դրա սպառնացող վտանգը կլինեն […]
00:00 12.11.2023
Բրիտանացի կինը ծանր վարակի պատճառով ծննդաբերել է կոմայի մեջ և երբ արթնացել է, չի ճանաչել դստերը։ Այս մասին հայտնում է Wales Online-ը։ Հարավային Յորքշիր նահանգի Դոնկաստեր քաղաքից 31-ամյա Բեքի Պրուտը 27 շաբաթական հղի է եղել, երբ նրա վիճակը սկսել է կտրուկ վատանալ։ Նրա զուգընկերոջ՝ Չադ Մալինգայի խոսքով, նրանք հուլիսի 22-ին ճաշում էին ռեստորանում, երբ Պրուտը […]
23:40 11.11.2023
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» մոտ է Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելուն, որն իր հերթին կստիպի հարվածել Բեյրութին, ինչպես Գազայի հատվածին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես այստեղ ասում եմ լիբանանցիներին. ես արդեն տեսնում եմ Գազայում գտնվող քաղաքացիների, ովքեր սպիտակ դրոշներով քայլում են ափով և շարժվում դեպի հարավ: «Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշում է […]
23:29 11.11.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ECO) արտակարգ հանդիպման ժամանակ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոչ է արել անհապաղ և անվերապահ վերականգնել պաղեստինցի փախստականների համար «Ռաֆահ» անցակետը: «Մենք պահանջում ենք Գազայի հատվածի շրջափակման ամբողջական վերացում և պաղեստինցի փախստականների համար «Ռաֆահ» անցակետի անվերապահ բացում»,- ասել է Իրանի նախագահը։ «Ռաֆահը» Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև […]
23:08 11.11.2023
Ալ-Քասամ բրիգադների (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւ) խոսնակ Աբու Ուբեյդան ասել է, որ շարժումը խոցել է ավելի քան 160 իսրայելական զինտեխնիկա անկլավում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից ի վեր: Ուբեյդայի կոչը հրապարակվել է նրա Telegram ալիքում։ «Մենք հաստատում ենք հակառակորդի ցամաքային ագրեսիայի սկզբից ի վեր սիոնիստական ավելի քան 160 միավոր ռազմական տեխնիկայի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, […]