Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է «զանգվածային սպանություններ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է «զանգվածային սպանություններ»

21:18 11.11.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ Ռիադում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը՝ Իսրայելի գործողություններն անվանելով «զանգվածային սպանություններ», շաբաթ օրը հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ Էր Ռիադում արաբական և մահմեդական երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպումների ընթացքում Էրդողանը գործընկերների հետ քննարկել է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա և քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու և հակամարտությունը կարգավորելու համար։

«Վիդոդոյի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է Պաղեստինի ժողովրդի վրա հարձակումների անընդունելիության մասին, որոնք հասել են զանգվածային ջարդերի՝ թիրախավորելով հիվանդանոցները, դպրոցները, կրոնական վայրերը և հասարակական կազմակերպությունների աշխատակիցները», – ասվում է վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

Էրդողանը նշել է, որ իսլամական աշխարհը պետք է միասնական կամք դրսևորի՝ միջոցներ ձեռնարկելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և խոսել է մարդասիրական օգնություն տրամադրելու Անկարայի ջանքերի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

16:27 21.05.2025

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

16:18 21.05.2025

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

Մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

16:10 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

16:03 21.05.2025

Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

15:55 21.05.2025

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...

BACK_TO_TOP