10:35 10.11.2023
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղի տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի և անհրաժեշտ փաստաթղթերի «ԿամԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խմ հաճարենու կոճղերով: 27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև երեք ուղևորները հայտնել են, […]
09:46 10.11.2023
Արևմտյան Դարֆուր նահանգում Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ 700 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայտարարությունը։ Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 4-5-ը բախումներ են տեղի ունեցել Արեւմտյան Դարֆուրի վարչական կենտրոն Էլ Ջենեյնա քաղաքի մոտ։ Գործակալության կողմից վկայակոչված ՄՄԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բացի 700 զոհերից, […]
09:39 10.11.2023
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (Ռ-ԼԱ), նախագահ Նենսի Փելոսիի հետ քննարկումների ժամանակ կոչ է արել Ամերիկայի ղեկավարությանը և ԱՄՆ մեկ տասնյակ ներկայացուցիչներին աջակցել Արցախի 100,000 հայ քրիստոնյա փախստականներին: Նա Կոնգրեսի բլրի վրա էր Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆի (D-CA) հրավերով: Բանախոս Ջոնսոնի, Կոնգրեսի Շիֆի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հոգեւոր […]
09:27 10.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
08:54 10.11.2023
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցին հարող տարածքի վրա հարվածներ են հասցրել. վեց մարդ է զոհվել, Sky News Arabiya-ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը։ «Վեց մարդ զոհվել է, մնացածը վիրավորվել հիվանդանոցի հարակից տարածքի վրա հարձակման հետևանքով», – հեռուստաալիքին ասել է ալ-Շիֆայի հիվանդանոցի տնօրենը: Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանին մոտ, որտեղ գտնվում էին […]
08:28 10.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Սիրիայի տարածքին հարվածելու մասին՝ ի պատասխան Էյլաթ քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայում գտնվող խմբին, որը երեկ (հինգշաբթի) արձակել է անօդաչու թռչող սարք, որն ընկել է Էյլաթ քաղաքի դպրոցի վրա»,- հայտնել է բանակն իր Telegram ալիքում: Հինգշաբթի օրը հութիների զինված […]
22:43 09.11.2023
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
20:33 09.11.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ […]
20:26 09.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
20:22 09.11.2023
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը կարևորել […]
14:00 09.11.2023
Այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները փակուղի են մտել։ «Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում […]
11:44 09.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կօգտվեն երկամսյա սոցիալական միջոցառումից: Նրանք նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական 50 հազար դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար: Այս նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին, որի մեկնարկին ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են […]
11:39 09.11.2023
UNICEF Armenia-ն ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների հետ զրույցները: 14-ամյա Վահեն 30 հազար արցախցի երեխաներից մեկն է, որ ստիպված էր փախչել Լեռնային Ղարաբաղից: Վահեն իր տատիկի, քրոջ և 2 եղբայրների հետ է ճանապարհ ընկել սեպտեմբերի վերջին։ «Կյանքում չեմ մոռանա իրենց վախը: Ինձ համար մեծ ցավ էր տեսնել, ես չէի ցանկանա, որ իմ փոքր եղբայրները էդքանը […]
10:25 09.11.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունում հրադադարը չի երաշխավորում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակումը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը։ «Նման երաշխիք չկա», – ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում այն հարցին, թե արդյոք հրադադարը երաշխավորում է «հաջորդ օրը» բոլոր պատանդների ազատ արձակումը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո […]
10:14 09.11.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ բանակցություններ կվարի Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և նրա հետ կմասնակցի միջտարածաշրջանային համագործակցության ֆորումին։ Պուտինը հանրապետության մայրաքաղաք է ժամանել Ղազախստանի ղեկավարի հրավերով, ով անձամբ դիմավորել է ՌԴ նախագահին։ Ինչպես պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են «համաժամեցնել ժամացույցները» հարաբերությունների ողջ […]
09:15 09.11.2023
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին […]
23:26 08.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը։ Հիշեցնենք, որ հանդիպմանը այլ հարցերից զատ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները […]
23:19 08.11.2023
Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները կստանան պետական աջակցություն: Ծրագրի մանրամասները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: «Ծրագրի շրջանակներում աջակցությունը կտրամադրվի երեք փուլով: Առաջին փուլով միանվագ աջակցություն կտրամադրվի, երբ ներդրողը սկսի արտադրությունը՝ արտադրության 10%-ի չափով, երկրորդ փուլով, երբ իրացումը կհասնի կատարված ներդրումների 10%-ին, ևս 5% միանվագ աջակցություն կստանա տնտեսվարողը, երորրդ փուլը տևականն է ու միանվագ […]
22:47 08.11.2023
Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]
21:35 08.11.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում: «Մենք ունենք ծրագիր, ունենք կոնկրետ քաղաքներ, կոնկրետ ուղղություններ, ունենք նպատակ, ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք տանելու հարձակումը»,-հաղորդմամբ՝ «Reuters»-ի կազմակերպած տեսակոնֆերանսում հայտարարել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ուկրաինան […]
21:28 08.11.2023
«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության 13/07/2023 թվականին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը […]
20:55 08.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 14։08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Փոքր Դիլի» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 18:52-ին: Այրվել են մոտ 23 հա խոտածածկույթ և խաշամ:
16:15 08.11.2023
«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի […]
15:49 08.11.2023
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակով եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 322 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 710 միլիարդ […]
15:19 08.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը: Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով […]
13:35 08.11.2023
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ […]
13:15 08.11.2023
Չնայած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը […]
12:30 08.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել, […]