11:02 07.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր քառօրյա ուղևորությունը՝ նվիրված Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: «Նա հանդիպեց տարածաշրջանի ղեկավարների հետ մեր աշխատանքի վերաբերյալ՝ կանխելու հակամարտությունների տարածումը, պաշտպանելու պաղեստինցի խաղաղ բնակիչներին և մեծացնելու հումանիտար օգնության հոսքը»,-նշվում է հաղորդագրությունում:
10:37 07.11.2023
2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, […]
10:09 07.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է, որ Գազայի հատվածից բնակիչների ամբողջական տարհանման ծրագրեր չկան, և կարող է քննարկվել ռազմական գործողությունների որոշակի դադար։ Այս մասին գրում է Hurriyet թերթը նոյեմբերի 5-6-ը Թուրքիայում պետքարտուղարի շփումների արդյունքների հիման վրա։ Ինչպես նշում է թերթը, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ նշել է, […]
09:23 07.11.2023
Գազայի հատվածում գտնվող Նասեր հիվանդանոցային համալիրի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ «Առնվազն ութ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում Նասերի բժշկական համալիրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով»,- հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ բժշկական համալիրը, որը ներառում է մանկական, […]
09:10 07.11.2023
Սևծովյան նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ հացահատիկի նախկին գործարքին հնարավոր չի լինի վերադառնալ, դա կպահանջի Մոսկվայի և Կիևի միջև փոխգործակցության նոր ձևաչափ։ Այս մասին հայտարարել է Մարդասիրական երկխոսության կենտրոնի (CHD) գործադիր տնօրեն Դեյվիդ Հարլանդը, փոխանցում է «Փրայմը»։ Փորձագետիի խոսքով՝ նախկին համաձայնագիրը ձեռնտու էր աշխարհի հարյուր միլիոնավոր քաղցած մարդկանց։ Ռուսաստանը և Ուկրաինան, որպես հացահատիկի խոշոր արտահանողներ, […]
20:59 06.11.2023
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 3-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Վահանյանը զբաղեցրել է 6-րդ տեղը: 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 14-րդ տեղը, Աշոտ Նադանյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 21-րդ տեղը: 50-ից բարձր […]
16:00 06.11.2023
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի […]
15:55 06.11.2023
ԿԸՀ որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության մանդատ ստացավ։ «ԿԸՀ-ն արձանագրում է, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին էր ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Մադաթյանը, Անժելա […]
15:44 06.11.2023
Երևանի քաղաքապետարանը համալիր ծրագիր կիրականացնի՝ մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, հանրային տրանսպորտի համար նոր հնարավորություններ ու առավելություններ ստեղծելու նպատակով: Այսօր ծրագիրը քննարկվել է գործակարգավարական նիստի ընթացքում: Մասնավորապես՝ Երևանի փոքր կենտրոնը բեռնաթափելու նպատակով այս շաբաթվա ընթացքում կկիրառվեն սահմանափակումներ․ առավոտյան 7։00-21։00-ը կարգելվի առավելագույնը 2.5 տ քաշ ունեցող ծանր մեքենաների մուտքը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:43 06.11.2023
Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի կիրառումից, ըստ որի` Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվել է ՆԳ նախարարությանը: Այս մասին ասել […]
11:53 06.11.2023
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հեռացնում է Լիբանանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի մի մասին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես նշել են գերատեսչությունում, բրիտանացիներին խորհուրդ է տրվում «ձեռնպահ մնալ ցանկացած ճանապարհորդությունից» դեպի Լիբանան, և նրանք, ովքեր ներկայումս արդեն գտնվում են լիբանանյան տարածքում, պետք է անհապաղ լքեն այն։
11:09 06.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ցամաքային զորքերը վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարը Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի բանակի մամուլի ծառայությանը հղումով։ Նշվում է, որ համալիրի տարածքում կան դիտակետեր, գրոհայինների վարժարաններ, ինչպես նաև ստորգետնյա թունելներ ահաբեկիչների համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մեկ օրում հարձակվել են ՀԱՄԱՍ-ի 450 ռազմական […]
11:00 06.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Թուրքիայի մայրաղաքաք Անկարա: Բլինքենն իր թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելու նպատակով է մեկնել Թուրքիա: Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Կողմերը քննարկելու են իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև անդրադառնալու են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հարաբերություններին:
10:41 06.11.2023
Իսրայելական բանակը (IDF) Telegram ալիքում հայտարարել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 450 թիրախներին և ոչնչացրել շարժման հատուկ գործողությունների համար պատասխանատու անձին։ «Նախորդ օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 450 օբյեկտներին»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Նշվում է, որ […]
10:09 06.11.2023
Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, […]
21:37 05.11.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է փոխել իր ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։ «Մեր զինվորականները տարբեր ծրագրերով են հանդես գալիս, տարբեր գործողություններով՝ ավելի արագ առաջ շարժվելու և Ռուսաստանի վրա անսպասելի հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է նա։ Միաժամանակ նա խոստովանել է, որ առանց համապատասխան զենքի նման […]
18:39 05.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, որի ընթացքում նա ընդգծել է Պաղեստին պետության ստեղծմանը նպաստելու Վաշինգտոնի վճռականությունը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների արժանապատվության և անվտանգության պաշտպանությանը։ Պետքարտուղարը նաև ընդգծել է […]
10:28 05.11.2023
Ուկրաինան մտադիր է ձմռանը ակտիվորեն օգտագործել անօդաչու թռչող սարքեր ռուսական շրջանների վրա հարձակվելու համար, բրիտանական Independent թերթին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական հարվածային համակարգերի գլխավոր տնօրինության ղեկավար Սերգեյ Բարանովը։ «Մենք մտադիր ենք օգտագործել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերած փորձը և անօդաչու սարքեր օգտագործել ռուսներին ջախջախիչ հարված հասցնելու համար», – ասել է գեներալը: […]
23:36 04.11.2023
Լիտվայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը դեմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում: Նրա կարծիքով, Մոսկվայի համար Կիեւի հետ խաղաղության պայմանագիրը կնշանակի միայն վերազինվել։ «Մեր երեխաները մեզ անիծելու են այն խրամատներում, որոնք մենք փորում ենք նրանց համար»,- ասել է Լիտվայի ԱԳՆ […]
23:26 04.11.2023
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից տոնակատարություն անցկացնելու մասին, գրել է. «Օկուպացված Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը պատրաստվում է տոնել բռնապետության հաղթանակը, էթնիկ զտումները, ատելության քարոզչությունը։ Ահա թե ինչպես է Ալիևը խաղաղություն կառուցում հայերի հետ՝ վտարելով նրանց և փայփայելով իր ցեղասպանական ագրեսիվ գործողությունները»։ Գրառմամբ […]
23:08 04.11.2023
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 15 օբյեկտների։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ին օդուժը հարվածել է ահաբեկչական անջատողական կազմակերպության 15 թիրախներին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար գործողություններ և թիրախային հարվածներ են հասցնում Իրաքում այն […]
22:48 04.11.2023
Նոյեմբերի 4-ի առավոտյան բանտից փախած Գվինեայի նախկին նախագահ Մուսա Դադիս Կամարային բռնել են և վերադարձրել բանտ։ Այս մասին AFP-ին հայտնել է բանակի տեղեկատվական վարչության պետ Անսումա Թումանի Կամարան։ Նա նշել է, որ երկրի նախկին ղեկավարը ողջ է և առողջ, սակայն դեպքի այլ մանրամասներ չի հայտնել։ Վաղ առավոտյան հատուկ նշանակության ջոկատը կրակոցներով ներխուժել է մայրաքաղաքի ամենամեծ […]
21:30 04.11.2023
Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը: Այն տեղի է ունենում արդեն 3-րդ անգամ: Մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում մասնակցում էին նաև մարզիկներ, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: […]
21:04 04.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, կայցելի Բաղդադ, որտեղ բանակցություններ կվարի Իրաքի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է Baghdad Today պորտալը։ Նշվում է, որ Բլինքենը կհանդիպի Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի և երկրի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ։ Պետքարտուղարը մտադիր է քննարկել «Գազայի պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի զարգացումը»։ Մինչ այս Բլինքենը […]
20:46 04.11.2023
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն Իսրայելի վրա հարձակումների ժամանակ օգտագործել է հզոր հրթիռ, որը նախկինում չէր կիրառվել մարտերում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան անանուն աղբյուրին։ «Խումբը արձակել է հզոր հրթիռ, որը դեռևս չի կիրառվել մարտերում. այն խոցել է իսրայելական դիրքը սահմանի մյուս կողմում՝ Այտա ալ-Շաաբ և Ռմեյշ (գյուղեր) գյուղերի մոտ»,- գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ լիբանանյան […]
20:26 04.11.2023
Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների 12-րդ փաթեթը, նոյեմբերի 4-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Շուտով մենք կներկայացնենք պատժամիջոցների 12-րդ փաթեթը. ներմուծման և արտահանման նոր արգելքներ»,- գրել է նա X սոցիալական ցանցում: Ֆոն դեր Լեյենը նշել է, որ նոր սահմանափակումները վերաբերելու են ռուսական նավթի գնի սահմանաչափի խստացմանը և Ռուսաստանի Դաշնության […]
19:55 04.11.2023
Ղազախստանի մայրաքաղաքում ավարտել է աշխատանքը Թուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովը: Ովքե՞ր են մասնակցել և Հայաստանին ու Արցախին վերաբերվող հայտարարություններ հնչե՞լ են ելույթներում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան և 2 դիտորդ անդամ պետությունների՝ Թուրքմենստանի ու Հունգարիայի ղեկավարները: Անցած գագաթնաժողովին, որը կայացել էր Անկարայում […]
19:11 04.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվել է նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։ Մարտունու 79-մահճակալանոց ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկեն 88 հազարից […]
18:08 04.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ […]
12:18 04.11.2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև և պատրաստվում է ելույթ ունենալ Գերագույն ռադայում, ասել է Ուկրաինայի խորհրդարանական Յարոսլավ Ժելեզնյակը։ «Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, մենք սպասում ենք նրա ելույթին խորհրդարանում»,- գրել է Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։