11:11 03.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին: Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել […]
10:50 03.11.2023
Այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը; Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: «Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ […]
09:58 03.11.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրիի մաքսակետ: Նախագահը շրջայց է կատարել մաքսակետում, որի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրել է մաքսակետի ընդհանուր իրավիճակը, կատարված և պլանավորված աշխատանքները:
09:42 03.11.2023
Ավելի քան 620 մարդ, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, թարմացված տվյալների համաձայն, կկարողանան լքել Պաղեստինի Գազայի հատվածը, նշված է Ռաֆահի անցակետի վարչակազմի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված ցուցակում։ 621 հոգուց բաղկացած ցուցակի համաձայն՝ տարհանվելու թույլտվություն ստացածների թվում կան ինչպես օտարերկրյա քաղաքացիներ, այնպես էլ երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիներ։ Ցուցակը բաժանված է ԱՄՆ անձնագիր ունեցողների, նրանց ճնշող մեծամասնության, ինչպես […]
09:03 03.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Գազայի հատվածում «ահաբեկչական» ստորաբաժանումների հետ գիշերային մարտերի մասին։ Զինվորականների տվյալներով՝ ուրբաթ գիշեր անկլավում բախում է տեղի ունեցել իսրայելցի զինվորների և «ահաբեկիչների» մի քանի խմբերի միջև, որոնք հակատանկային հրթիռներ են արձակել զինվորականների ուղղությամբ և գործարկել մի քանի ինքնաշեն ռումբեր։ «Ցամաքային ուժերն ուղղորդել են օդային և հրետանային հարվածներ, ահաբեկիչները ոչնչացվել են, […]
08:48 03.11.2023
Գազայի հատվածում Իսրայելի գործողություններում ցեղասպանության տարրեր կան, RIA Novosti-ին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոխայբերը։ Մոխայբերն այս շաբաթ հրաժարական է տվել ՄԱԿ-ից ավելի քան 30 տարի անց՝ կապված իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում կազմակերպության մոտեցման հետ: Բարձրաստիճան պաշտոնյան նոյեմբերի 1-ից դադարեցրել է աշխատանքը ՄԱԿ-ում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի […]
22:57 02.11.2023
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր։ Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։
21:55 02.11.2023
Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]
20:39 02.11.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և […]
20:35 02.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներին առնչվող միջոցառումները: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են նիստի մասնակիցներին իրականացվող […]
20:20 02.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին՝ ի շահ Հայաստանի ժողովրդի իրականացվող աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը ներկայացրել […]
15:04 02.11.2023
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա: Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը՝ շեշտելով, որ […]
13:20 02.11.2023
Արցախից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա վճարումների և տրամադրվող աջակցության ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հերթական գումարը կհատակցվի: Նախագծի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:56 02.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար […]
11:50 02.11.2023
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախկին վարչապետ Լի Կեցյանի մարմինը հինգշաբթի դիակիզվել է Չինաստանի մայրաքաղաքում, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Նոյեմբերի 2-ին Պեկինի Բաբաոշանի հեղափոխական հուշահամալիրում դիակիզվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախկին վարչապետ, ընկեր Լի Կեցյանի մարմինը», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական […]
11:34 02.11.2023
Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 31-ին Իրաքի իսլամական դիմադրության ստորաբաժանումները հրթիռակոծել են Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող Ալ-Օմար ամերիկյան ռազմաբազան։ Ականատեսները հայտնել են, որ ռազմական օբյեկտի տարածքում մի քանի պայթյուն է լսվել։ Այս […]
10:12 02.11.2023
Առնվազն 195 մարդ է զոհվել, ևս 777-ը վիրավորվել է երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջեբալիա ճամբարին իսրայելական բազմակի հարվածների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ շարժմանը։ «Առնվազն 195 պաղեստինցի է զոհվել երեքշաբթի և չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Մոտ 120 մարդ անհետ […]
00:00 02.11.2023
ԱՄՆ-ն և Չինաստանը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել երկրների առաջնորդներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպման վերաբերյալ, կողմերը համաձայնեցնում են մանրամասները, չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Էմիլի Սայմոնսը։ «Ես չեմ ուզում առաջ ընկնել լոգիստիկ պլանավորման հարցում, բայց մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել չինական կողմի հետ հանդիպման վերաբերյալ (երկու առաջնորդների – […]
22:24 01.11.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։ Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են […]
21:49 01.11.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են, համապատասխանաբար, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
21:26 01.11.2023
Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլի Կոենը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգգերի հետ զրույցի ընթացքում խստորեն պահանջել է կազմակերպությունից այցելել պաղեստինյան «Համաս» շարժման պատանդներին և նրանց ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քոհենն ընդգծել է, որ Կարմիր Խաչը չէր կարող գոյություն ունենալ, եթե պատանդներին հասանելիություն չունենար։ Նա մատնանշել է, որ Հոլոքոստը […]
20:43 01.11.2023
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների:
16:42 01.11.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բաուտիստա Սկարտասցինի դել Ռիոին և «Սպիտակ սաղավարտներ» գործակալության լոգիստիկայի և գործընթացների տնօրեն Մաուրո Էմանուել Վիվասին։ Հանդիպմանը ներկա էին նաև Արգենտինայից Հայաստան ժամանած «Սպիտակ սաղավարտներ» գործակալության և արգենտինահայ համայնքի կամավորները, որոնք այս օրերին օգնում են հումանիտար օգնությունը բաշխելուն։ […]
15:03 01.11.2023
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ […]
14:44 01.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ […]
14:23 01.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու սառը զենք հայտնաբերելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, […]