TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

15 մարդ է զոհվել Գազայի հատվածում շտապօգնության ավտոշարասյանը հարվածից

08:49 04.11.2023

Ալ-Շիֆա կենտրոնական հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենաների շարասյանը իսրայելական ռազմական օդային հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, հայտնել է Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (ՊԿՄ): «Բացի դրանից, ՊԿՄ-ի աշխատակիցները՝ բժիշկը և շտապօգնության վարորդը, վիրավորվել են», – ասվում է պաղեստինյան կազմակերպության հայտարարության մեջ: Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ […]

̰
Բայդենի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ խափանվել է

08:36 04.11.2023

Ինքնաթիռը, որով ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Մեյն, տեխնիկական խնդրի է հանդիպել, լրագրողներին հայտնել են ԱՄՆ վարչակազմից։ «Մենում վայրէջք կատարելիս օդանավը տեխնիկական սպասարկման խնդիր է ունեցել: Մեն-Դելավեր թռիչքի համար կօգտագործվի այլ օդանավ»,- հայտնել են Սպիտակ տանը: Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, Վաշինգտոնից մեկնել են Մեն նահանգի Լյուիսթոն, որտեղ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած […]

̰
Պենտագոնը սահմանափակում է բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Իսրայել

08:29 04.11.2023

Պենտագոնը սահմանափակում է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Իսրայել՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։ «Ես սահմանափակում եմ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարների այցելությունները Իսրայել անմիջապես և մինչև հետագա ծանուցումը», – ասվում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հրապարակած փաստաթղթում: Նշվում է, որ պաշտոնյաներն այժմ պետք է թույլտվություն ստանան նման ուղեւորությունների համար։ Օսթինը նաև խորհուրդ է տալիս Կոնգրեսի անդամներին չայցելել […]

̰
Ցավոք սրտի, մենք աշխարհի տարբեր անկյուններում նորից ու նորից տեսնում ենք հին հակամարտությունների թեժացում․ Միրզոյան

23:59 03.11.2023

Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագորղների հարցերին։ Մասնավորապես ZDF-ը հարցրել է․ «Կուզենայի խոսել Մերձավոր Արևելքի մասին: Քիչ առաջ Հեզբոլլահի ղեկավարն ասաց, որ պայքարը շարունակվելու է: Ինչպես ե՞ք դա գնահատում: Արդյո՞ք այս կոնֆլիկտը կընդլայնվի, ի՞նչ է լինելու Հեզբոլլահի կողմից, թե՞ հումանիտար հրադադար կլինի Գազայում»: Արարատ Միրզոյանն այս […]

̰
Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ․ Միրզոյան

23:31 03.11.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Deutsche Welle-ի լրագրողը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում  հարց է տվել․ «Պարո՛ն նախարար, ձեր հարաբերությունները վատացել են Ռուսաստանի հետ, և կան շատ ոչ բարեկամ երկրներ ձեր հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Դուք ճնշված եք համարում Հայաստանի իրավիճակն այսօր, արդյո՞ք ցանկանում եք, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն ձեզ»: […]

̰
ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել․ Միրզոյանը՝ Բերբոքին

22:45 03.11.2023

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Խնդիրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար […]

̰
Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում․ Միրզոյան

22:27 03.11.2023

Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Այս մասին Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և […]

̰
Լավրովն Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

21:46 03.11.2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ: Շեշտվել է հրադադարի շուտափույթ դադարեցման և տուժած խաղաղ […]

̰
Պենտագոնը բացահայտել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մանրամասները

21:33 03.11.2023

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը 300 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային զենք գնելու համար՝ որպես նոր օգնության փաթեթի մաս, որը ներառում է նաև 125 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Ուկրաինական կողմը լրացուցիչ զինամթերք կստանա NASAMS զենիթահրթիռային համակարգերի և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, 155 և 105 մմ հրետանային արկեր, TOW, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, ավելի […]

̰
Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր

21:28 03.11.2023

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։

̰
Արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների կիրառման շնորհիվ կընդգծվի մայրաքաղաքի ճարտարապետական գեղեցկությունը

21:08 03.11.2023

Երևանի գեղեցկությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շենքերի նշանակությունն ու տեսքն ավելի ակնառու դարձնելու նպատակով 2024 թ.-ի հունվարի 1-ից իրագործվելու է նախագիծ՝ «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները» խորագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Մեկ տարուց ավելի մենք Երևանի ավագանու որոշմամբ՝ նախագծի մակարդակով պատրաստեցինք չափորոշիչները, որոնք ընդունվեցին ավագանու […]

̰
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը

20:56 03.11.2023

Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ողջունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին: ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը հանդես […]

̰
ՀՀ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը

20:19 03.11.2023

Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները, պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա չափազանց զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք […]

̰
ԵՄ-ն Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում․ Բերբոք

19:45 03.11.2023

Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում, այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դրան պատրաստ կլինի։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Գերմանիան […]

̰
Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

19:36 03.11.2023

Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հիշեցրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ «Ցավոք, […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

18:35 03.11.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, այդ համագործակցության օրակարգի հետագա ընդլայնումն ու խորացումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության միջև բազմաշերտ […]

̰
Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին․ ՀՀ ԱԳ փոխնախարար

16:39 03.11.2023

Տեղեկություն կա՞՝ մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ հանդիպում տեղի ունենա․ ԱԺ-ում այս հարցը տրվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին։ «Թե՛ ԵՄ-ն, թե՛ այլ ուղղություններ շարունակում են աշխատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցային փուլին: Տարբեր կազմակերպություններից՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներից կոչեր են հնչում՝ գործընթացները տեղափոխել բանակցային փուլ ու ավարտել այն»,- հայտնել […]

̰
ՀՀ-ն կշարժվի դեպի ԵՄ այնքան, որքան ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ հնարավորություններ տրամադրել մեր երկրին․ Պարույր Հովհաննիսյան

16:32 03.11.2023

Այսօր մինչ ԱԺ-ում բյուջետային ծախսերին անդրադառնալը ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է ԵՄ հետ գործընկերության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջխաղացումները, դրանք են՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ԼՂ դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրումը, ԵՄ-ի եւ ԵՄ կառույցների հետ ոլորտային համագործակցությունն ու դրա խորացումը, իրավական փաստաթղթերով ստեղծված հանձնառությունների ամբողջական իրականացումը: «2024 թվականի ընթացքում նախատեսվում են […]

̰
2024 թ. ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ. Ֆինանսների նախարար

16:25 03.11.2023

2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին ներկայացնելով «2024 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը: Ըստ նախարարի՝ դրամաշնորհը տրամադրվում է երեք հիմնական ուղղություններով ծախսեր իրականացնելու նպատակով: […]

̰
«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն

16:20 03.11.2023

ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և անց է կացրել «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժությանը մասնակցել են ՀԱԷԿ-ի միջուկային (կամ) ճառագայթային ընդհանուր վթարների դեպքում ՓԾ գործելու պլանով նախատեսված ՆԳՆ ՓԾ ճառագայթային մոնիտորինգի 5 հիմնական խմբերը, որոնցում ներգրավվել են ծառայողներ՝ ՆԳՆ […]

̰
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ

16:14 03.11.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու պատվիրակությունների մասնակցությամբ:

̰
Կան որոշ խնդիրներ ՌԴ-ի հետ հարաբերություններում, մենք շատ բաներով բավարարված չենք․ Միրզոյան

15:48 03.11.2023

Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները, մենք կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավանդական մեր գործընկերների՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ում հետ մենք բազմաթիվ և կրկին բազմաոլորտ կապերով ենք կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Կան որոշ խնդիրներ այս՝ ՌԴ հետ հարաբերություններում. մենք շատ բաներով բավարարված չենք, շատ […]

̰
Մեզ համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

15:40 03.11.2023

Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Գիտեք, որ ես բոլորովին վերջերս Թեհրանում, մի քանի օր առաջ, ըստ էության, հանդիպեցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Նախկինում նաև նախկին նախարարին էի հանդիպել: Կան նաև հատուկ ներկայացուցիչները երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված և կա գործընթաց […]

̰
Ռուսաստանը քաղաքական կամք չի տեսնում Արևմուտքում և Կիևում՝ կայուն և արդար աշխարհի համար․ Լավրով

15:18 03.11.2023

Ռուսաստանը քաղաքական կամք չի տեսնում Արևմուտքում և Կիևում՝ կայուն և արդար աշխարհի համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես հաստատեցի մեր սկզբունքային մոտեցումները հակամարտության (Ուկրաինայում) կարգավորման վերաբերյալ: Դրանք քաջ հայտնի են, բայց մենք Արևմուտքում և Կիևում քաղաքական կամք չենք տեսնում կայուն և իսկապես արդար խաղաղության համար: Մեր մոտեցումն այն է որ, որ ապահովված […]

̰
Արարատ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ու հայկական կողմի սկզբունքների մասին

15:04 03.11.2023

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Այս մասին այսօր Ազգայն ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, […]

̰
Հայաստանում ԵՄ դիտորդների կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի

14:05 03.11.2023

Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով առաջիկայում համաձայնագիր կստորագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին: «Որպես նոր ոլորտ պետք է նշեմ նաև քաղաքական և անվտանգության ոլորտը: Այդ առումով արդեն իսկ արձանագրել ենք առաջընթաց՝ Հայաստանում […]

̰
Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք հիմա ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո է. Միրզոյան

11:57 03.11.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառ. […]

̰
Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում ներկայացրել է էթնիկ հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և Ռուբեն Վարդանյանի ծանր վիճակը

11:30 03.11.2023

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում հաղորդավար Քրիստիան Ամանփուրի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի մասին, ահազանգել նրանց վիճակի մասին: Այս մասին Աֆեյանը հայտնել է նաև X-ի իր միկրոբլոգում: «Ամանփուրի հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն. քննարկել ենք էթնիկ հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և Ռուբեն Վարդանյանի ծանր վիճակը»,-գրել է նա՝ կից ներկայացնելով […]

̰
Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի. Միրզոյան

11:20 03.11.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա […]

̰
Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը

11:11 03.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին: Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել […]

̰
BACK_TO_TOP