15:25 27.10.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով. «Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն […]
14:34 27.10.2023
Հայաստանի Հանրապետություն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին ներկայացված է ստորև: […]
13:15 27.10.2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև […]
11:52 27.10.2023
Իսրայելի իշխանությունները մտադիր են օրենք ընդունել, որը թույլ կտա ոստիկաններին կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք փակեն ճանապարհները պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ Ոստիկանության աշխատակիցներին պատրաստվում են թույլ տալ Իսրայելի քաղաքացիների դեմ մարտական զինամթերք օգտագործել։ Հրատարակությունը հավելում է, որ փոփոխություններն առաջ են քաշվել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի կողմից, […]
10:54 27.10.2023
Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Զինվորական դատախազը Զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջել է ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների ուսումնատեխնիկական հագեցվածությանը, զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորություններին, իրականացվող բարեփոխումների ընթացքին: Զինդատախազը հանդիպել է Զորամասի […]
10:12 27.10.2023
Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը մահացել է ո հոկտեմբերի 27-ին 68 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Չինաստանի նախկին վարչապետը հանկարծակի սրտի կաթված ստացավ և հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00:10-ին, մահացավ, «փրկարարական բոլոր միջոցառումների ձախողվեցին»։ Լի Կեցյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետի պաշտոնում հաստատվել է 2013 թվականի մարտին՝ […]
09:34 27.10.2023
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա վոն Քրամոնի կարծիքով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը զսպելու միակ միջոցն այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելն է։ Պատգամավորը նշում է՝ քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ պատժամիջոցներ չեն լինելու, կանգ չի առնի։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիոլա վոն Քրամոնն անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը, Հարավային […]
09:18 27.10.2023
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն […]
09:04 27.10.2023
Էսկալացիայի սկզբից մոտ 125 հազար իսրայելցի է տարհանվել, գրում է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության ղեկավար Յորամ Լարեդոյին։ «Հարավային և հյուսիսային շրջանների մոտ 125 հազար բնակիչներ տարհանվել են պետության կողմից ֆինանսավորվող հյուրանոցներ և հյուրատներ»,- թերթը մեջբերում է Լարեդոյի խոսքերը։ Նշվում է, որ Իսրայելի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը խորհուրդ է […]
08:56 27.10.2023
Եգիպտական Տաբայում՝ Իսրայելի հետ սահմանին, հրթիռի արձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, հաղորդում է եգիպտական Extra News հեռուստաալիքը։ «Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Գազայի հատվածում շարունակվող էսկալացիայի ֆոնին Տաբայում հրթիռ է ընկել, հինգ մարդ վիրավորվել է, վնասվել է բնակելի շենքը», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
08:38 27.10.2023
Նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում երկու տեղամասերի վրա, որոնք օգտագործվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և իրանամետ խմբավորումների կողմից, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ «Նախագահ Բայդենի հրամանով ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանական հարված են հասցրել արևմտյան Սիրիայում գտնվող երկու տեղամասերի, որոնք օգտագործվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա հարակից խմբերի […]
08:21 27.10.2023
Տարածաշրջանում իրավիճակը հաշվի առնելով՝ արդյո՞ք հնարավոր է թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Հարցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք շարունակում ենք մտածել, որ դա բխում է երկու կողմերի շահերից, դա բխում է տարածաշրջանի շահերից, դա բխում է ավելի լայն աշխարհի շահերից, որ այդ երկու երկրները հասնեն խաղաղության համաձայնագրի, և […]
22:43 26.10.2023
Վրաստանի վարչապետը կրկին հիշեցրել է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման հարցում Թբիլիսին պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին ասել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման իր խոսքում: Կոնկրտ ի՞նչ է ենթադրում Ղարիբաշվիլիի նախաձեռնությունը և ինչպե՞ս է Բաքուն վերաբերվում այս նախաձեռնությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօրվա այդ ֆորումի […]
21:34 26.10.2023
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի […]
15:32 26.10.2023
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման […]
15:06 26.10.2023
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
15:03 26.10.2023
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը […]
14:47 26.10.2023
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է: Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը եւ ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ առաջարկին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Հայաստանը, նոր գործընկերներ փնտրելով անվտանգության ոլորտում, ո՞ր երկրների […]
14:40 26.10.2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր խոսքը սկսել է` մեջբերումներ կատարելով ՀՀ գործող ազգային անվտանգության ռազմավարության երկու հոդվածներից: Ըստ նրա` առաջինը` ցեղասպանության կանխարգելումը, ՀՀ եւ ԼՂ բնակչության պաշտպանության պատասխանատվությունը` մեր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է: Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը: Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ` […]
14:21 26.10.2023
Լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է փոխարինվելու երեք երկրների փոխվարչապետերից կազմված հանձնաժողովն այլ հարթակով: Պատկերացում չունեմ նաեւ` ի՞նչ մակարդակով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, ո՞րն է լինելու աշխատանքային խումբը: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ լիագումար նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի […]
13:50 26.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է. «Հարգելի ՛ վարչապետներ, […]
13:26 26.10.2023
Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու արտահերթ նիստ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է ընտրված ավագանու անդամներին, խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: Արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը, Սարգիս Մադաթյանը: Փոխքաղաքապետերը հանդես են եկել ելույթներով: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Երևանի թիմը համալրած նոր պաշտոնյաները […]
12:36 26.10.2023
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
12:24 26.10.2023
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի այցը Հայաստան։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն […]
12:13 26.10.2023
Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60 տոկոսի: Օրենսդրական փոփոխությունները նպաստելու են արևային էներգիայի ոլորտի զարգացմանը: Նախագիծը գործադիրի հավանությանն է արժանացել: Կառավարության հոկտեմբերի 26-ի հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Առաջարկում ենք փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ Էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն […]
11:57 26.10.2023
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն: «Մեր մշտական և վճռական աջակցությունը չի տատանվում»,-հավելել է Լըկորնյուն՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման տեսանյութը: 🇫🇷🇦🇲 | La France se tient aux côtés de l’Arménie et des Arméniens. Notre soutien constant […]
11:52 26.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս սկզբունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,վարչապետնբ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Վրաստան այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի […]