12:13 26.10.2023
Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշիռը 2040թ.-ին կհասնի 60 տոկոսի: Օրենսդրական փոփոխությունները նպաստելու են արևային էներգիայի ոլորտի զարգացմանը: Նախագիծը գործադիրի հավանությանն է արժանացել: Կառավարության հոկտեմբերի 26-ի հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Առաջարկում ենք փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ Էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն […]
11:57 26.10.2023
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն: «Մեր մշտական և վճռական աջակցությունը չի տատանվում»,-հավելել է Լըկորնյուն՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման տեսանյութը: 🇫🇷🇦🇲 | La France se tient aux côtés de l’Arménie et des Arméniens. Notre soutien constant […]
11:52 26.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերջինիս սկզբունքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,վարչապետնբ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Վրաստան այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի […]
11:43 26.10.2023
Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։
11:40 26.10.2023
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել արտահերթ նիստ, որի օրակարգում քաղաքապետի տեղակալների ընտրության հարցն էր: Առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը: Նա ընտրվեց 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: 31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով տեղակալ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը: Հաջորդը տեղակալն է Սուրեն Գրիգորյանը՝ 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Քաղաքապետի չորրորդ տեղակալ ընտրվեց Սարգիս Մադաթյանը՝ 32 կողմ, […]
11:36 26.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես մշակույթի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, թանգարանային ոլորտի վերապատրաստումների անցկացման հնարավորությունները: Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նշելով, որ թանգարանային […]
11:26 26.10.2023
Երևանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով երկխոսությունը վարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանը: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազ […]
11:10 26.10.2023
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այցելել է Ջերմուկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։ «Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը […]
11:05 26.10.2023
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների ղեկավարները հայտարարել են Իսրայելի «դավաճանական և դաժան ագրեսիան» կասեցնելու մտադրության մասին։ Բեյրութում տեղի է ունեցել «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ Արուրիի և «Իսլամական ջիհադի» առաջնորդ Զիյադ ալ Նահալի հանդիպումը, հայտնում է The Times of Israel-ը։ Համաձայն «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող լրատվամիջոցներում […]
10:45 26.10.2023
Քանի դեռ Արևմուտքը չի հրաժարվել Մոսկվային զսպելու քաղաքականությունից, երկխոսությունը չի վերսկսվի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ և Ժնևում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը։ Վերջին տարիներին աշխարհի տարբեր ծայրերում տարածաշրջանային անվտանգությունը ենթարկվել է ամենալուրջ փորձություններին, աճում է լարվածությունը, աճում է ռազմատենչ հռետորաբանությունը, գոյություն ունեցող, երկարամյա տարածաշրջանային հակամարտությունները բորբոքվում […]
10:18 26.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
10:07 26.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում հայտնել է, որ տանկային գրոհ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով «մարտական գործողությունների հաջորդ փուլերին»։ «Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորված տանկային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտական գործողությունների հաջորդ փուլերին… Գործողության ընթացքում զինվորները հայտնաբերել և հարվածներ են հասցրել բազմաթիվ ահաբեկիչների, ահաբեկիչների ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների […]
09:27 26.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
00:07 26.10.2023
Հարց (Գեղամ Մանուկյան). Հոկտեմբերի 11-ին հարցում ենք ուղղել ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, Արթուր Խաչատրյանի և իմ անունից արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ, մասնավորապես ասելով. «Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունենք, […]
23:35 25.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին։ The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով – Պարոն վարչապետ, շնորհակալություն The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի համար։ Կսկսեմ ամենաբարդ հարցերից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն […]
23:01 25.10.2023
Հայաստանը պետք է անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացնի։ Այս մասին The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների պարագայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Ռուսաստանը չեն իրականացրել այն գործողությունները, որոնք նկարագրված են ՀԱՊԿ կանոնադրությունում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում։ […]
22:51 25.10.2023
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը չի կայանա: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Իրականում ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց մեկնել Բրյուսել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ ամենևին էլ պատահականություն չէ այն, որ հայտարարվեց այն մասին, որ Ալիևը չի մեկնի Բրյուսել՝ Թեհրանում 2 օր […]
20:37 25.10.2023
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը խորշելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար, ասել է. «Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի […]
18:11 25.10.2023
ԱԺ-ում լրագրողների հետ զրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում և ենթադրում է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումը չի կայացել՝ ադրբեջանական կողմի չեղարկման պատճառով. «Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության […]
17:00 25.10.2023
Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Այս մասին այսօր Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու […]
16:50 25.10.2023
Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ թեման քննարկել է նաև Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ «Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների […]
16:37 25.10.2023
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Առևտրի […]
16:23 25.10.2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին։ Կանադան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ակնկալում, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված […]
15:50 25.10.2023
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի եւ Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կարեն Թումանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությանը պատգամավորները կողմ […]
15:37 25.10.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր կողմը ժամանակ չի գտել Բրյուսելի եռակողմ հանդիպման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]
14:55 25.10.2023
Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով ու փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներում ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են պահանջներ՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների ու վերահսկողության: Այս մասին ԱԺ հերթական նիստի […]
14:40 25.10.2023
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում իրեն երբևիցե ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ արտգործնախարարություն կանչվելու վերաբերյալ հարցին: «Հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել, երբևիցե իրեն ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,-ասաց […]
14:18 25.10.2023
Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր […]
13:57 25.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին հարցին, ասել է, որ դեռ հստակ փոխըմբռնում չկա, շփումները շարունակվում են։ «Դեռ ոչ, հստակ փոխըմբռնում չկա, մենք շարունակում ենք մեր շփումները»,- լրագրողներին ասել է նա։