14:18 25.10.2023
Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր […]
13:57 25.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին հարցին, ասել է, որ դեռ հստակ փոխըմբռնում չկա, շփումները շարունակվում են։ «Դեռ ոչ, հստակ փոխըմբռնում չկա, մենք շարունակում ենք մեր շփումները»,- լրագրողներին ասել է նա։
12:28 25.10.2023
Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Մեր […]
11:57 25.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։ Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել […]
11:54 25.10.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։
11:48 25.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից մեկի՝ Թայասիր Մուբաշիրիի սպանության մասին, որը նախկինում զբաղեցնում էր շարժման ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնը։ «Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները սպանել են ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Թայասիր Մուբաշիրին: Նախկինում նա եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը», – ասվում է բանակի […]
11:21 25.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու […]
10:54 25.10.2023
Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց […]
10:39 25.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը գերազանցել է 100-ը, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորդանան գետի արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 95-ի։ «Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի Արևմտյան ափին հարյուր երեք մարդ է մահացել, նրանցից երկուսը մահացել են Իսրայելի օկուպացիոն բանտերում»,- ասվում է գերատեսչության […]
10:20 25.10.2023
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր […]
10:13 25.10.2023
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հոկտեմբերի 24-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Խորհրդարանը նաև կքննարկի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի […]
23:40 24.10.2023
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջեւ բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, կարեւորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության […]
22:38 24.10.2023
Ռուսաստանի Պետդուման հանել է քննարկումից օրինագիծը, որով առաջարկվում էր Հայաստանի քաղաքացիներին հայկական վարորդական իրավունքով աշխատանք կատարել Ռուսաստանում: Տրանսպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը հայտարարել է, որ նման արտոնության տրամադրումը Հայաստանին չի բխում Ռուսաստանի շահերից: Ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մոտ 4 տարի առաջ Ռուսաստանի Պետդուման ընդունել էր […]
21:36 24.10.2023
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ «Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
20:46 24.10.2023
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը X սոցիալական ցանցում կոչ է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անհապաղ հրաժարական տալ՝ նրան անվանելով ՄԱԿ-ը ղեկավարելու համար ոչ պիտանի։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների արշավին, պիտանի չէ ղեկավարել ՄԱԿ-ը: Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է […]
20:13 24.10.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ 2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
19:45 24.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար […]
19:27 24.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների […]
19:17 24.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարար Ան Դոկգունին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առեւտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն եւ հաջողված փորձը: […]
18:40 24.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ մարտավարական և ռազմավարական գործոնները հետաձգում են Գազայի հատվածում ցամաքային օպերացիայի իրականացումը, սակայն դա զինվորականներին պատրաստվելու ժամանակ է տալիս: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Times of Israel-ը։ «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային օպերացիայի: Մենք քաղաքական էշելոնների հետ որոշում կկայացնենք հաջորդ փուլի […]
18:06 24.10.2023
Հոկտեմբերի 25-26-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը կհաջորդի Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։
12:36 24.10.2023
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիր է ստորագրել։
11:49 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ […]
11:38 24.10.2023
Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը, եթե խորհրդարանն ընդունի համապատասխան օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Փոխնախարարն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում մեկ ավելացում է […]
11:31 24.10.2023
Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: […]
11:25 24.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Մհեր Մ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 24-ից Վոլգոգրադի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի ապօրինի կազմակերպումն ու անցկացումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]
10:43 24.10.2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է Գազայի հատվածի գերությունից երկու տարեց իսրայելցի կանանց ազատ արձակումը։ Կադրերում երևում է, թե ինչպես են համազգեստով մի քանի հոգի 79-ամյա Նուրիտ Կուպերին և 85-ամյա Յոխավեդ Լիֆշիցին հերթով ուղեկցում շտապօգնության մեքենայի մոտ և հանձնում բժիշկներին։ «Նրանց այս պահին ուղարկում են Իսրայելի բժշկական կենտրոն, կազմակերպված և հատուկ […]
10:35 24.10.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների հետ հեռացել է Իսրայելից, հայտնում է KP.ru-ն։ Դիվան երեխաների՝ Լիզայի և Հարրիի հետ տեղափոխվել է Կիպրոս։ Հրատարակության տվյալներով՝ նրանք նախատեսում են այնտեղ ապրել մոտ մեկ տարի։ Կատակերգու Մաքսիմ Գալկինի՝ ընտանիքի հետ հեռանալու մասին ոչինչ չի նշվել։ Ավելի վաղ Գալկինը հերքել էր Իսրայելից հեռանալու մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ կարող է […]
10:28 24.10.2023
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱ)» խորագրով դասընթացին։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման, գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։ Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի […]