11:03 17.10.2023
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի […]
10:42 17.10.2023
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ուկրաինական զորքերի հրետակոծության ժամանակ ուղիղ հարված է հասցվել քաղաքի Կույբիշևսկի թաղամասի բնակելի շենքին, հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։ «Հրթիռակոծության հետևանքով ուղիղ հարված է հասցվել Կույբիշևսկի շրջանի Ստեպանենկո փողոցի բազմաբնակարան շենքին», – գրել է Կուլեմզինը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման […]
10:25 17.10.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ ելույթ կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի բացմանը և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, որոնցից մեկը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ռուսաստանի ղեկավարն այցը կսկսի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Վո Վան Տհունգի հետ զրույցից։ Դրանից հետո նախատեսվում են ավելի շատ […]
10:17 17.10.2023
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին: Այս մասին հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և […]
10:08 17.10.2023
Այսօր Բաքվում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղի կունենա երկրորդ դատական նիստը։ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իբր «ցեղասպանություն իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու […]
09:53 17.10.2023
Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել […]
09:15 17.10.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Լառա Արթուրի Պետրոսյանին 2023 թվականի հոկտեմբերի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) պաշտոնում։ Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»:
09:09 17.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը կարող է ներգրավել ավելի շատ երկրներ և հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի և մարդկության ոչնչացմանը: Նման կարծիք է հայտնել իսրայելցի պատմաբան, «Սափիենս. մարդկության համառոտ պատմություն» բեսթսելլերի հեղինակ Յուվալ Նոա Հարարին։ «Որպես կանոն, կարգուկանոնը փլուզվում է, և դրան փոխարինելու է գալիս քաոսը: Դա տեղի է ունենում վերջին հինգից տասը տարիների ընթացքում: Այժմ մենք […]
08:50 17.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Իսրայել կատարած այցից հետո Բլինքենը լրագրողներին պատմել է Գազայի հատված մարդասիրական օգնություն ստանալու համար ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած ծրագրի մասին։ «Մենք ողջունում ենք Իսրայելի հանձնառությունը՝ աշխատելու այս պլանի վրա: Նախագահն անհամբեր սպասում է այս հարցի քննարկմանը, երբ այստեղ լինի չորեքշաբթի», – ասել […]
08:41 17.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին և «Ջիհադ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորող բանկին, հայտնել են զինվորականները: «Գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ և «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական օբյեկտների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը չի նշել բանկի անունը, որին նույնպես հարված է հասցվել: Հոկտեմբերի 7-ի առավոտյան […]
23:18 16.10.2023
Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]
21:25 16.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։
20:52 16.10.2023
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է եռնային Ղարաբաղում խնդիրների կատարումը։ «Ասկերանի շրջանում փակվել է ևս մեկ ժամանակավոր դիտակետ: 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ընդհանուր առմամբ, փակվել է ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
16:00 16.10.2023
Նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար, օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով, ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ի հերթական նիստում: Իրավակարգավորումների անհրաժեշտությունն […]
13:32 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Ջրվեժ-Գառնի ճանապարհին «Հոնդա Էլեմենտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է […]
13:24 16.10.2023
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» […]
11:48 16.10.2023
Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը վավերացնելու հարցում հոկտեմբերի սկզբին Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարքի խոցման հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hurriyet թերթը։ Հրատարակությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բավական սուր քննադատության է ենթարկում ԱՄՆ-ին այս միջադեպի համար։ Արդյունքում դա կարող է բացասաբար […]
11:29 16.10.2023
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ […]
10:49 16.10.2023
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն:
10:36 16.10.2023
1991-ին ՆԱՏՕ-ն խոստացել էր չընդլայնվել դեպի արևելք, մինչդեռ դաշինքի ընդլայնման «հինգ ալիք» է եղել, պայմանավորվածությունների չկատարման պատճառով շատ դժվար է երկխոսություն վարել նման մարդկանց հետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Դեռևս 1991 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա վարչակազմը մեզ ասաց, որ ՆԱՏՕ-ի ընդլայնում չի լինի դեպի արևելք, դրանից հետո տեղի ունեցավ ընդլայնման «հինգ ալիք»: Եվ […]
10:29 16.10.2023
Սպասվում է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում մարդասիրական հրադադարը կսկսվի կտևի հինգ ժամ, հայտնում է i24 հեռուստաալիքը։ «Իսրայելի կողմից սպասվող հումանիտար զինադադարը կսկսվի ժամը 9.00-ին միայն Գազայի հատվածի հարավային մասի համար և կտևի մոտ հինգ ժամ»,- նշում է հեռուստաալիքը։ Նշվում է, որ այս ընթացքում Գազայի որոշ բնակիչների թույլ կտան Ռաֆահ անցակետով մեկնել Եգիպտոս, իսկ […]
10:22 16.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի վրա, ասվում է զինվորականների Telegram ալիքի հրապարակման մեջ: «Կից ներկայացնում ենք երեկ և գիշերը Լիբանանում իրականացված հարձակումների տեսանյութը»,- ասվում է տեքստում։ Տեղադրված կադրերը ֆիքսել են այն պահը, երբ հրթիռները հարվածել են շենքին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օբյեկտին: Տեսանյութը՝ այստեղ:
10:14 16.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 399 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 425 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,18 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:04 16.10.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու […]
23:53 14.10.2023
Գազայի հատվածում իսրայելական զորքերի գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 400 մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Նրա հաղորդմամբ՝ «օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ուժերի հարձակումների զոհ է դարձել ավելի քան 400 մարդ, վիրավորվել՝ մոտ 1,5 հազարը»։
23:34 14.10.2023
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը Իսրայելի հետ հակամարտությունում կարող է անցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նախարարն ասել է, որ Իսրայելը և նրա կողմնակիցները պետք է «դադարեցնեն Գազայում խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները, քանի որ մի քանի ժամից կարող է շատ ուշ […]
23:05 14.10.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալբին Ֆարհանի հետ: Այս մասին հայտնել է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ պետքարտուղարը որոշել է շարունակել աշխատանքը Եմենում և Սուդանում հակամարտություններին վերջ տալու ուղղությամբ։ Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ Աբու Դաբիում Բլինքենը կխոսի Էմիրաթի նախագահ Մուհամեդ […]
22:54 14.10.2023
Լիբանանի հարավում տարեց զույգ է մահացել այն բանից հետո, երբ նրանց տունը խոցվել է իսրայելական բանակի արկից, հաղորդում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիբանանի հրթիռակոծության ժամանակ գրավյալ Շեբաա ֆերմաների շրջակայքում արկը հարվածել է լիբանանյան տան, ինչի հետևանքով տարեց ամուսիններ են մահացել։ Շաբաթ օրը բախումները շարունակվել են Լիբանանի իսլամական դիմադրության «Հեզբոլլահ» շարժման մարտիկների և իսրայելական […]
22:43 14.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր իսրայելցի զինվորականների զոհերի թիվը հասել է 279-ի, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի հայտարարությունը։ Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ զինվորականների զոհերի թիվը հասել է 258-ի։ «Իսրայելի պաշտպանության ուժերը շաբաթ երեկոյան հայտարարեցին, որ առնվազն 279 զինվոր է սպանվել ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման հետևանքով», – ասվում է […]
22:28 14.10.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հանդիպում է անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայումս Թել Ավիվում իրականացնում է անվտանգության իրավիճակի գնահատում Կիրիայում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Բենի Գանցի հետ միասին», – ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են […]