23:18 16.10.2023
Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում:
Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ուրբաթ օրը Politico պարբերականը սենսացիոն հոդված էր տպագրել, որում ներկայացվում էին որոշ մանրամասներ հոկտեմբերի 3-ի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և մի խումբ կոնգրեսականների հետ հեռախոսային կոնֆերանսի վերաբերյալ:
Ըստ այդ աղբյուրի՝ Բլինքենը իբրև թե ասել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է մոտակա շաբաթների ընթացքում հարձակում սկսել Հայաստանի դեմ: Պետդեպարտամենտը հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, որ Բլինքենը նման բան չի ասել, բայց այդ հոդվածում կային նաև այլ կարևոր բաներ, որոնք Պետդեպարտամենտը չի հերքում: Ինչի՞ց կարող ենք ենթադրել, որ ի տարբերություն առաջին պնդման, մնացածը համապատասխանում են իրականությանը:
Եվ ահա այդ մնացածի վերաբերյալ. ըստ նույն աղբյուրի՝ Բլինքենը կոնգրեսականներին տեղեկացրել է այն մասին, որ վարչակազմը մտադիր չէ այս անգամ օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից և ժամանակավորապես դադարեցնել հայտնի այդ 907 ուղղման գործողությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչու՞ միայն հիմա. դեռ քառօրյա պատերազմից առաջ էր խոսվում այն մասին, որ 907 ուղղումը վերականգնվելու է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ այս ակտի լիաժեք ուժը վերականգնվի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...