22:28 14.10.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հանդիպում է անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայումս Թել Ավիվում իրականացնում է անվտանգության իրավիճակի գնահատում Կիրիայում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Բենի Գանցի հետ միասին», – ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են […]
21:50 14.10.2023
Ուսումնական առօրյան հագեցած է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այս տարի մի քանի տասնյակ պատանիներ են ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Նրանց բերել է ոչ միայն լավագույնը լինելու հանգամանքը, այլև համոզմունքը, որ մոնթեական լինելը կոչում է և ճանապարհ դեպի բարձունք: Այս մասին է պատմում «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:14 14.10.2023
Արցախի հայաթափումից հետո, ռազմական սպառնալիքի այս պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի չափազանց բարդ այս շփումների համատեքստում վերջին օրերին դարձյալ ակտիվորեն խոսվեց, այսպես ասած, «անկլավներ»-ի մասին: Ո՞րն է սրա հիմքը և ի վերջո ինչպես է անհրաժեշտ վարվել այս դեպքում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
20:49 14.10.2023
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ հավատարիմ իր վախկոտ և ողբալի սովորությանը, անհետաքրքիր բանաձև է ընդունել, որը դեռևս դաժան մենության մեջ է թողնում հայերին: Որտե՞ղ է Ֆրանսիան»: @SecBlinken estime que l’Azerbaïdjan peut/va envahir bientôt […]
19:57 14.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ներկայումս լայնածավալ հարվածներ է հասցնում ահաբեկիչների թիրախներին», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
08:53 14.10.2023
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի: Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. […]
08:47 14.10.2023
Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից գերության մեջ է ավելի քան 120 խաղաղ բնակիչ։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից գերության մեջ է գտնվում ավելի քան 120 խաղաղ բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում […]
08:36 14.10.2023
Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ հայտնաբերվել են անհետ կորած իսրայելցիների դիերը, հայտնում է Haaretz-ը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հետևակային և զրահապատ ուժերը հայտնաբերել են անհետ կորած իսրայելցիների դիեր և իրեր, որոնք կարող են օգնել ազատել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցիներին»,- գրում է թերթը։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման […]
08:28 14.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» թիրախին Լիբանանի հարավում այն բանից հետո, երբ «անհայտ օբյեկտը» մտել է երկիր, հայտնում է զինվորական Telegram ալիքը: «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ հասցրեց Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախին՝ ի պատասխան Իսրայել անհայտ օդային թիրախների ներթափանցման»,- ասվում է հրապարակման մեջ: Հոկտեմբերի 7-ի […]
21:45 13.10.2023
Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են […]
21:32 13.10.2023
«Reuters» լրատվական գործակալության լուսանկարիչը սպանվել է Լիբանանի տարածքը իսրայելական կողմից հրթիռակոծելու ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է լիբանանյան Al Manar հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի հարավում գտնվող սահմանամերձ Ալմա ալ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել մի մեքենա, որում եղել են մի քանի լրատվական գործակալությունների լրագրողներ և Al-Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան Reuters-ի […]
21:14 13.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության […]
16:47 13.10.2023
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝ […]
16:42 13.10.2023
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական […]
16:28 13.10.2023
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին` հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի […]
16:14 13.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում […]
15:05 13.10.2023
Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու […]
14:02 13.10.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Տրաուբադելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը եւ առկա մարտահրավերները, խոսել դրանց լուծման ճանապարհներից: Պատգամավորն անդրադարձել է […]
12:57 13.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի, գործադիր իշխանության հարգելի անդամներ, Հարգելի պատգամավորներ, Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Տեղական ինքնակառավարման մարմիների հարգելի ներկայացուցիչներ, Հոգևոր հայրեր, […]
11:53 13.10.2023
Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը կեղծ է անվանել այն հաղորդագրությունը, ըստ որի Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել է պաղեստինցիներին անկլավի հարավից տարհանելու անհրաժեշտության մասին։ «Օկուպացիոն ռեժիմը փորձում են տարբեր ձևերով հեռարձակել և տարածել կեղծ քարոզչական հայտարարություններ՝ ձգտելով խուճապ առաջացնել քաղաքացիների շրջանում և վնասել մեր ներքին ճակատի համախմբվածությանը», – գրել է Մաարուֆը Facebook-ում: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը […]
11:38 13.10.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային […]
11:27 13.10.2023
Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված Թուրքիայի միջնորդական ջանքերը դժվար թե օգնեն հակամարտության կարգավորմանը: Այս կարծիքը մեջբերել է Politico թերթը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի և փորձագետների, որոնց անունները չեն նշվում։ «Ցանկացած միջնորդական ջանքեր այս պահին անհնարին առաքելություն են: Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կխուսափի ցանկացած փոխզիջումից, ինչը կարող է դառնալ խաղաղ բանակցությունների խոչընդոտներից մեկը»,- […]
11:21 13.10.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխարհին միասնության և հակամարտություններին վերջ դնելու կոչ է արել, որոնք խանգարում են մարդկությանը առաջ շարժվել: «Այսօր ոչ ոք չի կարող չզգալ այն իրադարձությունների ազդեցությունը, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր ծայրերում։ Բազմաթիվ հակամարտություններ են զարգանում, առճակատում է ծավալվում աշխարհի տարբեր ծայրերում։ Սա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք դա չի ուզում։ […]
10:51 13.10.2023
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի երդմնակալությունը տեղի ունեցավ Երևանի ավագանու հատուկ նիստում։ Արարողության մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո ներս բերվեց Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող դրոշը և զինանշանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան։ Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության համար […]
10:46 13.10.2023
ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեգարան ավարտել է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր վերջնականապես հեռացա Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից Արարատին նայելիս ես մտածում եմ՝ արել եմ ամեն ինչ՝ ներկայացնելու համար Արգենիտանան չափազանց դժվար ժամանակներում։ Մաղթում ենք ամենալավը քաջ և տոկուն հայ ժողովրդին։ Իմ […]
10:08 13.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունենում Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: «Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից: Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի […]
10:01 13.10.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամմանում կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի Գազայի բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքների բացման հարցը։ Այս մասին հայտնում է Ammon News լրատվական պորտալը։ Պետդեպարտամենտի ղեկավարը վաղ առավոտյան թագավորություն է ժամանել Իսրայելից, որտեղ սկսել է իր տարածաշրջանային շրջագայությունը։ Բլինքենի այցը նպատակ […]
09:44 13.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի հատվածի հարավ։ IDF-ի մամուլի ծառայությունը այս մասինայտարարություն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։ «Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին տարհանել իրենց տներից՝ իրենց իսկ անվտանգության և պաշտպանության համար: «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և շենքերի […]
09:27 13.10.2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին […]
09:10 13.10.2023
Իսրայելի բանակը Լիբանանը և Գազայի հատվածը գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն արգելված է միջազգային կոնվենցիաներով, ասվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ «Հիմնվելով ստուգված տեսագրությունների և ականատեսների վկայությունների վրա՝ Human Rights Watch-ը պարզել է, որ իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել […]