TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել տարհանել Գազա քաղաքի բնակիչներին

09:44 13.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի հատվածի հարավ։ IDF-ի մամուլի ծառայությունը այս մասինայտարարություն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։ «Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին տարհանել իրենց տներից՝ իրենց իսկ անվտանգության և պաշտպանության համար: «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և շենքերի […]

̰
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը

09:27 13.10.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին […]

̰
Իսրայելական բանակը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Լիբանանում և Գազայում. Human Rights Watch

09:10 13.10.2023

Իսրայելի բանակը Լիբանանը և Գազայի հատվածը գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն արգելված է միջազգային կոնվենցիաներով, ասվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ «Հիմնվելով ստուգված տեսագրությունների և ականատեսների վկայությունների վրա՝ Human Rights Watch-ը պարզել է, որ իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել […]

̰
Ագրեսիան, որը ԼՂ-ի բնակչությանը մղեց հարկադիր տեղահանման, էթնիկ զտումների բացահայտ դեպք է, որն իրականացվել է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո. Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ում

08:31 13.10.2023

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԳԱ 78-ի վեցերորդ կոմիտեում օրակարգի 80-րդ կետով՝ մարդկության դեմ հանցագործություններ. «Պարոն նախագահ, Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ծանր հանցագործություններ են հենց այն արժեքների և սկզբունքների դեմ, որոնք ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ: Հայաստանը ողջունում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին հոդվածների նախագծի շուրջ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարին

00:04 13.10.2023

Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի […]

̰
Իլհամ Ալիևը պատրաստ է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պաշտոնական ճանաչման գործընթացը

21:55 12.10.2023

Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու:  Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը: Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ:  Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի  են ակտիվացել: Թեմային […]

̰
ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թունիսում

20:15 12.10.2023

Աշխատանքային այցով հոկտեմբերի 6-ից 12-ը Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) հանդիպում է ունեցել Թունիսի գյուղատնտեսության, ջրային պաշարների և ծովային ձկնորսության նախարար Աբդ Ալմանամ Բալաաթիի հետ։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծելով ոլորտային գործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործարար համաժողովների անցկացման […]

̰
Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

20:09 12.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության․ Տիգրան Խաչատրյան

15:53 12.10.2023

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, խնդրեց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքը։ «Նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն

13:32 12.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝ եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից, բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։ Տեղահանված […]

̰
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի մտել․ վարչապետ

13:11 12.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:32 12.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և չորս ուղևորները, «ՎԱԶ-21703»-ի վարորդը և երեք […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

11:52 12.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ […]

̰
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները

11:45 12.10.2023

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Ուղիղ հեռարձակումը՝ ժամը 12:00, այստեղ:  

̰
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

11:23 12.10.2023

Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար […]

̰
Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ ոստիկանության և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

11:06 12.10.2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի […]

̰
Դատախազը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի և այլոց գործը հանձնել է դատարան

10:39 12.10.2023

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ […]

̰
Ղրղզստանում Պուտինը բանակցություններ կվարի Ալիևի հետ

10:30 12.10.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստան։ Այն Ռուսաստանի ղեկավարի այս տարվա առաջին արտասահմանյան այցն է։ Պուտինը Բիշքեկում հագեցած ծրագիր ունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հինգշաբթի աշխատանքային օրը կսկսվի Ալա-Արչա պետական ​​նստավայրում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ղրղզստանի իր գործընկեր Սադիր Ջապարովի պաշտոնական հանդիպումով։ Այնտեղ նրանք բանակցություններ կվարեն, որից հետո տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ղեկավարները […]

̰
Ռուսաստանը գրանցում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. Լավրով

10:25 12.10.2023

Ռուսաստանը տեսնում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո։ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել: Դրանք չեն […]

̰
Իրանն առաջարկել է իր տրանսպորտային միջանցքները ռուսական հացահատիկի արտահանման համար

10:00 12.10.2023

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը Մոսկվային առաջարկում է օգտագործել իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք երրորդ երկրներ ռուսական հացահատիկի արտահանման համար։ «Բանն այն է, որ Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները հոգալու համար, այլև իր տարածքը տրամադրել որպես միջանցք երրորդ երկրներ […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը

22:09 11.10.2023

Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է  World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի  այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]

̰
Հայ մրցավարները կսպասարկեն Մ19 ԵԱ խմբային փուլի հանդիպումները

19:38 11.10.2023

Հայաստանի մրցավարները կսպասարկեն հոկտեմբերի 11-ից 17-ը Չեխիայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային փուլի հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 10-րդ խմբի Չեխիա – Սան Մարինո, Չեխիա – Ֆինլանդիա և Ռումինիա – Չեխիա խաղերը կսպասարկեն Հենրիկ Նալբանդյանն ու Խաչատուր Հովհաննիսյանը։

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը

17:55 11.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/ տիրույթում: Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։ Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետության […]

̰
Պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում

15:25 11.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, […]

̰
ԼՂ-ն փաստացի ենթարկել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների հասցեական կոչերի․ Միրզոյանը՝ Բոնոյին

14:03 11.10.2023

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:05 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.10-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 10-ին, ժամը […]

̰
Իսրայելի դեմ երկրորդ ճակատն իրականում բաց է. Երուսաղեմի Ռազմավարության և անվտանգության ինստիտուտի նախագահ

11:57 11.10.2023

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իրականում արդեն երկրորդ ճակատ է բացել Իսրայելի հյուսիսում, իրավիճակը դեռ վերահսկելի է, բայց ամեն պահի հնարավոր է սրում, ասել է Երուսաղեմի Ռազմավարության և անվտանգության ինստիտուտի (JISS) պրոֆեսոր և նախագահ Էֆրեյմ Ինբարը։ «Երկրորդ ճակատն արդեն բացվել է, այս պահին լարվածությունը կարելի է բնութագրել որպես ցածր, բայց իրավիճակը կարող է սրվել ցանկացած պահի: Իսրայելը […]

̰
Պաղեստինի ԱԳՆ-ն հրապարակել է Գազայի հատվածի ավերածությունների արբանյակային լուսանկարները

11:33 11.10.2023

Պաղեստինի ԱԳՆ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել X սոցիալական ցանցում, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս ավերածություններ Գազայի հատվածի բնակելի թաղամասերում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին: «Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ագրեսիայի սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և թաղամասերի ինտենսիվ հարձակումների հետևանքով առաջացած խոշոր ավերածությունների մասշտաբները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ: Հոկտեմբերի […]

̰
Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օտարվել է օրենքի խախտմամբ. դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:05 11.10.2023

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն […]

̰
ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության կարողությունները՝ լուծելու փախստականների կարիքները. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար

10:50 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը հայտարարությամբ է հանդես եկել Երկրորդ կոմիտեի օրակարգի 19-րդ կետով, որը վերաբերել է «Կայուն զարգացում» թեմային: Նա ներկայացրել է, որ Հայաստանը խստորեն հավատարիմ է մնում 2030-ի օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթություն տալով ներառական, հավասար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ ապահովելուն և […]

̰
BACK_TO_TOP