TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանն ասել է, որ Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի ասոցացմանն անդամակցելու հարցում

17:09 01.10.2023

Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի: Եթե նրանք հրաժարվեն իրենց անարդար վերաբերմունքից հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա իրենք կուղղեն իրենց […]

̰
Հռոմի պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

16:39 01.10.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն տևական համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», – ասել է նա: «Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում […]

̰
Հիլարի Քլինթոնի դիմանկարը տեղ է գտել Պետդեպարտամենտի պատկերասրահում

15:58 01.10.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր էջ է բացել իր պատմության մեջ՝ ներկայացնելով ԱՄՆ 67-րդ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիմանկարը։ Նրա անունն ավելացվել է Պետդեպարտամենտի պատկերասրահում այնպիսի գործիչների շարքում, ինչպիսիք են առաջին պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը և նրա բազմաթիվ իրավահաջորդները: «Արվեստի այս գործերի հավաքածուն ոչ միայն պահպանում է դիվանագիտության պատմությունը, այլև թույլ է տալիս գնահատել ամերիկյան մշակույթի հարստությունը։»,-նշվում է Պետդեպարտամենտի […]

̰
Բորելը Կիևում հանդիպել է Զելենսկու և Կուլեբայի հետ

15:20 01.10.2023

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով նախօրեին չհայտարարված այցով ժամանել էր Օդեսա, կիրակի ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախարար Դմիտրի Կուլեբայի հետ զոհված զինվորների հիշատակը հարգելու արարողությանը», – գրել է Բորելը X սոցիալական ցանցում:

̰
Ֆրանսիացիներ, մոբիլիզացվե՛ք, այսօր՝ ժամը 14-ին, Հայաստանին աջակցող տարբեր ցույցերի միջոցով. ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի կոչը

13:38 01.10.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դարձյալ հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը կանխելու կոչով է հանդես եկել: «Եկեք միավորենք մեր ձայները՝ դադարեցնելու ջարդերը Ադրբեջանում և Թուրքիայում. Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ այս էթնիկ, մշակութային և կրոնական զտումների առջև: Հանրապետության նախագահը պետք է գործի»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ: Unissons nos voix pour […]

̰
Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը. վարչապետը շնորհավորել է Կիպրոսի նախագահին

12:05 01.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու […]

̰
ԼՂ-ում գեներալի և մյուս անձանց ձերբակալությունն ուղեկցվում է բնակչության զանգվածային փախուստով Հայաստան. Սլովակիայի նախկին վարչապետ

11:20 01.10.2023

Սլովակիայի նախկին վարչապետ, արդարադատության նախարար Յան Չառնագորսկու հայտարարություն է տարածել՝ ուղղված Սլովակիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին և Սլովակիայի գլխավոր շտաբի պետին։ Դրանում ասված է. «Հարգելի պարոն նախարար, ԶԼՄ-ներում մենք հետևում ենք ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը. վերջին տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և 1990 […]

̰
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

11:07 01.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական […]

̰
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

10:48 01.10.2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի առաքելության անդամներն առավոտյան ժամանել են Ղարաբաղ: Նրանք անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշվում է, որ վերջին անգամ նրանք Ղարաբաղում եղել են 30 տարի առաջ:

̰
Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 40 257 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից. ՀՀ վարչապետի խոսնակ

23:57 30.09.2023

Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է 900005002762: Շարունակվում են աշխատանքները տարբեր մարզերում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերով, սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության տարբեր միջոցներով ապահովման գործընթացը: «Լուրեր»-ի հաղորդմամբ` վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային […]

̰
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ի՞նչ հատկացումներ են նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակության ծախսերի աջակցության ծրագրով

20:44 30.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնել է. «Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: […]

̰
Հրապարակվել է տեսանյութ, թե ինչպե՞ս է ռուս խաղաղապահ զորախումբը մշտադիտարկում հրադադարի ռեժիմը ԼՂ-ում

20:19 30.09.2023

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը հայտնում է Լեռնային Ղարաբաղում Orlan-10 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հրադադարի հետագա մշտադիտարկման մասին. այս մասին X-ի հարթակում հայտնում է «ԼՂ դիտորդ» օգտատերը: Նշվում է, որ դիտարկումները մեկնարկել են այդ տարածքի օդանավակայանում գտնվող իրենց շտաբից: Կից հրապարակված են կադրեր, որոնք արվել են սեպտեմբերի 19-ից առաջ: Բայց մեթոդը նախկինում ևս կիրառվել է: Russia’s peacekeeping […]

̰
Թրամփը նմանակել է Բայդենին

20:07 30.09.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Ջո Բայդենի՝ իր ելույթների ժամանակ ինքնուրույն կողմնորոշվելու անկարողությունը։ Կալիֆորնիայում Թրամփի կողմնակիցների հանրահավաքում նկարահանված տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։ Նախկին նախագահը հիշել է, թե ինչպես Բայդենը չի կարողացել ելքը գտնել բեմից: Թրամփը նմանակել է Բայդենին, հարցնելով «որտե՞ղ եմ ես»՝, միաժամանակ ցույց տալով նրա շարժումները: Տեսանյութում լսվում են հանդիսատեսի ծիծաղն […]

̰
Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը․ պարեկային գործունեությունը կուժեղանա

17:53 30.09.2023

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը: Առաքելությունն այս մասին հայտնել է X-ի իր էջում․ «Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր՝ միանալու Հայաստանում Եվրոպական միության առաքելության ավտոպարկին։ Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,-ասված է հայտարարությունում: Today, […]

̰
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է եղել․ կա զոհ

17:07 30.09.2023

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆ կոմունայում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել, երկու անձ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Սեն-Լոյի մերձակայքում գտնվող Լա Մոֆ քաղաքում առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում: Վաթսունչորսամյա մի տղամարդ մահացել է, մեկ այլ 64-ամյա տղամարդ ծանր վիրավորվել է և ուղղաթիռով տարհանվել համալսարանական […]

̰
Էդմոն Մարուքյանը մանրամասնել է, թե ինչ պահանջներ են դրվում Ադրբեջանի առջև Հայաստանի կողմից ՄԱԿ-ի դատարան ներկայացրած հայցով

09:00 30.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել ՀՀ հատուկ […]

̰
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տնօրենը կոչ է արել Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել ցեղասպան Ադրբեջանին

08:40 30.09.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը կոչ է արել Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել ցեղասպան Ադրբեջանին, ինչպես նաև  ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումների համար Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու գործողություն։ Երիմյանի խոսքերը հնչել են Կապիտոլիումի ասուլիսում Արցախի և այլ հալածյալ քրիստոնյա համայնքների վերաբերյալ կազմակերպված միջոցառման ժամանակ: […]

̰
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

23:20 29.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը՝ 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 50-ամյա Ա. Ոսկանյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Տեղ գյուղից դեպի Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոբուսին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Nissan-ի ուղևորներ 13-ամյա Վալերի […]

̰
Ուկրաինայի Նիկոլաևի մարզում օդային տագնապ է հայտարարվել

22:41 29.09.2023

Ուկրաինայի Նիկոլաևի շրջանում օդային տագնապ է հայտարարվել, վկայում են Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալները։ Ըստ քարտեզի տվյալների՝ Նիկոլաևի շրջանում ահազանգը հնչել է 20.49-ին։ Միաժամանակ տագնապ է հայտարարվել Խերսոնի շրջանի՝ Կիեւի կողմից վերահսկվող հատվածում։ Ավելի վաղ ուրբաթ օրը ողջ Ուկրաինայում օդային տագնապ էր հայտարարվել, սակայն որոշ ժամանակ անց ահազանգը չեղարկվել էր։

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

22:08 29.09.2023

Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:  Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ

21:56 29.09.2023

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ խնդրելով իշխանություններին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ «Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման ժամանակավոր միջոցներ նշանակելու վերաբերյալ՝ «Ռասայական […]

̰
Կարևոր է, որ ՄԱԿ-ի այցը Լեռնային Ղարաբաղ տեղի ունենա անհապաղ. Գերմանիայի արտգործնախարար

21:40 29.09.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը X-ի իր միկրոբլոգում խոսել է ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հրատապության մասին: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դուռը միջազգային հանրության աչքերի և ականջների առաջ. տեղում իրավիճակի սեփական, անկախ պատկերացումն ավելի հրատապ է, քան երբևէ: Ուստի կարևոր է, որ ՄԱԿ-ի այցը […]

̰
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

16:59 29.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ: «Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք […]

̰
Հարյուրավոր մարդիկ կորցրել են կապը իրենց հարազատների հետ և դիմում են մեզ՝ այս հարցում աջակցություն ստանալու համար․ ԿԽՄԿ

16:02 29.09.2023

Որպես տարածքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպություն՝ մեր թիմերը օգնություն են տրամադրում կարիքավոր մարդկանց: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։ «Հաշվի առնելով հումանիտար կարիքները՝ ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում՝ ավելացնելով առողջապահական, դատաբժշկական, զինամթերքով աղտոտված տարածքների, պաշտպանության և այլ ոլորտներում մասնագիտացած իր անձնակազմը: Վերջին օրերին աշխատել ենք հետևյալ ուղղություններով. Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած […]

̰
Քննարկվել են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները

15:55 29.09.2023

Օրենքի նախագծով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաեւ զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ պաշտպանության […]

̰
Հունաստանն առաջիններից է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին

15:29 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, […]

̰
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

15:20 29.09.2023

Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։ Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցեցին, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ […]

̰
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

15:16 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները: Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ: Քննարկվել են միջխորհրդարանական […]

̰
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային բարդ իրադրության, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

13:10 29.09.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում սեպտեմբերի 29-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյին: Շնորհավորելով գործընկերոջը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդիր մարմինների միջեւ շփումները կակտիվանան՝ նպաստելով երկկողմ եւ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը: Կողմերը միակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների առաջմղման […]

̰
ԱՄՆ-ը բավականին լուրջ է տրամադրված ԼՂ-ում միջազգային առաքելություն ուղարկելուն. Մեթյու Միլլեր

11:48 29.09.2023

ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների […]

̰
BACK_TO_TOP