TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական դիրքերին

09:11 03.10.2023

Երկուշաբթի երեկոյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել սիրիական զինված ուժերի դիրքերին երկրի արևելքում՝ Դեյր էզ Զորի մերձակայքում, ինչի հետևանքով երկու սիրիացի զինծառայող է վիրավորվել, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան՝ ժամը 23:50-ի սահմաններում, իսրայելական հակառակորդը օդային հարձակում է իրականացրել Դեյր էզ Զոր քաղաքի մերձակայքում գտնվող մեր զինված ուժերի մի շարք դիրքերի վրա. […]

̰
Հնդկաստանը Կանադայից պահանջել է հետ կանչել մոտ 40 դիվանագետների

09:00 03.10.2023

Հնդկաստանը Կանադայից պահանջել է մինչև հոկտեմբերի 10-ը հետ կանչել մոտ 40 դիվանագետի, հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: «Նյու Դելին Օտտավային ասել է, որ մինչև հոկտեմբերի 10-ը պետք է վերադարձնի մոտ 40 դիվանագետի», – գրում է թերթը: Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Հնդկաստանը սպառնացել է չեղարկել դիվանագիտական ​​անձեռնմխելիությունը այն դիվանագետների համար, ովքեր կմնան նշված […]

̰
Մենք չենք խուսափի համապատասխան գործողություններ ձեռնարկելուց՝ արձագանքելու ԼՂ-ում վայրագությունների մեղադրանքին, երբ տեսնենք ապացույցներ. ԱՄՆ պետդեպ

08:40 03.10.2023

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում կատարվողը էթնիկ զտում է, երբ տասնյակ հազարավոր հայեր լքել են երկիրը, երբ Ստեփանակերտը դարձել է «ուրվական քաղաք». այս մասին հարցին ճեպազրույցում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Այսպիսով, մենք լրջորեն ենք վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մեղադրանքին: Մենք կապի մեջ ենք իրավիճակի վերաբերյալ տեղում շփում ունեցողների հետ։ Մենք […]

̰
Նիգերում ջիհադիստների հարձակման հետևանքով զոհվել է մոտ 30 զինվոր

08:27 03.10.2023

Նիգերում ենթադրյալ ջիհադիստների հարձակման հետևանքով 29 զինվոր է զոհվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նշվում է, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը պաշտպանության և անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել Մալիի հետ սահմանին։ Նահանջելիս ստորաբաժանումներից մեկը ենթարկվել է համալիր գրոհի Տաբատոլ գյուղից հյուսիս-արևելք, որի ընթացքում «հարյուրից ավելի ահաբեկիչներ» կիրառել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ականապատ մեքենաներ: «Նախնական […]

̰
102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

23:42 02.10.2023

ԱՄՆ 102-ամյա բնակչուհի Փերլ Թեյլորը սոցիալական ցանցերում բացահայտել է երկարակեցության գաղտնիքը և պատմել, թե ինչ է անում մտքի սրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է Insider-ը։ Կուբացի կինը, ով ապրում է ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, պարբերաբար խորհուրդներ է տալիս սննդի և մաշկի խնամքի վերաբերյալ TikTok սոցիալական ցանցում։ Թեյլորի մասնակցությամբ վերջին տեսանյութերից մեկը հավաքել է […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

22:05 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի գլխավորությամբ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք […]

̰
Արարատ Միրզոյանը դիվանագետներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքները

21:31 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի […]

̰
Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրները լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

21:23 02.10.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերին ու հետագա քայլերին ուղղված քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոնին», որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին

20:54 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին: Կողմերը քննարկել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը:

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը

20:05 02.10.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

̰
Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

15:08 02.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը: Նա […]

̰
Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում

11:55 02.10.2023

Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Պատմական այց Եղեգնաձոր, Գորիս, Լաչին. մարդասիրական մարտահրավերները հսկայական են. Ռիչարդ Կիրակոսյան

11:28 02.10.2023

Նորվեգացի դիվանագետ, հասարակական գործիչ Թիմոթի Սթրեյթը,  քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ուղեկցությամբ այցելել են Եղեդնաձոր, Գորիս և Լաչին, հետևել բռնի տեղահանված հայերի գաղթին: Այս մասին X սոցիալական ցանցում նրանք գրել են. «Պատմական այց… Շնորհակալություն EUMA-ին հնարավորություն տալու տեսնելու, թե ինչպես են ավելի քան 100,000 մարդ լքում իրենց տները այն […]

̰
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

11:14 02.10.2023

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը: «ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ գործի հետաքննությունը և նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան: Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե ցեղասպանություն կատարելու համար։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

̰
Արդարադատության նախարարը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

10:51 02.10.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և […]

̰
Այսօր տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

10:40 02.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել էին Եվլախում՝ սեպտեմբերի 29-ին։

̰
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

00:28 02.10.2023

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 1-ին Թեհրանում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ mehrnews.com-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը գեներալ Ահմադիանը մատնանշել է կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար յուրաքանչյուր կողմի ջանքերի անհրաժեշտությունը: «Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության […]

̰
Արդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների սովորական կործանարար խելագարության պայմաններում. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն

23:56 01.10.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը շարունակում է X-ի իր հարթակում անդրադառնալ ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողն է: Նա մասնավորապես գրել է. #Ստեփանակերտի մուտքի «Մենք ենք մեր սարերը» քանդակը տասնամյակներ շարունակ խորհրդանշել է Արցախը։ Բոլոր հայերը նրան անվանակոչել են «Տատիկ և Պապիկ»: Արդյո՞ք այս […]

̰
Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային շահը չէ. ԱՄՆ կոնգրեսական

23:46 01.10.2023

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր հարթակում կիսվել է ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման մասին պատմող The Gardian-ի ««Ադրբեջանը հողի քաղցած է». հայերը վախենում են, որ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»» վերտառությամբ հոդվածով, որին կից գրել է. «Անիմաստ է ասել, թե Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի պատճառով, սակայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային […]

̰
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը խաղաղապահներին են հանձնել 45 զրահամեքենա. ՌԴ ՊՆ

23:27 01.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը շարունակում են ռուս խաղաղապահներին ռազմական տեխնիկա և սպառազինություն հանձնել։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հոկտեմբերի 1-ի դրությամբ հանձնվել է 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային մեքենա, 28 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա (օդային պաշտպանություն), 63 միավոր դաշտային հրետանի, բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS) և ականանետեր»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Բայդենն ակնկալում է Կոնգրեսից Ուկրաինային օգնելու առանձին օրինագիծ

22:25 01.10.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր բյուջեի հաստատման ժամանակ ասել է, որ Կոնգրեսից, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիից, շտապ ակնկալում է Ուկրաինային օգնելու առանձին օրինագիծ։ «Նրանք ասացին, որ կաջակցեն Ուկրաինային առանձին քվեարկությամբ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող ընդհատել ամերիկյան օգնությունն Ուկրաինային: Ես ակնկալում եմ, որ խոսնակը կկատարի իր պարտավորությունը՝ ապահովելու ընդունումը»,- […]

̰
Երեքշաբթի Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կժամանի Հայաստան

21:08 01.10.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր հարթակում հայտնել է, որ երեքշաբթի օրը կմեկնի Հայաստան։ Նա կիսվել է նաև երկրի Ազգային ժողովի X-ի հարթակում ներկայացված իր ելույթով: «Ոչ մի երկիր Հայաստանին ավելի չի օգնում, քան մեր երկիրը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը կայացել են Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,-հայտարարել է տիկին Կոլոննան: Je me rendrai mardi en #Arménie. […]

̰
ԱԽ քարտուղարը Իրանում հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները

20:52 01.10.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը […]

̰
Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը ԼՂ-ից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում

20:19 01.10.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Աքբար Ահմադիանի հետ

20:01 01.10.2023

Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

̰
ԼՂ-ում ՄԱԿ-ի առաքելության կողմից ոչինչ չկա պաշտպանելու, բացի հորթերից, կովերից և խոզերից. Le Figaro Magazine-ի փոխտնօրեն

19:28 01.10.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ խոսելով գրեթե դատարկված Արցախում նրա անելիքների մասին: «Շատ, շատ օգտակար ՄԱԿ-ի այս առաքելությունը ամայացած Արցախում, հիմա, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հետապնդվել են (եթե նրանց չեն սպանել) ադրբեջանցիների կողմից: Ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու, բացի հորթերից, կովերից և […]

̰
Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

19:09 01.10.2023

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին։ «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։ Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար […]

̰
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

19:01 01.10.2023

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն: «Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։ Նշվում է, որ հանդիպումների […]

̰
Ուկրաինայի երկու շրջաններում օդային հարձակման ահազանգ է հայտարարվել

18:43 01.10.2023

Նիկոլաևի և Խարկովի մարզերում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին են վկայում բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալները։ Ժամը 16:24-ին ահազանգ է ստացվել Խարկովի մարզում. 17 րոպե անց Նիկոլաևսկայան նույնպես հայտնվեց կարմիր գոտում։ Սիրեններ են հնչել նաև Կիևի կողմից վերահսկվող ԿԺԴՀ-ի և Խերսոնի շրջանի շրջաններում:

̰
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի ասոցացմանն անդամակցելու հարցում

17:09 01.10.2023

Թուրքիան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից (ԵՄ)՝ կապված միությանը միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի նոր նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպել է սպասել 60 տարի: Եթե նրանք հրաժարվեն իրենց անարդար վերաբերմունքից հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա իրենք կուղղեն իրենց […]

̰
BACK_TO_TOP