TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

22:57 20.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 179, 181, 183, 185 շենքեր, Անդրանիկի փ. 82, 84, 86 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. 39 շենք, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոց 99-155 առանձնատներ, Նորք 1, 9, […]

̰
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

21:45 20.09.2023

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես փոխանցում է «Լուրերը», ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Անդրադառնալով ԼՂ դեմ ագրեսիային՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում վայր չդնեին զենքերը, Ադրբեջանը «կգնար մինչև վերջ»: Ադրբեջանի նախագահը նշել է՝ ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում զինտեխնիկայի և զենքերի հանձնման գործընթացն արդեն սկսվել […]

̰
Ժոզեպ Բորելը տարածաշրջան կուղարկի Տոյվո Կլաարին

21:34 20.09.2023

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջան է ուղարկում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ղարաբաղցի հայերի դեմ ռազմական գործողությունը, ես որոշել եմ ուղարկել Տոյվո Կլաարին տարածաշրջան։ Նա կտեղեկացնի իրավիճակի մասին»,-գրել է նա X սոցիալական ցանցում: In view of […]

̰
Բլինքենն ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան. Միրզոյան

21:15 20.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր հարթակում ներկայացրել էՆյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած զրույցի մասին: Մասնավորապես գրել է. «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ոճրագործությունների դեմ։ Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»: In conversation w/🇺🇸@SecBlinken emphasized that urgent international […]

̰
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

20:48 20.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:

̰
Բաքուն պետք է այժմ երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները. Լյուք Քոֆի

20:42 20.09.2023

«Heritage Foundation» ամերիկյան հետազոտական կազմակերպության արտաքին քաղաքականության կենտրոնի նախկին տնօրեն, Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆին Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և նորմալացման հույս է հայտնել: Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում «Սա օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Այժմ, երբ Բաքուն իրավամբ ունի լիակատար ինքնիշխանություն իր տարածքի վրա, նա պետք է լրացուցիչ […]

̰
Կրեմլը Ղարաբաղն անվանել է Ադրբեջանի ներքին գործ

20:26 20.09.2023

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Ադրբեջանը գործում է նրա տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- ասաց նա։

̰
Ադրբեջանին հաջողվել է կուլ տալ Արցախը, բայց դեռ շուտ է խոսել մարսելու մասին. ռազմաքաղաքական հարցերով փորձագետ

19:48 20.09.2023

Արցախում հրադադար հաստատելու պայմանների շուրջ «Հորիզոն»-ի հարցերին պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը. «Ըստ էության, մի քանի փորձեր են եղել Արցախի և Բաքվի միջև բանակցությունների, բայց այդ բանակցությունները հաջողություն չեն գրանցել, որովհետև Ադրբեջանը խոսել է մաքսիմալիստական լեզվով և պարտադրել է ընդունել իր բոլոր պայմանները և, ըստ էության, այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել հրադադարի […]

̰
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

19:11 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ անդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկինում՝ Twitter-ում) գրել է, որ քննարկել են «խորապես մտահոգիչ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- գրել է Բորելը։ Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է […]

̰
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

16:41 20.09.2023

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախյան կողմն ունի կորուստներ և վիրավորներ, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանը լայնածավալ հաձակում է իրականացնում, որը թեև երեկ՝ օրվա ընթացքում մի փոքր նվազեց, սակայն […]

̰
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ ամուր դաշինքի նախադրյալների մասին

12:26 20.09.2023

Իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունն ունեն բոլոր նախադրյալները ամուր դաշինք ստեղծելու համար, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ Թեհրանում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կհանգեցնի խաղաղության և կայունության միջազգային ասպարեզում», – ասել է Աշտիանին։ Նրա կարծիքով, վերջին […]

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու. ՌԴ ՊՆ

11:54 20.09.2023

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան երկու հազար մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

̰
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին

11:36 20.09.2023

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն. Արտակ Բեգլարյան

11:09 20.09.2023

Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի […]

̰
Եթե պետությունները չկանգնեն Ադրբեջանի դեմ, ապա պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցության համար. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

11:02 20.09.2023

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ահազանգ է հնչեցնում արցախահայերի համար, ովքեր այս պահին ենթարկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի հարձակմանը։ «Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրա հետ կապված բժշկական շտապ օգնության խնդիրների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարվածներից և խաղաղ բնակավայրերի զանգվածային գնդակոծությունից […]

̰
Ադրբեջանի համար չափազանց կարևոր է իրավիճակի դեէսկալացումը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը. Բլինքեն

10:50 20.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X -ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և խնդրել նրան անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի համար չափազանց կարևոր է իրավիճակի դեէսկալացումը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», –գրել է նա: I spoke to Azerbaijani President Aliyev today and urged him to immediately cease military actions […]

̰
Միրզոյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ԵՄ-ի հստակ քայլերի անհրաժեշտությունը

10:04 20.09.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը ընդգծել է միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպական Միության և իր անդամ պետությունների համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունները կանխելու նպատակով: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում […]

̰
Արդարադատության միջազգային դատարանին ծանուցվել է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առկա հետևանքների մասին

09:38 20.09.2023

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ծանուցել է Արդարադատության միջագային դատարանին երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

̰
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ-ում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

08:22 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ԼՂ ժողովրդի նկատմամբ

19:39 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանի և Պարույր Հովհանիսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիան […]

̰
Հենց հիմա Ադրբեջանը կատարում է մարդկության դեմ իր հերթական հանցագործությունը․ Մարուքյան

18:41 19.09.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է․ «Հենց հիմա Ադրբեջանը կատարում է մարդկության դեմ իր հերթական հանցագործությունը, իսկ միջազգային հանրության գործող անձինք սահմանափակվում են հայտարարություններով, որոնք բոլորովին զուր են»,- գրել է Մարուքյանը՝ հրապարակելով տեսանյութ։   Presenting an evidence that Azerbaijan has targeted civilian infrastructure and civilians. Right now, Azerbaijan […]

̰
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

18:14 19.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:15 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.50-ին, Երևանի Թամանյան փողոցի շենքերից մեկի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ ընկնելու հետևանքով 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.25-ին, […]

̰
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:44 19.09.2023

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել […]

̰
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը

11:40 19.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի բացման համերգը. կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Հատկանշական է, որ […]

̰
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

11:28 19.09.2023

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար: Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում […]

̰
Երևանի ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկ

11:18 19.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ից, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի է ունենում պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն […]

̰
Դատախազությունը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ

11:10 19.09.2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող […]

̰
Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովի ժամանակ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու համար

10:26 19.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Նամակում ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունել Ձեզ և խորին երախտագիտություն հայտնել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ձեր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, այս ծանր պահին մեր […]

̰
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն. ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ

10:09 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում […]

̰
BACK_TO_TOP