10:01 16.09.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոփոխություններ: Մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Վիլլի Կալաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության […]
08:14 16.09.2023
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամային իրավիճակի և էթնիկ զտման սպառնալիքի վերաբերյալ։ Նամակում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չիրականացմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելու նպատակադրված […]
20:55 15.09.2023
Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Լեհաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ, շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ, Վոյչեխ Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի […]
19:46 15.09.2023
Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ […]
16:23 15.09.2023
Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակումները՝ որպես պատժամիջոցների ռեժիմի մաս, այս երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հրապարակման մեջ։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել վեց կազմակերպություններ և չորս անձինք: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել Իրանի տարբեր շրջանների բանտերի, ինչպես նաև այս երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, […]
15:57 15.09.2023
Իրավիճակն Ուկրաինայում ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք չի փոխվի, միայն ամերիկացի նոր առաջնորդը կկարողանա հիմք ստեղծել բանակցությունների և հակամարտության կարգավորման համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է հոլանդացի իրավապաշտպան, «Հաագայի խաղաղության նախագծեր» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Յակոբ դե Յոնգը: Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ը ներկայումս չի տեսնում Ուկրաինայում հակամարտությունը […]
13:27 15.09.2023
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` ՀՀ դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով: Ստորև ներկայացված են վերոնշյալ դասարանների դասագրքերի և ուսումնական նյութերի հղումները, որոնք տեղադրված են նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում»: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների որոշ առարկաների (2-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու», 5-րդ դասարանում՝ «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», […]
12:43 15.09.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները: Զրուցակիցներն ընդգծել են […]
11:19 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Ռոդրիգո Չավես Ռոբլեսին Կոստա Ռիկայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք և կամրապնդենք Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոստա Ռիկայի ժողովրդին` խաղաղություն և […]
11:15 15.09.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել […]
11:11 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
11:05 15.09.2023
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի […]
10:59 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։
10:48 15.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը դարձյալ կոչ է անում Կոնգրեսին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին X-ի իր հարթակում գրել է նա: «Քանի որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դիտարկում է Պաշտպանության հատկացումների մասին օրինագիծը, Կոնգրեսին կոչ եմ անում դադարեցնել օգնությունն Ադրբեջանին: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը դադարեցրել է անհրաժեշտ օգնությունը ավելի քան 120 հազար մարդու։ Ժամանակն էական է: […]
10:30 15.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Տիգրան Ավինյանին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: «Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը»,- գրել է նա:
10:26 15.09.2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։ «Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը: […]
09:13 15.09.2023
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել: Նա չի […]
23:59 14.09.2023
Բաթումիում անցկացվող Ad Black Sea 2023 միջազգային գովազդային փառատոնի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ ռուսներին և բելառուսներին մասնակցել, РИА Новости-ին հայտնել են փառատոնի ղեկավարությունից։ «Փառատոնի ղեկավարության քաղաքականության համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին արգելվում է մասնակցել միջոցառմանը, դա վերաբերում է և՛ ընկերություններին, և՛ անհատներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Պարզաբանել են, որ փառատոնի կայքում տոմսեր գնելիս Ռուսաստանն […]
21:57 14.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն թաղ. 1, 2, 9, 10 փողոցներ մասնակի, Մարգարյան 1-ին նրբ․ 1, 4, 6, 12 և Մարգարյան 2-րդ նրբ․ 2, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Չեխովի փ․ 48, 50, […]
21:36 14.09.2023
Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են իրենց մարտունակությունը և կոչնչացվեն։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի վերացման մոնիթորինգի գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը, ով նախկինում ծառայել է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետախուզությունում։ «Նրանց ուժերը սպառվել են։ Ոչ զինվոր ունեն, ոչ տանկ, ոչ հետևակի մարտական մեքենաներ, ոչ մի բան չմնաց։ Նրանք պարզապես […]
21:22 14.09.2023
Ուկրաինայի գյուղատնտեսությունը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրամիության գյուղատնտեսության համար, PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Քշիշտոֆ Թելուսը։ «Մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն փաստի նկատմամբ, որ ուկրաինական գյուղատնտեսությունը վտանգ է ներկայացնում հարևան երկրների, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի գյուղատնտեսության համար», – ասել է Թելուսը: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ին […]
20:55 14.09.2023
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում: Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը: «Մենք խորապես […]
20:21 14.09.2023
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում հայտնեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին: Նա նշեց, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ […]
20:09 14.09.2023
2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան քսան գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Սիրիայից: Նույն օրը՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա «Ճանապարհ դեպի մահ․ Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» […]
19:58 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական […]
19:40 14.09.2023
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։00-ին, կանցկացվի մայրաքաղաքի երթ, որի ավարտին տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հայտնում է այս մասին՝ գրելով. «Վաղը ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից քայլում ենք մայրաքաղաքի երթով, ինքնիշխանության երթով, պետականության երթով: Ինձ համար պատիվ է ձեզնից մեկը լինել»:
19:30 14.09.2023
ԱՄՆ Սենատում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ: «Գնահատական Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին» խորագրով են անցկացվում լսումները: Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` արգելելով Հայաստանից մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում: