TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Էնթոնի Բլինքեն

10:03 19.09.2023

ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Խիստ անհրաժեշտ պաշարների այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղղակի բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա: Միացյալ Նահանգները պատրաստ […]

̰
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

09:47 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, […]

̰
Էրդողանը ենթադրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի

09:40 19.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կձգձգվի։ Նա նաև նշել է, որ համագործակցում է Ռուսաստանի հետ և վստահում է նրան ոչ պակաս, քան Արևմուտքին։ «Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ (Ռուսաստան – նշում է ՏԱՍՍ-ը): Վերջին 50 տարիների ընթացքում մենք կանգնած ենք Եվրամիության շեմին, և այս պահին ես Ռուսաստանին վստահում եմ ոչ պակաս, […]

̰
Էրդողանն ասել է, որ Շվեդիան բավարար քայլեր չի ձեռնարկում ՆԱՏՕ-ին միանալու համար

08:47 19.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անբավարար է անվանել Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման ուղղությամբ։ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի դիմումը դեռևս չի ստացել հունգարական և թուրքական վերջնական հավանությունը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Վիլնյուսում […]

̰
105-ամյա ամերիկուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

23:12 18.09.2023

ԱՄՆ-ում Իլինոյսի 105-ամյա բնակչուհին նշել է իր տարեդարձը և բացահայտել երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հաղորդում է Evanston Round Table-ը: Էվանսթոնից Ռութ Մյուլլերը նշել է իր կարևոր իրադարձությունը: Մինչ ամուսնությունը կինը հեռագրավարուհի է աշխատել։ 1944 թվականին նա ամուսնացել է և հետո ամբողջ կյանքն աշխատել ամուսնու ոսկերչական արհեստանոցում։ «Tree Crowns Park» ծերանոցում կնոջը շնորհավորելու էին եկել երկու […]

̰
Մարտակերտի շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է ԼՂ-ի զինված կազմավորման մեկ զինծառայող. ՌԴ ՊՆ

20:43 18.09.2023

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող. այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»-նշվում է հաղորդագրությունում: Տեղեկագրում ասվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի` երկու […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր

20:28 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների […]

̰
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին

20:19 18.09.2023

Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ […]

̰
Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով ԼՂ բնակչության շահերից. Զախարովա

20:12 18.09.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.ԶախարովաN մեկնաբանել է ռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական […]

̰
Ի՞նչ եղանակով է առաջարկում քաղաքապետ ընտրել Հայկ Մարությանը. նա ներկայացրել է խմբակցության նիստի արդյունքում կայացրած որոշումը

19:50 18.09.2023

«Ազգային առաջընթաց» նորաստեղծ խմբակցության առաջին նիստն է տեղի ունեցել, որի արդյունքների մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը: Նա հայտարարել է, որ վերահաստատում է իրենց դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում են։ Երևանի ավագանիում կա 65 մադատ, որից 24 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ: Քաղաքապետի […]

̰
Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը

19:28 18.09.2023

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար: Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում […]

̰
Սպիտակ տունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին. պատճառն ամերիկացիների ձերբակալություններն են

18:35 18.09.2023

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու սկսված գերիների փոխանակման գործընթացը, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ CNN-ի փոխանցմամբ՝ դեռ չհայտարարված պատժամիջոցները կվերաբերեն հետախուզության նախարարությանն ու Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:։ «Դրանք (պատժամիջոցները) կապված են Իրանում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորման […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

14:26 18.09.2023

Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա անչափահասների, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 15-ին, ժամը […]

̰
Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

11:33 18.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ […]

̰
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

11:26 18.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 824,250 Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝66 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824,316 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,436 կամ ընտրողների (28.44%-ը) Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ […]

̰
Իրանն առաջարկել է Սիրիայից թուրքական զորքերը Դամասկոս և Անկարա դուրս բերելու ծրագիր

11:20 18.09.2023

Իրանը Թուրքիային և Սիրիային առաջարկել է Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերման գործողությունների ծրագիր։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքերը։ «Մենք առաջարկել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գաղափարը, որի հիման վրա Սիրիան և Թուրքիան պայմանավորվելու են Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերման շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ երկիրը […]

̰
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Իվանի Հարությունյանի լիազորությունները

11:19 18.09.2023

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը […]

̰
Գնել Սանոսյանը գործուղվել է Բուդապեշտ

11:13 18.09.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 18-ից 20-ը գործուղվել է Հունգարիա (Բուդապեշտ)՝ ոլորտային համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարությունից:

̰
Հայտնի են բոլոր տեղամասերի արդյունքները. ովքեր են առաջատարները

08:03 18.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է բոլոր 475 տեղամասերի արդյունքները։ 1. Հանրային ձայն – 22. 431 (9.68%) 2. Քաղաքացիական պայմանագիր  – 75․463 (32.57%) 3. Արդար Հայաստան – 2595 (1.12%) 4. Հաղթանակ – 3959 (1.71%) 5. Ուժը հայրենյաց կուսակցություն- 1706 (0.74%) 6. Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 (1.11%) 7. Ազգային առաջընթաց կուսակցություն – 43․765 (18․89%) 8. ՀԱՍԱԿ […]

̰
ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը

14:55 17.09.2023

Եվրամիությունը կոչ է արել Իրանին վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի քանի տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը, հաղորդում է AFP-ն կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին: Բրյուսելը, որը համակարգում է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, մտահոգություն է հայտնել Իրանի որոշման կապակցությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսուչների դուրսբերումը պատասխան է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի […]

̰
Արցախի բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ. ԱՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջօրյա մշտադիտարկում

00:27 17.09.2023

Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։ Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ […]

̰
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 80 մարդ տեղափոխվել է Հայաստան

23:29 16.09.2023

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ 80 մարդ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնել է Peacekeeper տելեգրամյան ալիքը, որը լուսաբանում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Նշվում է, որ Հայաստան տեղափոխվածները հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ են, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով աշխատանքը կորցրած մասնագետներն […]

̰
ՆԱՏՕ-ն 2024թ-ին կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները

23:17 16.09.2023

Հաջորդ տարի ՆԱՏՕ-ն կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր Steadfast Defender զորավարժությունները, ասել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է դաշինքի գլխավոր շտաբների պետերի տարեկան համաժողովը։ «2024 թվականին դաշինքը կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենամեծ հավաքական պաշտպանության զորավարժությունները՝ «Անսասան պաշտպան»: Դաշինքի անդամ տարբեր երկրներից ավելի քան 40 հազար […]

̰
Փոխհրաձգություն է սկսվել Հորդանան գետի արևմտյան ափի ռազմական հենակետի մոտ

22:40 16.09.2023

Անհայտ գրոհայինները կրակել են Հորդանան գետի ափին գտնվող իսրայելական զինվորական դիրքերի վրա, իսկ հարձակվողներին որոնելու ընթացքում փոխհրաձգություն է տեղի ունեցել զինված կասկածյալների հետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Շուվեյկա գյուղի մոտ տեղակայված զորամասի գնդակոծման մասին։ Զինվորականները սկսել են կրակողներին որոնել, հարձակվողները կրակ են բացել և […]

̰
Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը ստեղծել են հավաքական պաշտպանության կազմակերպություն

22:32 16.09.2023

Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը ստորագրել են կանոնադրություն՝ ստեղծելու հավաքական պաշտպանության կազմակերպություն Սահելի շրջանի առանցքային տարածքում: Այս մասին հայտարարել է Մալիի ժամանակավոր նախագահ Ասսիմի Գոյտան։ «Այսօր ես Բուրկինա Ֆասոյի և Նիգերի ղեկավարների հետ ստորագրեցի Լիպտակո-Գուրմայի կանոնադրությունը, որը ստեղծեց Սահելի պետությունների դաշինքը (AES)՝ նպատակ ունենալով ստեղծել կոլեկտիվ պաշտպանության և փոխօգնության կազմակերպություն՝ ի շահ մեր երկրների», – […]

̰
Մենք շարունակելու ենք ամրապնդել մեզ միավորող բարեկամության և համագործակցության կապերը. ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը Մեքսիկայի Անկախության տոնի առթիվ

22:22 16.09.2023

Հայաստանի ԱԳՆ-ն X-ի հարթակում շնորհավորել է Մեքսիկայի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Բարեկեցության և բարօրության լավագույն մաղթանքներով շնորհավորում ենք Մեքսիկայի ժողովրդին և կառավարությանը Մեքսիկայի Անկախության 213-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեզ միավորող բարեկամության և համագործակցության կապերը և շարունակելու ենք համագործակցել միջազգային կազմակերպություններում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

̰
Նախատեսված գործարար համաժողովը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխադարձ ներդրումների ավելացմանը․ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

21:51 16.09.2023

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ դոկտ․ Նարիման Ալ-Մուլլան հանդես է եկել հայտարարությամբ 2023 թ․ սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում հայ-էմիրաթական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Արաբական Միացյալ Էմիրությունները և բարեկամ Հայաստանի Հանրապետությունն ամուր հարաբերություններ ունեն երկու երկրների ղեկավարությունների հեռանկարային տեսլականի և այն ի շահ […]

̰
Աշոտ Սմբատյանը Հունգարիայի խորհրդարանի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

20:44 16.09.2023

Սեպտեմբերի 15-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ, դոկտոր Լազլո Կյովերը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին, ընդգծվեց այդ հարցում խորհրդարանների ունեցած զգալի ներուժը՝ պայմանավորված երկու երկրներում կառավարման խորհրդարանական համակարգերով։ ՀՀ դեսպանը ողջունել է Հունգարիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը և նախագահ Կյովերին տեղեկացրել, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Դեբետում ներկա են գտնվել նոր հյուրանոցի ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը

18:53 16.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբետ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» […]

̰
Հետախուզվող տղամարդիկ կամավոր ներկայացան Տարոնի բաժին

17:05 16.09.2023

Տարոնի բաժնի ՔՀԲ և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, Լոռու մարզային քննչական վարչություն կամավոր ներկայացել է 40 տարեկան մի տղամարդ։ Սեպտեմբերի 14-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Քիչ ուշ, դարձյալ կամավոր, ներկայացել է […]

̰
BACK_TO_TOP