11:59 10.09.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շաբաթ օրը քննադատել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի մտադրությունը՝ մեկ միլիոն տոննա ռուսական հացահատիկ անվճար մատակարարել պարենային օգնության առավել կարիք ունեցող աֆրիկյան երկրներին։ «Ի՜նչ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք աֆրիկյան երկրների նկատմամբ այն ժամանակ, երբ մենք գիտենք, որ «սևծովյան գործարքը» հնարավորություն է տվել արտահանել 30 միլիոն տոննա (ուկրաինական հացահատիկ-խմբ.) հիմնականում առավել […]
23:59 09.09.2023
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի իր ալիքում նշել է այն գումարի չափը, որը հատկացվել է երկրի վերականգնման համար։ Նրա խոսքով՝ այն գերազանցում է 60 մլրդ գրիվնան (մոտ 1,6 մլրդ դոլար)։ «Ավելի քան 60 միլիարդ գրիվնա արդեն հատկացվել է արագ վերականգնման համար, մասնավորապես՝ ականազերծման, մարդկանց բնակարանների, կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և պաշտպանության համար», – գրել է նա։ […]
22:50 09.09.2023
ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Աղդամի ճանապարհը կարող է բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի […]
21:01 09.09.2023
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով […]
20:30 09.09.2023
Արցախի Հահրապետության ԱԺ հատուկ նիստում նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը ելույթ է ունեցել: Իր խոսքում նա ասել է. «Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: […]
20:08 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային […]
19:36 09.09.2023
Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Այդ մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ:
18:35 09.09.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվել է Հայաստան Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ: Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Արձանագրությունն ուժի […]
18:10 09.09.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է […]
18:05 09.09.2023
ԱՄՆ-ը մտադիր է Ռումինիայում տեղակայել մի քանի F-16 մարտական կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի օդային անվտանգության առաքելության կարիքների համար։ Այս մասին հայտնում է Radio Romania International ռադիոկայանը։ Կայանի տեղեկատվության համաձայն՝ Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորների հետ կապված միջադեպը քննարկվել է արտգործնախարար Լումինիկա Օդոբեսկուի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հեռախոսազրույցի ժամանակ։ Ըստ RRI-ի՝ քննարկվել է նաև օդային տարածքի […]
17:16 09.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` 1. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ռաֆայելի Ղազարյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով»։
12:49 09.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում […]
23:37 08.09.2023
2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից: « Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU […]
22:33 08.09.2023
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների […]
21:50 08.09.2023
Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը, հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Բորելի պնդմամբ՝ իր համար անընդունելի է դիրքորոշումը, թե Եվրամիությունը կհեռանա Վրաստանից: «Երբե՛ք, այս դիրքորոշումն ինձ համար անընդունելի է: Չի հեռացել և չի հեռանալու: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս […]
21:29 08.09.2023
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ներկայացրել է հոդվածն ամբողջությամբ․ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին: […]
21:16 08.09.2023
Եթե երկնքում հայտնաբերվի կասկածելի անօդաչու թռչող սարք, քաղաքացիները պետք է անօդաչու սարքի մասին տեղեկացնեն ոստիկանություն։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է Kaspersky Antidrone-ի բիզնեսի զարգացման ղեկավար Եվգենի Կլեշնինը Kaspersky Lab-ում։ «Իրավապահ մարմիններն իրենք կպարզեն՝ ռազմական սարք է թռչում, թե քաղաքացիական, և արդյոք այն պետք է վնասազերծել։ Անվտանգության հարցերը թողեք փորձագետներին»,- ասել է ռուս փորձագետը։ […]
19:54 08.09.2023
«Աջափնյակ վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 122 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքները, որոնք սկսվել էին 2020 թ. նոյեմբերին։ 748 աշակերտ ունեցող դպրոցն իր դռները կբացի նոյեմբերի 1-ին։ Ծրագրի արժեքը կազմել է 1 մլրդ 872 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը»,-այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
19:47 08.09.2023
Արաբկիր վարչական շրջանում ևս ավարտվել են թիվ 22 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ներկայումս բարեկարգվում է մանկապարտեզի բակը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:32 08.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը […]
15:00 08.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ ընթացքի մեջ են Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Դրանք մեկնարկել են 2022թ., իսկ շինաշխատանքների ավարտը նախատեսված […]
12:57 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը: ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ […]
11:29 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է […]
10:59 08.09.2023
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել՝ օդային հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը հեռագրային ալիքում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել։ «Կրիվոյ Ռոգ . պայթյուն: Մենք ոչինչ չենք նկարահանում կամ տեղադրում ինտերնետում», – գրել է Վիլկուլը Telegram-ի իր ալիքում: Ուկրաինական Strana.ua հրատարակությունը հայտնել է, որ պայթյունից […]
10:43 08.09.2023
Սպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ […]
10:15 08.09.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Զրույցին X-ի իր հարթակում անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնյան: Նա գրել է. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրուցել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի […]
09:48 08.09.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:33 08.09.2023
Մոսկվայում սկսվել են քաղաքապետի ընտրությունները, որոնք կտևեն երեք օր: Այս տարի մոսկվացիները կարող են իրենց ձայնը տալ առցանց՝ օգտագործելով էլեկտրոնային տերմինալներ, ավանդական եղանակով և տանը։ Իրենց ընտրությունը կարող են կատարել մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 20.00-ն։ Քաղաքացիները կարող են անձամբ քվեարկել գրեթե 2,2 հազար ընտրատեղամասերում։ Այնուամենայնիվ, ինչպես նախորդ ընտրություններում, Մոսկվայում ընտրողները հնարավորություն կունենան իրենց ձայնը տալ […]
08:14 08.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
08:04 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 22։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ 27 քմ։