15:27 13.09.2023
Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալեց «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին՝ ղեկավարությամբ Քերոլայն Քոքսի։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում […]
15:11 13.09.2023
Ռուսաստանը Ուկրաինայում հաղթելուց բացի այլ տարբերակ չունի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մենք այլ տարբերակ չունենք»,- պատասխանել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հետ մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։
14:27 13.09.2023
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին խաղաղություն չի բերի Եվրոպային, Ռուսաստանը դա կդիտի որպես սադրանք, կարծում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Այս մասին նա հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։ «Հարցը պարզ է. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնպաստի՞ խաղաղությանը, թե՞ ոչ: Կարո՞ղ ենք գոնե քննարկել դա: Իմ կարծիքով, դա խաղաղության չի հանգեցնի: Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սադրանք է Ռուսաստանի աչքերում»,- […]
11:54 13.09.2023
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Իմ տեղեկություններով մինչև այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց Խանդանյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած […]
11:39 13.09.2023
Անցյալ շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։ ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին. հանդիպում ԱՄԷ նախագահի […]
10:59 13.09.2023
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Ինչպես ես երեկ խոսեցի, քարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներով: Մենք նշել ենք, դարձյալ կասեմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մատակարարվել մարդասիրական բեռների […]
10:08 13.09.2023
Հայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է, որ ՊԵԿ-ը կստանա փոստային կապի օպերատորներից ստանալ ներմուծվող ապրանքների վերաբերյալ հաշիվ-ապրանքագրերը: Ապա երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի քանի նախագծեր: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:
22:39 12.09.2023
Կիրակի օրվան՝ Երևանի ավագանու ընտրություններին, հաշված օրեր են մնացել: 14 քաղաքական ուժերը ներկայացնող ավագանու թեկնածուները շարունակում են տարբեր հարթակների, հանդիպումների ու հարցազրույցների միջոցով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը: Քարոզարշավը կընթանա մինչև այս ուրբաթ. այժմ ամփոփենք քարոզարշավի 21-րդ օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, չնայած անձրևոտ եղանակին, այսօր ևս Երևանում շարունակել են իրենց քարոզարշավը: «Հաղթանակ» կուսակցությունն առաջարկում է մայրաքաղաքի […]
22:28 12.09.2023
Վիտամինի պակասը և արյան մեջ մելատոնինի մակարդակի բարձրացումը աշնանային քնկոտության և ճնշված տրամադրության հիմնական պատճառներն են։ Օրգանիզմում սեզոնային փոփոխությունների այս և այլ պատճառներ է անվանել էնդոկրինոլոգ Սվետլանա Շոկուրը Газета.Ru-ին տված հարցազրույցում։ Մասնագետն ընդգծել է, որ հնարավոր չէ մեկ տարի առաջ վիտամիններով համալրել օրգանիզմը, քանի որ դրանք մտնում են օրգանիզմ, կատարում իրենց ֆունկցիան ու քայքայվում։ Ըստ […]
21:09 12.09.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել. հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և […]
20:54 12.09.2023
Թուրքիայի եվ Իսրայելի միջև վերջերս աճող մերձեցման ֆոնին Թուրքիայում ազատ է արձակվել Իսրայելի քաղաքացի Դենի Աուկանը, ով մեղադրվել և ազատազրկվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, հայտնում է «Էրմենիհաբերը»: Նա նշել է, որ բանտում գտնվելու ժամանակ իրեն հետապնդել են իրանցի և սիրիացի բանտարկյալները։ Դիվանագիտական նախաձեռնությունների արդյունքում 4․5 տարի ազատազրկման մեջ լինելուց հետո Աուեկը վաղաժամ ազատ է արձակվել […]
20:40 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում, […]
19:26 12.09.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ 2023թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրվել է սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և/կամ քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման՝ 1613 լիցենզիա, 14683 թույլտվություն, փոստային կապի գործունեության՝ 7 լիցենզիա։
19:21 12.09.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԻՀ նախագահ՝ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
18:36 12.09.2023
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։ «Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ […]
18:31 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ […]
15:59 12.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան, Մոսկովյան փ. 8 շենք, Մաշտացի պող. 48 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 55/13, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր և […]
14:29 12.09.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին, ասել է, որ չի կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա։ «Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա, մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է տեղի ունեցել «շրջադարձը» և սկսվել հայ-ամերիկյան զորավարժությունները։ Նա հավելել է, որ Ռուսաստանը […]
13:59 12.09.2023
Առաջարկվում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանել մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայում ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար` երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ: Առաջին դեպքի համար սահմանված է 30 […]
13:19 12.09.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը եւ բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին: Օլիվիե Դըկոտինյիին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ […]
11:48 12.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժաանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
11:43 12.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները: Մասնավորապես, 2023թ․ սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ […]
11:32 12.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը. 1.Սննդի կոմպլեկտներ՝ 1000 հատ Մեկ հավաքածուն ներառում է՝ -Արևածաղկի ձեթ 0,9լ – 1հատ -Շաքարավազ 1 կգ – 1 հատ -Ցորենի ալյուր […]
11:20 12.09.2023
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշների շարքը համալրել նոր՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներով։ Պետհամարանիշների տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ էլեկտրոնային աճուրդին վերաբերող բոլոր մանրամասներն, […]
11:00 12.09.2023
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ Կուրսկի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ստարոդուբցևի գլխավորած պատվիրակությանը։ Տերտերյանն ընդգծել է, որ ՌԴ Կուրսկի նահանգի ներկայացուցիչների հետ հանդիպումները դարձել են բարի ավանդույթ և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Կուրսկի համագործակցությանը նոր խթան կհաղորդվի։ ՏԿԵ նախարարի տեղակալը հատուկ շեշտադրել է Գյումրիում Կուրսկի հրապարակի, Գյումրի-Կուրսկ հուշակոթողի առկայության հանգամանքը։ Վաչե […]
10:54 12.09.2023
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն արեց շաբաթավերջին արված հայտարարության մեջ, Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման համար»,-այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նա կրկնել է պետքարտուղարի կոչն ուղղված ղեկավարներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը […]
10:42 12.09.2023
ՀԲԸՄ-ի մամլո հաղորդագրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը որպես ցեղասպանություն որակելու պահանջով դիմելու վերաբերյալ. Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող մարդասիրական տագնապի քննարկումին նուիրուած՝ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Ապահովութեան Խորհուրդի Օգոստոս 16-ի արտակարգ նիստէն շաբաթ մը ետք, Հ.Բ.Ը.Մ.ի ղեկավարութիւնը որոշեց նամակով հրատապ կոչ ուղղել Խորհուրդի անդամ 15 երկիրներէն իւրաքանչիւրին, ներառեալ Ալպանիա, Պրազիլ, Չինաստան, Էքուատոր, Կապոն, Կանա, […]
10:25 12.09.2023
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները: Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության […]
10:18 12.09.2023
Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Freedom House-ը: Հայտարարության մեջ ասված է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան […]