11:49 11.09.2023
Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, […]
11:22 11.09.2023
Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։ Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ […]
10:50 11.09.2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։ «Քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները», – «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ գրել է Միշելը։
10:26 11.09.2023
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում այսօր ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն կանցկացվի սեպտեմբերի 11-20-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության […]
10:17 11.09.2023
Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Այս մասին հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։ ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել […]
09:31 11.09.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում […]
19:57 10.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Արագածոտնի մարզ` 11:00-17:00 Ագարակ և Աղձք, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղեր, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Գեղակերտ, Ծաղկունք, Հովտամեջ, Ծիածան, Շահումյան, Դոխս, Այգեշատ, Մրգաստան, Դաշտ […]
19:17 10.09.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի արագ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն պատրաստ է նաև ավելի երկար սպասել, կիրակի օրը հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ «Հուսով եմ, որ շուտով կամ որոշ ժամանակ անց կտեսնեմ պարոն Սիին: Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել (նրա հետ քննարկումներում,- խմբ.), քան աշխարհի շատ առաջնորդներ վերջին 12 տարիների ընթացքում»,- […]
18:27 10.09.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]
18:09 10.09.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում Տեղի է ունեցել «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի նախագծի քննարկումը: ՊՈԱԿ-ի կողմից մշակված վերանայված նախագծի առաջին խմբագրության փաթեթը ներառում էր կլիմայի փոփոխություններն ու շինարարական նորմերում դրանք հասցեագրող նոր առաջարկներն ու մոտեցումները: «Սևան» ազգային պարկում Պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և […]
17:24 10.09.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դրական է գնահատել Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի արդյունքները՝ ներառյալ եզրափակիչ հայտարարության բովանդակությունը և դրանում արտացոլված դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նշվել է, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի սպառնալիքից կամ կիրառումից։ «Որոշում է կայացվել հստակ ճանաչել, որ Ուկրաինայի նման պետությունների տարածքային ամբողջականությունը չի կարող […]
14:29 10.09.2023
ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունների լույսի ներքո Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս, ես չեմ կարծում, որ դա լավ է […]
13:33 10.09.2023
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի […]
13:17 10.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարի ուղեցկում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին […]
11:59 10.09.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը շաբաթ օրը քննադատել է Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի մտադրությունը՝ մեկ միլիոն տոննա ռուսական հացահատիկ անվճար մատակարարել պարենային օգնության առավել կարիք ունեցող աֆրիկյան երկրներին։ «Ի՜նչ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք աֆրիկյան երկրների նկատմամբ այն ժամանակ, երբ մենք գիտենք, որ «սևծովյան գործարքը» հնարավորություն է տվել արտահանել 30 միլիոն տոննա (ուկրաինական հացահատիկ-խմբ.) հիմնականում առավել […]
23:59 09.09.2023
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի իր ալիքում նշել է այն գումարի չափը, որը հատկացվել է երկրի վերականգնման համար։ Նրա խոսքով՝ այն գերազանցում է 60 մլրդ գրիվնան (մոտ 1,6 մլրդ դոլար)։ «Ավելի քան 60 միլիարդ գրիվնա արդեն հատկացվել է արագ վերականգնման համար, մասնավորապես՝ ականազերծման, մարդկանց բնակարանների, կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և պաշտպանության համար», – գրել է նա։ […]
22:50 09.09.2023
ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Աղդամի ճանապարհը կարող է բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի […]
21:01 09.09.2023
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով […]
20:30 09.09.2023
Արցախի Հահրապետության ԱԺ հատուկ նիստում նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը ելույթ է ունեցել: Իր խոսքում նա ասել է. «Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: […]
20:08 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային […]
19:36 09.09.2023
Ցնցված ենք Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Այդ մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է գրառման մեջ:
18:35 09.09.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվել է Հայաստան Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ: Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Արձանագրությունն ուժի […]
18:10 09.09.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր օրվա առիթով և նշել. «Իմ ընկերները, գործընկերները թույլ չեն տա ստել, ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք, մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչպես է […]
18:05 09.09.2023
ԱՄՆ-ը մտադիր է Ռումինիայում տեղակայել մի քանի F-16 մարտական կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի օդային անվտանգության առաքելության կարիքների համար։ Այս մասին հայտնում է Radio Romania International ռադիոկայանը։ Կայանի տեղեկատվության համաձայն՝ Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի բեկորների հետ կապված միջադեպը քննարկվել է արտգործնախարար Լումինիկա Օդոբեսկուի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հեռախոսազրույցի ժամանակ։ Ըստ RRI-ի՝ քննարկվել է նաև օդային տարածքի […]
17:16 09.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` 1. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ռաֆայելի Ղազարյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով»։
12:49 09.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում […]
23:37 08.09.2023
2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից: « Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU […]
22:33 08.09.2023
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների […]
21:50 08.09.2023
Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը, հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Բորելի պնդմամբ՝ իր համար անընդունելի է դիրքորոշումը, թե Եվրամիությունը կհեռանա Վրաստանից: «Երբե՛ք, այս դիրքորոշումն ինձ համար անընդունելի է: Չի հեռացել և չի հեռանալու: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս […]