TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշվել է ուկրաինական զինված ուժերի կորուստների թիվը հակահարձակման մեկնարկից ի վեր

09:34 12.09.2023

Ամառային հակահարձակման սկզբից Ուկրաինան արդեն կորցրել է ավելի քան 70 հազար զինվորական, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը։ «Ուկրաինայում այժմ զորակոչային ռեսուրսների իրական ճգնաժամ է, դա իրականում այդպես է, քանի որ ամառային հակահարձակման երեք ամիսների ընթացքում Ուկրաինան կորցրել է գրեթե 70 հազար անձնակազմ. սա շատ մեծ ցուցանիշ է, նաև […]

̰
Արդյո՞ք երեկ մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունը կանխելու է ադրբեջանական հնարավոր հարձակումը. ԱՄՆ պետդեպ

09:14 12.09.2023

Արդյո՞ք երեկ մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունը ինչ-որ կերպ կանխելու է ադրբեջանական հնարավոր հարձակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել. «Ոչ, ամենևին: Մենք պարբերաբար մարզվում ենք մեր գործընկերների հետ համատեղ՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների […]

̰
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

00:02 12.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

̰
Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

23:55 11.09.2023

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։ «Իրականում, առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Նա, […]

̰
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար․ Փաշինյան

23:42 11.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր։ Խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Կարեւոր է, որ փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
Շատ ծանր պատասխանատվություն է դրված Սամվել Շահրամանյանի վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ի նորընտիր նախագահի մասին

23:25 11.09.2023

Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդի՝ Սամվել Շահրամանյանի վրա շատ ծանր պատասխանատվություն է դրված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին և Սամվել Շահրամանյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուն։ «Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ամփսոսում եմ։ Կարող եմ ասել, որ ամբողջ շրջանում մեր […]

̰
̰
2020թ-ի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ԱԳՆ մամուլի խոսնակ

20:54 11.09.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը “News.am” լրատվական կայքից ստացված հարցմանը -Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ինչպե՞ս […]

̰
Կայացել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը

18:46 11.09.2023

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

̰
Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար․ քննարկում

15:30 11.09.2023

Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավո-րությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։ Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է […]

̰
Մահապատժի վերացումը շարունակում է մնալ ՀՀ կարևոր միջազգային հանձնառություններից մեկը․ քննարկում ԱԺ-ում

13:58 11.09.2023

Ըստ էության` արձանագրությամբ մահապատիժը վերացվում է եւ ոչ ոք չի կարող դատապարտվել եւ ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների վերաբերյալ որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի իմաստով թույլատրելի չէ: Վավերացումը համահունչ է մահապատիժը Հայաստանում` որպես ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, ավելին` մահապատիժն արդեն իսկ արգելված է սահմանադրական նորմերով եւ դրա սահմանափակումներով: Սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում ասել է […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:05 11.09.2023

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.15-ին, Երևանի Շինարարների փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 8-ին, ժամը […]

̰
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն

12:38 11.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, […]

̰
Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

12:34 11.09.2023

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։ «Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է այն, […]

̰
Առաջարկվող փոփոխություններով փաստացի կապահովվեն լիազորող նորմեր «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

12:25 11.09.2023

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» օրենքով, ինչպես նաեւ միջազգայնորեն վավերացված մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում: Խորհրդարանը քննարկել է Կառավարության հեղինակած ««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փաստացի […]

̰
Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը

11:49 11.09.2023

Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, […]

̰
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին

11:22 11.09.2023

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։ Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ […]

̰
ՄԻՊ-ը գործարկել է շուրջօրյա թեժ գիծ

11:13 11.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընտրական իրավունքի իրացմանն առնչվող բողոքների համար գործարկել է շուրջօրյա գործող թեժ գիծ։ Հեռախոսահամարները ստորև՝ 116 կամ (096) 116 100։

̰
Միշելն Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

10:50 11.09.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։ «Քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները», – «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ գրել է Միշելը։

̰
Այսօր Հայաստանում կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

10:26 11.09.2023

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում այսօր ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն կանցկացվի սեպտեմբերի 11-20-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության […]

̰
Առաջին անգամ «իԳործ» ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

10:17 11.09.2023

Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Այս մասին հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։ ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել […]

̰
Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Ալի Սալաջեղեի հետ

09:31 11.09.2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում […]

̰

19:57 10.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Արագածոտնի մարզ` 11:00-17:00 Ագարակ և Աղձք, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղեր, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Գեղակերտ, Ծաղկունք, Հովտամեջ, Ծիածան, Շահումյան, Դոխս, Այգեշատ, Մրգաստան, Դաշտ […]

̰
Բայդենը Սի Ծինփինի հետ հանդիպելու հույս է հայտնել

19:17 10.09.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի արագ հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն պատրաստ է նաև ավելի երկար սպասել, կիրակի օրը հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ «Հուսով եմ, որ շուտով կամ որոշ ժամանակ անց կտեսնեմ պարոն Սիին: Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել (նրա հետ քննարկումներում,- խմբ.), քան աշխարհի շատ առաջնորդներ վերջին 12 տարիների ընթացքում»,- […]

̰
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. Բլինքեն

18:27 10.09.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որով նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: ԱՄՆ-ը նաև նաև խրախուսում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
Անցնող աշխատանքային շաբաթը՝ ՇՄ նախարարության կառույցներում

18:09 10.09.2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում Տեղի է ունեցել «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի նախագծի քննարկումը: ՊՈԱԿ-ի կողմից մշակված վերանայված նախագծի առաջին խմբագրության փաթեթը ներառում էր կլիմայի փոփոխություններն ու շինարարական նորմերում դրանք հասցեագրող նոր առաջարկներն ու մոտեցումները: «Սևան» ազգային պարկում Պարկի հատուկ նշանակության ջոկատի իրականացրած խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և […]

̰
Շոլցը դրական է գնահատել G20-ի գագաթնաժողովի արդյունքները, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով

17:24 10.09.2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դրական է գնահատել Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի արդյունքները՝ ներառյալ եզրափակիչ հայտարարության բովանդակությունը և դրանում արտացոլված դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նշվել է, որ բոլոր երկրները պետք է զերծ մնան տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի սպառնալիքից կամ կիրառումից։ «Որոշում է կայացվել հստակ ճանաչել, որ Ուկրաինայի նման պետությունների տարածքային ամբողջականությունը չի կարող […]

̰
Լավրովը մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները

14:29 10.09.2023

ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունների լույսի ներքո Երևանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս, ես չեմ կարծում, որ դա լավ է […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

13:33 10.09.2023

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի […]

̰
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրան

13:17 10.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարի ուղեցկում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին […]

̰
BACK_TO_TOP